https://arm.sputniknews.ru/20241218/alievy-nshel-e-khaghaghutjan-pajmanagri-vor-ketery-chen-hamadzajnecvel-hajastani-het-84065246.html
Ալիևը պնդում է, որ Երևանը հրաժարվի փոխադարձ հայցերից և հեռացնի եվրոպացի դիտորդներին
Ալիևը պնդում է, որ Երևանը հրաժարվի փոխադարձ հայցերից և հեռացնի եվրոպացի դիտորդներին
Sputnik Արմենիա
Ադրբեջանի նախագահը հնչեցրել է Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները։ 18.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-18T11:19+0400
2024-12-18T11:19+0400
2024-12-18T12:15+0400
իլհամ ալիև
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/12/84065072_0:0:801:450_1920x0_80_0_0_9f3f11fb03f67ad1c58f2f65c929f07e.jpg
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանին ու Բաքվին մնում է համաձայնության գալ միջազգային դատական ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելու և համատեղ սահմանին օտար ուժեր տեղակայելու շուրջ։Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա նշել է, որ հենց այս երկու կետերը դեռ համաձայնեցված չեն խաղաղության պայմանագրի նախագծում։ Միևնույն ժամանակ Ալիևը ասել է, որ դրանք Ադրբեջանի պայմաններն են։Ալիևը կարծում է, որ «Հայաստանին զինելու գործընթացը բավական արագ է ընթանում, և Ֆրանսիայի կողմից զենքի մատակարարումները «իրական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար»։Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ինքն է ակտիվորեն ընդլայնում ռազմական ծախսերը. Ալիևի խոսքով` 2025 թվականին երկրի ռազմական բյուջեն ռեկորդային 5 մլրդ դոլար կկազմի։Ալիևը կրկին պնդում է, որ հայկական կողմը փոխի իր սահմանադրությունը, «քանի որ այնտեղ հղում կա Անկախության հռչակագրին, իսկ այնտեղ, իր հերթին, պահանջներ կան Ադրբեջանի տարածքի նկատմամբ»։ Եվ Բաքուն կրկին համաձայնություն է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա պետք չէ«Եթե դա լուծվի, խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի»,- ասել է նա։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել էր ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված կետերը՝ չհամաձայնեցված հարցերը թողնելով հետագայի։ Սակայն Ադրբեջանը մերժել է այս առաջարկը։ Այժմ կողմերն աշխատում են առաջարկությունների 11–րդ փաթեթի վրա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/12/84065072_79:0:679:450_1920x0_80_0_0_4f744bffc76310c13554d6fbd66b6da8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլհամ ալիև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, видео
իլհամ ալիև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, видео
Ալիևը պնդում է, որ Երևանը հրաժարվի փոխադարձ հայցերից և հեռացնի եվրոպացի դիտորդներին
11:19 18.12.2024 (Թարմացված է: 12:15 18.12.2024) Ադրբեջանի նախագահը հնչեցրել է Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանին ու Բաքվին մնում է համաձայնության գալ միջազգային դատական ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելու և համատեղ սահմանին օտար ուժեր տեղակայելու շուրջ։
Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա նշել է, որ հենց այս երկու կետերը դեռ համաձայնեցված չեն խաղաղության պայմանագրի նախագծում։ Միևնույն ժամանակ Ալիևը ասել է, որ դրանք Ադրբեջանի պայմաններն են։
Ալիևը նաև կրկնել է Երևանից արդեն հնչած հայտարարություններն այն մասին, որ խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։ Միևնույն ժամանակ, նա կրկին մեղադրել է Հայաստանին «սպառազինությունն ավելացնելու» մեջ` հայտարարելով, որ խաղաղության պայմանագիրը և «միաժամանակ Հայաստանի զինումը մեր դեմ երկու անհամադրելի ուղիներ են»։
Ալիևը կարծում է, որ «Հայաստանին զինելու գործընթացը բավական արագ է ընթանում, և Ֆրանսիայի կողմից զենքի մատակարարումները «իրական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար»։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ինքն է ակտիվորեն ընդլայնում ռազմական ծախսերը. Ալիևի խոսքով` 2025 թվականին երկրի ռազմական բյուջեն ռեկորդային 5 մլրդ դոլար կկազմի։
Ալիևը կրկին պնդում է, որ հայկական կողմը փոխի իր սահմանադրությունը, «քանի որ այնտեղ հղում կա Անկախության հռչակագրին, իսկ այնտեղ, իր հերթին, պահանջներ կան Ադրբեջանի տարածքի նկատմամբ»։ Եվ Բաքուն կրկին համաձայնություն է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում։
«Եթե դա լուծվի, խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել էր ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված կետերը՝ չհամաձայնեցված հարցերը թողնելով հետագայի։ Սակայն Ադրբեջանը մերժել է այս առաջարկը։ Այժմ կողմերն աշխատում են առաջարկությունների 11–րդ փաթեթի վրա։