https://arm.sputniknews.ru/20241218/alievy-hajtararel-e-vor-adrbejanum-turqakan-razmabaza-petq-che-84061522.html
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա պետք չէ
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա պետք չէ
Sputnik Արմենիա
Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կետ կա, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի... 18.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-18T09:43+0400
2024-12-18T09:43+0400
2024-12-18T09:45+0400
իլհամ ալիև
ադրբեջան
թուրքիա
ռազմաբազա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/12/84060955_0:0:1921:1080_1920x0_80_0_0_203f834e323c9e188bfad6c8a36f0021.jpg
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են: Այդ մասին Համառուսաստանյան պետական հեռուստատեսային ու ռադիոհեռարձակման ընկերությանն(ВГТРК) ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ալիևը զանգել է Էրդողանին. Հարավային Կովկասին ու Սիրիային վերաբերող հարցեր են քննարկել«Եթե կարճ՝ պետք չէ։ Եթե մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը՝ հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկատվություն է հայտնվում որոշակի մեդիաներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա», — ասել է Ալիևը «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։ Նա տեղեկատվական լցոնումներ է անվանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու ծրագրերի մասին հաղորդագրությունները, քանի որ այսօր գրեթե անհնար է թաքցնել որևէ ռազմաբազա աշխարհի որևէ կետում:Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կա կետ, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում, հիշեցրել է նա։Ալիևը նշել է, որ երկրների ռազմական համագործակցության ավելի քան 30 տարիների ընթացքում Թուրքիան և նրա ռազմական կառույցները մեծ դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման և մարտունակության, գործողությունների պլանավորման, իրավիճակի վերլուծության, ռազմական հետախուզության ներուժի բարձր չափանիշների բերելու գործում: Նա ընդգծել է, որ Բաքուն Անկարայի շնորհիվ հասել է «ռազմական գործողությունների օպերատիվության բարձր աստիճանի»:
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Азербайджану не нужна турецкая военная база, в этом нет потребности – Алиев в интервью ВГТРК и РИА Новости
Sputnik Արմենիա
Азербайджану не нужна турецкая военная база, в этом нет потребности – Алиев в интервью ВГТРК и РИА Новости
2024-12-18T09:43+0400
true
PT1M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/12/84060955_165:0:1605:1080_1920x0_80_0_0_04fa7352426b5e9be48088254937220c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլհամ ալիև, ադրբեջան, թուրքիա, ռազմաբազա, видео
իլհամ ալիև, ադրբեջան, թուրքիա, ռազմաբազա, видео
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա պետք չէ
09:43 18.12.2024 (Թարմացված է: 09:45 18.12.2024) Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կետ կա, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում։
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են: Այդ մասին Համառուսաստանյան պետական հեռուստատեսային ու ռադիոհեռարձակման ընկերությանն(ВГТРК)
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Եթե կարճ՝ պետք չէ։ Եթե մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը՝ հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկատվություն է հայտնվում որոշակի մեդիաներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա», — ասել է Ալիևը «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։ Նա տեղեկատվական լցոնումներ է անվանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու ծրագրերի մասին հաղորդագրությունները, քանի որ այսօր գրեթե անհնար է թաքցնել որևէ ռազմաբազա աշխարհի որևէ կետում:
Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կա կետ, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում, հիշեցրել է նա։
«Դա թե Ադրբեջանի, թե Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել այն դեպքում, եթե այս կամ այն երկիրը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի։ Ուստի հռչակագրի այս կետն, ըստ էության, բացարձակապես ավելորդ է դարձնում այս կամ այն տարածքում մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»,- պարզաբանել Է նախագահը։
Ալիևը նշել է, որ երկրների ռազմական համագործակցության ավելի քան 30 տարիների ընթացքում Թուրքիան և նրա ռազմական կառույցները մեծ դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման և մարտունակության, գործողությունների պլանավորման, իրավիճակի վերլուծության, ռազմական հետախուզության ներուժի բարձր չափանիշների բերելու գործում: Նա ընդգծել է, որ Բաքուն Անկարայի շնորհիվ հասել է «ռազմական գործողությունների օպերատիվության բարձր աստիճանի»: