https://arm.sputniknews.ru/20241217/mer-ishkhanutjunnery-sut-matnutjun-en-anum-hh-i-dem-maruqjan-84040083.html
Մեր իշխանությունները սուտ մատնություն են անում ՀՀ-ի դեմ․ Մարուքյան
Մեր իշխանությունները սուտ մատնություն են անում ՀՀ-ի դեմ․ Մարուքյան
Sputnik Արմենիա
Քաղաքական գործչի խոսքով՝ հակաՀԱՊԿական ամբողջ նարատիվը կառուցված էր նրա վրա, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել, հիմա էլ ստացվում է, թե եղել է... 17.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-17T13:43+0400
2024-12-17T13:43+0400
2024-12-17T14:29+0400
էդմոն մարուքյան
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սահման
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84038783_0:0:1600:901_1920x0_80_0_0_1fcefc9b86856c21398ab5e74a9b40a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցերում ՀՀ իշխանությունները ոչ պետականամետ դիրքորոշումներ են հայտնում՝ դրանով ջուր լցնելով ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին։ Նման կարծիք Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով իշխանությունների հայտարարությունները, թե ունենք հայ-ադրբեջանական սահմանի 13 կիլոմետրանոց սահմանազատված հատված։ Ազգային ժողովում իր ելույթներից մեկում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանազատման արդյունքում ստանում ենք պետական սահման։ Նրա խոսքով մեր իշխանությունները ՀՀ–ի դեմ սուտ մատնություն են անում։ Միաժամանակ Մարուքյանը հիշեցնում է, որ 2022թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո Հայաստան է եկել ՀԱՊԿ փաստահավաք խումբ, որն արձանագրել է՝ տեղի է ունեցել ներխուժում, որը քաղաքական մակարդակում դարձել էր դիտորդներ ուղարկելու առաջարկություն՝ առանց դատապարտելու և այլն։«Հայկական կողմն էլ պնդել էր՝ պետք է դատապարտենք, եթե չէ, համաձայն չենք։ Էդքանից հետո ո՞նց են կանգնում ու ասում՝ ունենք 13-կիլոմետրանոց սահման»։Ըստ նրա` երկրորդ սուտ մատնությունն էլ այն է, որ արտագաղթում ենք, որովհետև ունենք միջավայրի հանդեպ կոնֆլիկտայնություն։ Բայց միջավայրը, մասնավորապես՝ Թուրքիան և Ադրբեջանն ունեն մեր հանդեպ կոնֆլիկտայնություն։Շեշտեց, որ նման հայտարարությունները չեն կարող անհետևանք անցնել։ Դա բերելու է նրան, որ կհիմնավորենք Ադրբեջանի անհիմն թեզերը, թե մենք ագրեսոր, օկուպանտ երկիր ենք։Մարուքյանը հավելեց, որ մեզ հիմա պետք են ՀՀ պետական շահերը պաշտպանող իշխանություններ, որովհետև ներկա իշխանությունները դա բացարձակ չեն անում։Խնդիրներ կան, բայց ո՞րն է այլընտրանքը․ Խաչիկյանը՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84038783_95:0:1519:1068_1920x0_80_0_0_b151e0b82a358c045e848dda23507512.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սահման, իշխանություն
էդմոն մարուքյան, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սահման, իշխանություն
Մեր իշխանությունները սուտ մատնություն են անում ՀՀ-ի դեմ․ Մարուքյան
13:43 17.12.2024 (Թարմացված է: 14:29 17.12.2024) Քաղաքական գործչի խոսքով՝ հակաՀԱՊԿական ամբողջ նարատիվը կառուցված էր նրա վրա, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել, հիմա էլ ստացվում է, թե եղել է հայ-ադրբեջանական պայմանական սահման։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցերում ՀՀ իշխանությունները ոչ պետականամետ դիրքորոշումներ են հայտնում՝ դրանով ջուր լցնելով ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին։ Նման կարծիք
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով իշխանությունների հայտարարությունները, թե ունենք հայ-ադրբեջանական սահմանի 13 կիլոմետրանոց սահմանազատված հատված։ Ազգային ժողովում իր ելույթներից մեկում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանազատման արդյունքում ստանում ենք պետական սահման։ Նրա խոսքով մեր իշխանությունները ՀՀ–ի դեմ սուտ մատնություն են անում։
«ՀՀ-ն ունի սահման, և այդ սահմանի պահպանության համար բարձրաձայնել, դիմել ենք ՀԱՊԿ-ին և պահանջել ենք պաշտպանություն։ Ամբողջ հակաՀԱՊԿական նարատիվը կառուցված է եղել նրա վրա, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել։ Որից հետո, երբ կանգնում, ասում են՝ ունենք 13-կիլոմետրանոց սահման, դրանով և՛ ադրբեջանական թեզն են առաջ տանում, թե կա հայ-ադրբեջանական պայմանական սահման, և՛ հիմնավորում են այն հայտարարությունները, որ ՀԱՊԿ-ից կային»,- նշեց Մարուքյանը՝ շեշտելով, որ հենց այստեղ է ՀՀ իշխանությունների և նման հայտարարությունների անողների սուտ մատնությունը ՀՀ-ի դեմ։
Միաժամանակ Մարուքյանը հիշեցնում է, որ 2022թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո Հայաստան է եկել ՀԱՊԿ փաստահավաք խումբ, որն արձանագրել է՝ տեղի է ունեցել ներխուժում, որը քաղաքական մակարդակում դարձել էր դիտորդներ ուղարկելու առաջարկություն՝ առանց դատապարտելու և այլն։
«Հայկական կողմն էլ պնդել էր՝ պետք է դատապարտենք, եթե չէ, համաձայն չենք։ Էդքանից հետո ո՞նց են կանգնում ու ասում՝ ունենք 13-կիլոմետրանոց սահման»։
Ըստ նրա` երկրորդ սուտ մատնությունն էլ այն է, որ արտագաղթում ենք, որովհետև ունենք միջավայրի հանդեպ կոնֆլիկտայնություն։ Բայց միջավայրը, մասնավորապես՝ Թուրքիան և Ադրբեջանն ունեն մեր հանդեպ կոնֆլիկտայնություն։
«Բայց այսպես մենք խոսակցությունը փոխում ենք, դառնում ենք մեղադրյալ, ինքներս մեզ ամբաստանում ենք»,- նշեց Մարուքյանը։
Շեշտեց, որ նման հայտարարությունները չեն կարող անհետևանք անցնել։ Դա բերելու է նրան, որ կհիմնավորենք Ադրբեջանի անհիմն թեզերը, թե մենք ագրեսոր, օկուպանտ երկիր ենք։
Մարուքյանը հավելեց, որ մեզ հիմա պետք են ՀՀ պետական շահերը պաշտպանող իշխանություններ, որովհետև ներկա իշխանությունները դա բացարձակ չեն անում։