https://arm.sputniknews.ru/20241210/khndirner-kan-bajc-vorn-e-ajlyntranqy-khachikjany-hapk-ic-hh-i-durs-galu-harci-masin-83812673.html
Խնդիրներ կան, բայց ո՞րն է այլընտրանքը․ Խաչիկյանը՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցի մասին
Խնդիրներ կան, բայց ո՞րն է այլընտրանքը․ Խաչիկյանը՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի հնարավոր արտադաշինքային կարգավիճակը, ինչպես և միջազգային իրավունքը, ըստ քաղաքագետի, չեն օգնի Երևանին նոր ագրեսիայի դեպքում: 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T21:35+0400
2024-12-10T21:35+0400
2024-12-10T21:35+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
արթուր խաչիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43186145_0:489:1065:1088_1920x0_80_0_0_588dd104312d89630304bc24faf9797d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի, թեև այն միշտ չէ, որ աշխատում է, լրագրողներին ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը «Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն գործընթացներին» պանելային քննարկման ժամանակ։Խաչիկյանի խոսքով` Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին չի կարելի հրաժարվել ՀԱՊԿ-ից, նույնիսկ եթե կազմակերպությունը միշտ չէ, որ աշխատում է:«Այո, ՀԱՊԿ-ին հարցեր կան, բայց ի՞նչ կստանանք դրա դիմաց, և ո՞վ կզբաղեցնի այդ տեղը»,-ասել է Խաչիկյանը:Քաղաքագիտության դոկտորը հարց է բարձրացնում՝ Հայաստանն այլընտրանքներ ունի՞ արդյոք, կամ իշխանություններն ինչ-որ ջանքեր գործադրո՞ւմ են, որպեսզի, եթե մի բան պատահի, իրենք դիմակայեն թուրքական և ադրբեջանական բանակներին։Խոսելով հնարավոր արտադաշինքային կարգավիճակի մասին` նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այդ սխեման չի աշխատում, երբ հարևանները բացահայտ սպառնում են քեզ` ասելով, որ վաղը մտադիր են լուծել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իսկ ձեր տարածքում պետք է լինի «Արևմտյան Ադրբեջանը»։Խաչիկյանի խոսքով` պետք չէ հույսը դնել նաև միջազգային իրավունքի կամ միջազգային հանրության վրա, որը նույնպես չի աշխատում։ ՀԱՊԿ–ին անհրաժեշտ է զարգացնել գործակցությունը պաշտպանական ձեռնարկությունների միջև. ՊուտինՀիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով դժվար, եթե չասենք` անհնար է դառնում: Նրա խոսքով` Երևանն արդեն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում, ուստի չի մասնակցում կազմակերպության շրջանակներում որոշումների և փաստաթղթերի ընդունմանը:Մոսկվայում և բուն ՀԱՊԿ-ում բազմիցս հայտարարել են, որ կազմակերպության դռները բաց են մնում Հայաստանի համար, և կառույցում առաջվա պես Երևանին համարում են իրենց դաշնակիցը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43186145_0:389:1065:1188_1920x0_80_0_0_c2687f618c2188b735000d4a4375a1fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արթուր խաչիկյան
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արթուր խաչիկյան
Խնդիրներ կան, բայց ո՞րն է այլընտրանքը․ Խաչիկյանը՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցի մասին
Հայաստանի հնարավոր արտադաշինքային կարգավիճակը, ինչպես և միջազգային իրավունքը, ըստ քաղաքագետի, չեն օգնի Երևանին նոր ագրեսիայի դեպքում:
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի, թեև այն միշտ չէ, որ աշխատում է, լրագրողներին ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը «Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն գործընթացներին» պանելային քննարկման ժամանակ։
Խաչիկյանի խոսքով` Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին չի կարելի հրաժարվել ՀԱՊԿ-ից, նույնիսկ եթե կազմակերպությունը միշտ չէ, որ աշխատում է:
«Այո, ՀԱՊԿ-ին հարցեր կան, բայց ի՞նչ կստանանք դրա դիմաց, և ո՞վ կզբաղեցնի այդ տեղը»,-ասել է Խաչիկյանը:
Քաղաքագիտության դոկտորը հարց է բարձրացնում՝ Հայաստանն այլընտրանքներ ունի՞ արդյոք, կամ իշխանություններն ինչ-որ ջանքեր գործադրո՞ւմ են, որպեսզի, եթե մի բան պատահի, իրենք դիմակայեն թուրքական և ադրբեջանական բանակներին։
«Ես նման բան չեմ տեսնում։ Դա է խնդիրը: Եթե մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, պետք է հաշվարկել, թե ուր ենք գնալու և ինչ ենք անելու»,-նշեց Խաչիկյանը։
Խոսելով հնարավոր արտադաշինքային կարգավիճակի մասին` նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այդ սխեման չի աշխատում, երբ հարևանները բացահայտ սպառնում են քեզ` ասելով, որ վաղը մտադիր են լուծել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իսկ ձեր տարածքում պետք է լինի «Արևմտյան Ադրբեջանը»։
Խաչիկյանի խոսքով` պետք չէ հույսը դնել նաև միջազգային իրավունքի կամ միջազգային հանրության վրա, որը նույնպես չի աշխատում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով դժվար, եթե չասենք` անհնար է դառնում: Նրա խոսքով` Երևանն արդեն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում, ուստի չի մասնակցում կազմակերպության շրջանակներում որոշումների և փաստաթղթերի ընդունմանը:
Մոսկվայում և բուն ՀԱՊԿ-ում բազմիցս հայտարարել են, որ կազմակերպության դռները բաց են մնում Հայաստանի համար, և կառույցում առաջվա պես Երևանին համարում են իրենց դաշնակիցը: