Ռեսուրս - դասարաններ Հայաստանում. ի՞նչն է մտահոգում ծնողներին
© Sputnik / Aram Nersesyan«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագրի մասնակից երեխաներից մեկը
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Մասնագետներն ամեն ինչ անում են, որ երեխաները գոնե 1-2 ժամ անցկացնեն դասարանում՝ ընդհանուր դասաժամին, դրանից հետո կամ առաջ գան ռեսուրս-դասարան։ Ծրագրի նպատակն է հասնել նրան, որ երեխան առհասարակ ռեսուրս-դասարան գալու կարիք չունենա։
Այս ուսումնական տարվանից Հայաստանի 3 դպրոցներում իրականացվում է «Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիրը։ Նպատակն է կրթության մեջ ներառել այն երեխաներին, որոնք մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ, 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեն։ Ծրագրի առանցքում ինտելեկտուալ, մտավոր և հաղորդակցման խնդիր ունեցող երեխաներն են։
© Sputnik / Aram Nersesyan«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
© Sputnik / Aram Nersesyan
Ծրագիրն իրականացնում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը։ Տնօրեն Լիլիթ Մնացականյանը նշում է՝ 2014-ից հետո, երբ ընդունվեց համընդհանուր ներառական կրթությունը, ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ եղան և՛ օրենսդրական առումով, և՛ ներառական կրթության իրականացման մակարդակում, բայց դա չի նշանակում, թե բոլոր խնդիրների լուծման բանալին գտնվեց։
© Sputnik / Aram Nersesyan Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյան
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյան
© Sputnik / Aram Nersesyan
«Մեծ առաջընթաց եղավ այստեղ․ այսօր հանրապետության 1401 ուսումնական հաստատություններում ունենք մոտ 8754 կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխա, որոնք ստանում են նաև մանկավարժահոգեբանական աջակցություն։ Նրանցից 2300-ն ունեն 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք, այսինքն՝ ավելի բարդ ու ծանր խնդիրներ ունեցող երեխաներ են։ Երբ ուսումնասիրեցինք, պարզվեց՝ որքան էլ ներառական կրթությունը հաջողված է 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների համար, 3-րդ և 4-րդ աստիճանի դեպքում բազմապիսի պատճառներով խնդիրներ կան կրթությանը ներգրավվածության առումով»,- ասաց կենտրոնի տնօրենը։
© Sputnik / Aram Nersesyan«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
© Sputnik / Aram Nersesyan
Օրինակ, երեխաները 1-2 դասաժամ կարող են նստել, հետո ծնողները նրանց տուն տանեն, դասերին բավարար չափով ներգրավվածություն չկա, և այլն։ Ուսումնասիրվել է աշխարհի լավագույն փորձը և որոշվել տեղայնացնել այն։ Ծրագրի համար կարգախոս է ընտրվել՝ «Յուրաքանչյուր սովորող կարևոր է և կարևոր է հավասարապես»։
© Sputnik / Aram NersesyanՇուշանիկ Դումիկյան
Շուշանիկ Դումիկյան
© Sputnik / Aram Nersesyan
Ի՞նչ է արվում․ ռեսուրս-դասարանը գործում է հենց դպրոցում։ Հետաքրքրվում են, թե որ դասաժամերն է երեխան ներկա լինելու դասարանում՝ մյուս դասընկերների հետ (օրինակ՝ մայրենի լեզու, մաթեմատիկա), և մնացած դասաժամերին միայն երեխային ուղեկցում ռեսուրս–դասարան։ Այսինքն՝ ոչ թե երեխան կտրվում է, մեկուսացվում կրթական հիմնական գործընթացից, այլ երկուսը համակցվում են։
© Sputnik / Aram Nersesyan«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
© Sputnik / Aram Nersesyan
Ռեսուրս-դասարանում մինչև 6 երեխա է ընդգրկվում։ Պարտադիր ներկա են 3 մասնագետ՝ 2 հատուկ մանկավարժ և 1 օգնական։ Առանձնահատուկ է նաև սենյակների կառուցվածքը. առանձնացված են երեք գոտիներ՝ ուսումնական, զգայական, ժամանցի ու հանգստի։
«Մենք փորձում ենք ծրագրի օգնությամբ երեխային տեղափոխել դասարան և ապահովել իսկական ներառումը։ Ուսուցչի հետ քննարկվում են դասընթացի նպատակներն ու երեխային ներկայացվում, բացատրվում են իր անելիքները։ Ու այս հարցում արդեն բավականին առաջխաղացում ունենք, թեպետ ծրագիրը դեռ մի քանի ամիս է, ինչ իրականացվում է։ Օրինակ, երեխաները սկսել են առավոտյան գալ դպրոց և գնալ, երբ դասերը վերջանում են։ Երեխաները գիտեն իրենց օրակարգը»,- ասում է կենտրոնի տնօրենը։
Անդրադառնալով տարբեր ծնողների բարձրացրած մտահոգություններին, թե ծրագիրը ռիսկեր ունի, օրինակ՝ ուսուցիչները կարող են չնչին դժվարության դեպքում էլ երեխային ուղղորդել ռեսուրս-դասարան՝ Մնացականյանն ասում է՝ ռիսկերի մասին իրենք էլ են մտածել, բայց այդպես հնարավոր չէ։ Երեխան ռեսուրս-դասարան է ուղղորդվում մասնագետների մանրակրկիտ ուսումնասիրության ու գնահատման արդյունքում։ Մասնագետը եզրակացություն է կազմում, առաջարկ ներկայացնում, ծնողն ինքն է վերջնական որոշում կայացնողը՝ երեխան ընդգրկվի՞ ռեսուրս-դասարանում, թե՞ ոչ։
© Sputnik / Aram Nersesyan«Ռեսուրս–դասարանի» դասացուցակը
«Ռեսուրս–դասարանի» դասացուցակը
© Sputnik / Aram Nersesyan
«Սա պիլոտային ծրագիր է, և, իհարկե, մենք չենք ասում, թե այն իդեալական է։ Արդեն իսկ գիտենք՝ որոշ կետերում գնալու ենք փոփոխությունների։ Ծրագրի ավարտին գնահատում կարվի, քննարկումներ կանցկացվեն, անհրաժեշտության դեպքում նաև խմբագրումներ կարվեն»,- ասում է Լիլիթ Մնացականյանը։
© Sputnik / Aram Nersesyan«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
© Sputnik / Aram Nersesyan
Ինչպե՞ս է ծրագիրն իրականացվում գործնականում
Ներկայում ռեսուրս-դասարանների փորձնական ծրագիրն իրականացվում է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20, Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 և Գյումրու Վահան Տերյանի անվան թիվ 15 հիմնական դպրոցներում։
© Sputnik / Aram Nersesyan«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
© Sputnik / Aram Nersesyan
Ծնողներից մեկը նշում է՝ սկզբում, երբ լսեց ծրագրի մասին, խուճապահար էր։ Որդին ունի խոսքի զարգացման հապաղում և աուտիզմ։
«Քանի որ առաջին դասարան էր գնալու, շատ էի վախենում, թե ինչ է լինելու։ Ինքն էլ ակտիվ երեխա է, մտածում էի՝ դասարանի մյուս երեխաներին էլ չխանգարի։ Որոշեցինք ընդգրկվել այս պիլոտային ծրագրում, ու սա մեծ նվաճում էր մեզ համար։ Ինքը 2 դասի դասարանում է մասնակցում, հետո գալիս է այստեղ։ Շատ սիրով է գալիս, կարգուկանոն է սովորել, իր ձեռքով կոշիկները փոխում է, հողաթափեր հագնում, դնում տուփի մեջ։ Նախկինում ինքնուրույնություն ընդհանրապես չկար»,- ասում է մայրը։
Կինը հույս ունի, որ ծրագիրը շարունակական կլինի և դրանից կկարողանան օգտվել նաև հաջորդ ուսումնական տարում։
Թիվ 20 դպրոցում որպես հատուկ մանկավարժ աշխատող Շուշանիկ Դումիկյանն առաջինը մեզ ուղղորդում է դասացուցակի մոտ, որը երեխաներն իրենց ձեռքով են լրացնում։
© Sputnik / Aram NersesyanՇուշանիկ Դումիկյան
Շուշանիկ Դումիկյան
© Sputnik / Aram Nersesyan
«Մեր նպատակը երեխաներին դասերից հանելը չէ, այլ դասերին ներկա լինելուն, մասնակցելուն պատրաստելը։ Դրա օգնությամբ նաև աստիճանաբար ավելացնում ենք դասաժամերին երեխաների ներկայությունը, որովհետև իրենք սովորում են նստել, սպասել, հասկանալ, թե իրենցից ինչ է պահանջվում, նաև սովորել իրենց գիտելիքն ավելի լավ ներկայացնել ուսուցչին։ Օրինակ, մեր երեխաներից մեկը խոսք չունի, մենք իրեն տալիս ենք հնարավորություն այլընտրանքային սարքի միջոցով իր ասելիքը փոխանցել մյուսներին»,- նշում է Շուշանիկը։
© Sputnik / Aram Nersesyan«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
© Sputnik / Aram Nersesyan
Ինչպե՞ս է երեխայի դասացուցակը կազմվում․ դասարանում ընդհանուր դասերին մասնակցության համար առարկաներն ընտրվում են՝ հիմնվելով երեխայի նախասիրության վրա, թե ամենաշատը որ առարկան է սիրում, բայց կարևոր շեշտադրումը մայրենիի և մաթեմատիկայի վրա է։
«Այստեղ արդեն մեր դասաժամերը տարբերվում են դպրոցականից նաև տևողությամբ։ Մենք խոհարարություն ենք նաև անցնում. միասին կարող ենք, օրինակ, ֆրեշ պատրաստել, բայց այդ ընթացքում հավելյալ գիտելիքներ ենք սովորում՝ բառապաշարի հարստացում, նաև մաթեմատիկա։ Միրգը կտրեց երեխան, հարցնում ենք՝ քանի՞ կտոր է, կամ 2 կտորը տուր ընկերոջդ»,- բացատրում է Շուշանիկը։
Նաև հաճախ «ճամփորդություն» են անում (դասաժամն այդպես է կոչվում. դպրոցական էքսկուրսիայի այլընտրանքն է), օրինակ՝ խանութ գնում, միասին գնումներ անում։ Երեխային գումար են տալիս, առաջարկում հաշվել, գնում կատարել՝ և՛ ինքնուրույնություն սովորեցնելով, և՛ ընթացքում տարբեր գիտելիքներ ու հմտություններ փոխանցելով։
© Sputnik / Aram Nersesyan«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
© Sputnik / Aram Nersesyan
«Մեր կարևոր խնդիրներից մեկն էլ սոցիալիզացիան է, դրան միտված փորձում ենք տարբեր միջավայրներ մտցնել»,- նշում է մասնագետը։
© Sputnik / Aram Nersesyan«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
© Sputnik / Aram Nersesyan
Շեշտում է՝ լինում է, որ երեխան հենց առավոտից գալիս է իրենց մոտ՝ չցանկանալով դասարան գնալ, բայց նրա հետ մասնագետներն աշխատում են, նախապատրաստում, որ գոնե մեկ դասաժամ ինքը դասարան բարձրանա։
© Sputnik / Aram Nersesyan«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
«Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիր Հայաստանի դպրոցներում
© Sputnik / Aram Nersesyan
Հատուկ մանկավարժ Շուշանիկ Դումիկյանը վստահեցնում է` իրենց գերնպատակն է հասնել նրան, որ ի վերջո երեխան այլևս ռեսուրս-դասարան գալու կարիք չունենա։