https://arm.sputniknews.ru/20241216/hajastany-voghjunum-e-siriaji-harcvov-kvontaktajin-khmbi-hajtararutjuny-agn-84017374.html
Հայաստանը ողջունում է Սիրիայի հարցով կոնտակտային խմբի հայտարարությունը․ ԱԳՆ
Հայաստանը ողջունում է Սիրիայի հարցով կոնտակտային խմբի հայտարարությունը․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ Սիրիայում կայունության և խաղաղության հասնելու միակ ուղին հանդուրժողականությունն ու ազգային... 16.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-16T17:16+0400
2024-12-16T17:16+0400
2024-12-16T17:22+0400
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
սիրիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1787/55/17875515_0:48:1601:948_1920x0_80_0_0_6802293b7ecacaa5881b42ae4e0fd6f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Սիրիայի հարցով կոնտակտային խմբի հայտարարությունը: Այս մասին հայտարարել է գերատեսչությունը X-ում։Ընդգծվում է, որ այս կարևոր և վճռորոշ պահին Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Սիրիայի ժողովրդին։«Մենք կողմ ենք քաղաքական անցման ներառական և խաղաղ գործընթացին՝ հավատալով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը կայունության և խաղաղության բանալին են ինչպես Սիրիայում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում»,– ընդգծել են ԱԳՆ-ում:Նշենք, որ Հորդանանում դեկտեմբերի 14-ին Սիրիայի հարցով կայացած հանդիպման մասնակիցները կոչ են արել պայմաններ ստեղծել սիրիացի փախստականների կամավոր վերադարձի համար: Ամփոփիչ հայտարարությունն արել է արաբական երկրների` Սիրիայի հարցերով նախարարական կոմիտեն, որի կազմում են Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Լիբանանը, Եգիպտոսը և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը:Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ի, Բահրեյնի արտգործնախարարները և Կատարի ներկայացուցիչները: Մասնակիցներն ընդգծել են հայրենիք վերադառնալու համար սիրիացի փախստականների անվտանգ և արժանապատիվ պայմաններ ապահովելու, ինչպես նաև տվյալ գործընթացի իրականացման համար մարդասիրական և այլ օգնության տրամադրման անհրաժեշտությունը:Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:ԱՄՆ–ն և Թուրքիան «կիսել են» Սիրիան
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1787/55/17875515_136:0:1463:995_1920x0_80_0_0_0e455380cbc04aa90ded3b3040615ef8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), սիրիա
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), սիրիա
Հայաստանը ողջունում է Սիրիայի հարցով կոնտակտային խմբի հայտարարությունը․ ԱԳՆ
17:16 16.12.2024 (Թարմացված է: 17:22 16.12.2024) Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ Սիրիայում կայունության և խաղաղության հասնելու միակ ուղին հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Սիրիայի հարցով կոնտակտային խմբի հայտարարությունը: Այս մասին հայտարարել է գերատեսչությունը X-ում։
«Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում և նրա շուրջ իրադարձությունների զարգացմանը և ողջունում է համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է կոնտակտային խմբի՝ Աքաբայում անցկացված համատեղ նախարարական հանդիպման շրջանակում», - նշվում է տեքստում:
Ընդգծվում է, որ այս կարևոր և վճռորոշ պահին Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Սիրիայի ժողովրդին։
«Մենք կողմ ենք քաղաքական անցման ներառական և խաղաղ գործընթացին՝ հավատալով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը կայունության և խաղաղության բանալին են ինչպես Սիրիայում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում»,– ընդգծել են ԱԳՆ-ում:
Նշենք, որ Հորդանանում դեկտեմբերի 14-ին Սիրիայի հարցով կայացած հանդիպման մասնակիցները կոչ են արել պայմաններ ստեղծել սիրիացի փախստականների կամավոր վերադարձի համար: Ամփոփիչ հայտարարությունն արել է արաբական երկրների` Սիրիայի հարցերով նախարարական կոմիտեն, որի կազմում են Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Լիբանանը, Եգիպտոսը և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ի, Բահրեյնի արտգործնախարարները և Կատարի ներկայացուցիչները: Մասնակիցներն ընդգծել են հայրենիք վերադառնալու համար սիրիացի փախստականների անվտանգ և արժանապատիվ պայմաններ ապահովելու, ինչպես նաև տվյալ գործընթացի իրականացման համար մարդասիրական և այլ օգնության տրամադրման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ
Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները
երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: