https://arm.sputniknews.ru/20241215/siriajum-verabacvum-en-usumnakan-hastatutjunnery-83989063.html
Սիրիայում վերաբացվում են ուսումնական հաստատությունները
Սիրիայում վերաբացվում են ուսումնական հաստատությունները
Sputnik Արմենիա
Այսօր առավոտյան աշակերտները սպասել են Դամասկոսի տղաների միջնակարգ դպրոցի բակում և ծափահարել, երբ դպրոցի քարտուղար Ռաեդ Նասերը կախել է նոր իշխանությունների... 15.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-15T18:27+0400
2024-12-15T18:27+0400
2024-12-15T18:29+0400
սիրիա
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0f/83988540_0:101:1600:1001_1920x0_80_0_0_9bd127d9598ac7b6afc0e6461dcdc732.jpg
ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում աշակերտերն այսօր վերադարձել են դպրոցներ։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:Ավելի վաղ Բերիո հայոց թեմի լրատվության պատասխանատու Մարիա Գաբրիելյանը հայտնել էր, որ Հալեպում դեկտեմբերի 16–ից կբացվեն ուսումնական հաստատությունները, ընկերությունները կվերսկսեն իրենց գործունեությունը։Այսօր առավոտյան աշակերտները սպասել են Դամասկոսի տղաների միջնակարգ դպրոցի բակում և ծափահարել, երբ դպրոցի քարտուղար Ռաեդ Նասերը կախել է նոր իշխանությունների ընդունած դրոշը: Նասերը նշել է, որ Ջավդաթ ալ Հաշեմիի դպրոցը չի տուժել։Այնուամենայնիվ, որոշ ծնողներ իրավիճակի անորոշության պատճառով խուսափել են իրենց երեխաներին դասի ուղարկել:Ի դեպ, այսօրվանից նաև Սիրիայի քրիստոնյաները երկրում իշխանափոխությունից առաջին անգամ այցելել են կիրակնօրյա կանոնավոր հոգևոր ծառայության:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0f/83988540_0:0:1424:1067_1920x0_80_0_0_a4d2dfcf58c175de0c5570ad29167c52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, դպրոց
Սիրիայում վերաբացվում են ուսումնական հաստատությունները
18:27 15.12.2024 (Թարմացված է: 18:29 15.12.2024) Այսօր առավոտյան աշակերտները սպասել են Դամասկոսի տղաների միջնակարգ դպրոցի բակում և ծափահարել, երբ դպրոցի քարտուղար Ռաեդ Նասերը կախել է նոր իշխանությունների ընդունած դրոշը:
ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում աշակերտերն այսօր վերադարձել են դպրոցներ։ Այդ մասին հաղորդում է
Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Բերիո հայոց թեմի լրատվության պատասխանատու
Մարիա Գաբրիելյանը հայտնել էր, որ Հալեպում դեկտեմբերի 16–ից կբացվեն ուսումնական հաստատությունները, ընկերությունները կվերսկսեն իրենց գործունեությունը։
«Կիրակի օրը սիրիացի դպրոցականները վերադարձել են դասարաններ այն բանից հետո, երբ երկրի նոր կառավարիչները կարգադրել են վերսկսել դպրոցների աշխատանքը, ինչը իրավիճակի որոշակի կարգավորման նշան կարող է լինել»,– գրում է գործակալությունը:
Այսօր առավոտյան աշակերտները սպասել են Դամասկոսի տղաների միջնակարգ դպրոցի բակում և ծափահարել, երբ դպրոցի քարտուղար Ռաեդ Նասերը կախել է նոր իշխանությունների ընդունած դրոշը: Նասերը նշել է, որ Ջավդաթ ալ Հաշեմիի դպրոցը չի տուժել։
Այնուամենայնիվ, որոշ ծնողներ իրավիճակի անորոշության պատճառով խուսափել են իրենց երեխաներին դասի ուղարկել:
Ի դեպ, այսօրվանից նաև Սիրիայի քրիստոնյաները երկրում իշխանափոխությունից առաջին անգամ այցելել են կիրակնօրյա կանոնավոր հոգևոր ծառայության:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ
Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: