00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպում դեկտեմբերի 16-ից կբացվեն դպրոցները. Գաբրիելյանը` քաղաքում տիրող իրավիճակի մասին

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցՍիրիա
Սիրիա - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2024
Սիրիա
Բաժանորդագրվել
Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հալեպում դեկտեմբերի 16-ից կբացվեն ուսումնական հաստատությունները, ընկերությունները կվերսկսեն իրենց գործունեությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բերիո հայոց թեմի լրատվության պատասխանատու Մարիա Գաբրիելյանը։
Նա նշեց, որ Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին։
«Այսօր որոշում կայացվեց բացել կրթական կենտրոնները` համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները։ Աշակերտները, ուսանողները սովորականի նման կվերադառնան նորմալ դասապրոցեսի»,–ասաց Գաբրիելյանը։
Նրա խոսքով` զինված անձանց ներկայությունը քչացել է, պարետային ժամ այլևս չկա։
«Մարդիկ վաղվանից կվերադառնան իրենց աշխատանքին։ Այսօրվանից գործում են ճաշարանները, սրճարաններն ու ռեստորանները։ Ճաշարաններ կան, որ մի քանի օր է` բաց են։ Շատերը կոչ են անում տոնական մթնոլորտ ապահովել Սուրբ ծննդյան շաբաթից առաջ։ Քրիստոնյա համայնքները պատրաստվում են Ամանորին, նույնիսկ սկսել են փողոցները զարդարել»,– ասաց նա։
Գաբրիելյանի խոսքով` նոր իշխանությունները խրախուսում են, որ փոքրամասնություններն իրենց տոները նշեն, ինչպես դա անում էին նախորդ տարիներին։
«Այսօր Սուրբ Հակոբի տոնն է, և, ինչպես ամեն տարի, այսօր էլ եկեղեցում սուրբ պատարագ մատուցվեց, ջրօրհներգ եղավ»,–ասաց նա։
Անդրադառնալով օդանավակայանների աշխատանքին` Գաբրիելյանը նշեց` իրենց խոստացել են, որ առաջիկայում և՛ Դամասկոսի, և՛ Հալեպի օդանավակայանները կսկսեն աշխատանքը։ Այժմ բոլոր ավտոճանապարհները բաց են, հասարակական տրանսպորտն աշխատում է, թեև ոչ այնքան ինտենսիվ, քանի որ մի շարք ընկերություններ դեռ փակ են։ Վերջին օրերին քաղաքում ջրի խնդիր կա. բախումների հետևանքով վնասվել է ջրամատակարարման համակարգը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:
ԱՄՆ–ն և Թուրքիան «կիսել են» Սիրիան
Լրահոս
0