https://arm.sputniknews.ru/20241215/amn-n-chinaci-sepakanatererin-shtapecnum-e-heranal-tiktok-ic--ajn-pakelu-sparnaliqvov-83988050.html
ԱՄՆ-ն չինացի սեփականատերերին շտապեցնում է հեռանալ TikTok-ից ՝ այն փակելու սպառնալիքով
ԱՄՆ-ն չինացի սեփականատերերին շտապեցնում է հեռանալ TikTok-ից ՝ այն փակելու սպառնալիքով
Sputnik Արմենիա
Չինացի սեփականատերերին ժամանակ են տվել մինչև հունվարի 19-ը՝ Ջո Բայդենի լիազորությունների ավարտի օրը: Դոնալդ Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում TikTok-ը փակելու... 15.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-15T20:34+0400
2024-12-15T20:34+0400
2024-12-15T20:34+0400
ամն
չինաստան
tiktok
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24623600_0:112:1600:1012_1920x0_80_0_0_30dd69f6536782183f5e2113e2add8c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ վերաքննիչ դատարանը չինական Bitte Danke ընկերությունից պահանջել է մինչև հունվարի 19-ը վաճառել TikTok հավելվածը՝ Նահանգներում այն փակելու սպառնալիքով, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Գերագույն դատարանում բողոքարկման համար ընկերությանը մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ է մնում։Այս որոշումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի վերջերս ընդունված օրենքի համաձայն, որը երկրի իշխանություններին թույլ է տալիս արգելել ցանկացած արտասահմանյան էլեկտրոնային հարթակ, որը կարող է «անհանգստություն առաջացնել ամերիկացիների տվյալների հավաքագրման հետ կապված» (հարթակն ԱՄՆ-ում մոտ 170 մլն ակտիվ օգտատեր ունի): Այդ մտահոգությունները հատկապես վերաբերում են չինական հարթակներին, նշել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։Հատկանշական է, որ հունվարի 19-ին ավարտվում է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի լիազորությունների ժամկետը։ Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր կառավարման առաջին ժամկետի ընթացքում անհաջող փորձել էր արգելափակել TikTok-ը, սակայն իր վերջին նախընտրական քարոզարշավի ժամանակ հակառակն է հայտարարել՝ նշելով, որ թույլ չի տա փակել այն:
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24623600_91:0:1514:1067_1920x0_80_0_0_a6aa0c54ad6d63379690cd12ec09198c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, չինաստան, tiktok, դատ, դատարան
ամն, չինաստան, tiktok, դատ, դատարան
ԱՄՆ-ն չինացի սեփականատերերին շտապեցնում է հեռանալ TikTok-ից ՝ այն փակելու սպառնալիքով
Չինացի սեփականատերերին ժամանակ են տվել մինչև հունվարի 19-ը՝ Ջո Բայդենի լիազորությունների ավարտի օրը: Դոնալդ Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում TikTok-ը փակելու անհաջող փորձ էր արել, սակայն ընթացիկ նախընտրական քարոզարշավի ժամանակ մտափոխվել է:
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ վերաքննիչ դատարանը չինական Bitte Danke ընկերությունից պահանջել է մինչև հունվարի 19-ը վաճառել TikTok հավելվածը՝ Նահանգներում այն փակելու սպառնալիքով, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Գերագույն դատարանում բողոքարկման համար ընկերությանը մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ է մնում։
Այս որոշումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի վերջերս ընդունված օրենքի համաձայն, որը երկրի իշխանություններին թույլ է տալիս արգելել ցանկացած արտասահմանյան էլեկտրոնային հարթակ, որը կարող է «անհանգստություն առաջացնել ամերիկացիների տվյալների հավաքագրման հետ կապված» (հարթակն ԱՄՆ-ում մոտ 170 մլն ակտիվ օգտատեր ունի): Այդ մտահոգությունները հատկապես վերաբերում են չինական հարթակներին, նշել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Այս կապակցությամբ TikTok-ի ղեկավարությունը հայտարարել է, որ ամերիկացի օգտատերերի տվյալները պահվում են ամերիկյան Oracle ընկերության սերվերներում, իսկ ալգորիթմները, որոնք նոր տեսանյութեր են առաջարկում ամերիկացի օգտատերերի համար, նույնպես պատվիրվել են Նահանգներում։
Հատկանշական է, որ հունվարի 19-ին ավարտվում է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի լիազորությունների ժամկետը։ Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր կառավարման առաջին ժամկետի ընթացքում անհաջող փորձել էր արգելափակել TikTok-ը, սակայն իր վերջին նախընտրական քարոզարշավի ժամանակ հակառակն է հայտարարել՝ նշելով, որ թույլ չի տա փակել այն: