https://arm.sputniknews.ru/20231208/hh-ic-adrbejan-ev-turqia-erkatughu-verakangnman-nakhagtsery-2-tarum-ktruk-ezhanacel-en-69793658.html
ՀՀ-ից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու վերականգնման նախագծերը 2 տարում կտրուկ «էժանացել են»
ՀՀ-ից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու վերականգնման նախագծերը 2 տարում կտրուկ «էժանացել են»
Sputnik Արմենիա
2021-2022 թվականներին Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը երկաթուղիների վերանորոգումը գնահատել է 2-3 անգամ ավելի թանկ, քան այժմ դա անում է... 08.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-08T08:55+0400
2023-12-08T08:55+0400
2023-12-08T10:38+0400
երկաթուղի
հայաստան
թուրքիա
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղության խաչմերուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_0:0:1600:901_1920x0_80_0_0_e127c5a2d98513595b3be258887e0644.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթգծերի վերականգնման արժեքի վերաբերյալ Հայաստանի իշխանության գնահատականները կտրուկ փոխվել են վերջին երկու տարիների ընթացքում:Միրզոյանը գործընկերների հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելություններըՀայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերին Civilnet-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մոտ 400-500 մլն դոլար կարժենա։ Մասնավորապես, ըստ նրա, Հրազդան-Իջևան-Ղազախ-Աղստև երկաթուղու վերականգնումը գնահատվում է 318 մլն դոլար, Երասխ-Հորադիզ (Նախիջևանով և Սյունիքով)՝ 61,5 մլն դոլար, իսկ Գյումրի – Ախուրյան կայարանը (Թուրքիայի հետ սահման- խմբ.)՝ 8-9 մլն դոլար։Դա 1,5 անգամ (56%-ով) ավելի թանկ է, քան այժմ գնահատվում է։ Երասխ-Հորադիզ երկաթուղու վերականգնումը գնահատվել է 226 մլն դոլար։ Դա 3,7 անգամ ավելի թանկ է, քան հիմա։ Գյումրի-Թուրքիայի սահման հատվածի վերականգնումը 2022 թվականին գնահատվել է 16,8 մլն դոլար, ինչը ներկայիս գնահատականներից մոտ 2 անգամ բարձր է։Ի դեպ, եթե հաշվի առնենք դոլարի փոխարժեքի տատանումը (2023 թվականի նոյեմբերին այն կազմել է մոտ 395 դրամ, իսկ 2021 թվականի դեկտեմբեր-2022 թվականի ապրիլ ամիսներին՝ 488-485 դրամ), տարբերությունը դրամով ավելի մեծ է ստացվում։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57135305_129:0:1549:1065_1920x0_80_0_0_83891da42155dad2dce0460db1a7bc84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկաթուղի, հայաստան, թուրքիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության խաչմերուկ
երկաթուղի, հայաստան, թուրքիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության խաչմերուկ
ՀՀ-ից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու վերականգնման նախագծերը 2 տարում կտրուկ «էժանացել են»
08:55 08.12.2023 (Թարմացված է: 10:38 08.12.2023) 2021-2022 թվականներին Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը երկաթուղիների վերանորոգումը գնահատել է 2-3 անգամ ավելի թանկ, քան այժմ դա անում է ֆինանսների նախարարությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթգծերի վերականգնման արժեքի վերաբերյալ Հայաստանի իշխանության գնահատականները կտրուկ փոխվել են վերջին երկու տարիների ընթացքում:
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերին Civilnet-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մոտ 400-500 մլն դոլար կարժենա։ Մասնավորապես, ըստ նրա, Հրազդան-Իջևան-Ղազախ-Աղստև երկաթուղու վերականգնումը գնահատվում է 318 մլն դոլար, Երասխ-Հորադիզ (Նախիջևանով և Սյունիքով)՝ 61,5 մլն դոլար, իսկ Գյումրի – Ախուրյան կայարանը (Թուրքիայի հետ սահման- խմբ.)՝ 8-9 մլն դոլար։
Հատկանշական է, որ 2021 թվականի դեկտեմբեր - 2022 թվականի փետրվար ամիսներին երկաթգծի երեք հատվածների վերականգնումը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գնահատականներով, շատ ավելի թանկ է գնահատվել։ Եվ այսպես, Հրազդան-Իջևան-Ադրբեջանի սահման հատվածի վերականգնումը գնահատվել է 496 մլն դոլար։
Դա 1,5 անգամ (56%-ով) ավելի թանկ է, քան այժմ գնահատվում է։ Երասխ-Հորադիզ երկաթուղու վերականգնումը գնահատվել է 226 մլն դոլար։ Դա 3,7 անգամ ավելի թանկ է, քան հիմա։ Գյումրի-Թուրքիայի սահման հատվածի վերականգնումը 2022 թվականին գնահատվել է 16,8 մլն դոլար, ինչը ներկայիս գնահատականներից մոտ 2 անգամ բարձր է։
Ի դեպ, եթե հաշվի առնենք դոլարի փոխարժեքի տատանումը (2023 թվականի նոյեմբերին այն կազմել է մոտ 395 դրամ, իսկ 2021 թվականի դեկտեմբեր-2022 թվականի ապրիլ ամիսներին՝ 488-485 դրամ), տարբերությունը դրամով ավելի մեծ է ստացվում։