00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

85 տարեկանում մահացել է անվանի բժիշկ Հայրապետ Գալստյանը

© Photo : press office of the Yerevan State Medical UniversityՀայրապետ Գալստյան
Հայրապետ Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2024
Հայրապետ Գալստյան
Բաժանորդագրվել
Գալստյանն անուրանալի ավանդ ունի Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. 85 տարեկանում մահացել է անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ Տեղեկությունը հայտնում է Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում։
«85-ամյա պրոֆեսորը կյանքի 64 տարին նվիրել էր մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին: Շատ դժվար է խոսել Ձեր մասին անցյալ ժամանակով։ Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների, բոլորիս անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։ Հանգչեք խաղաղությամբ, Հայրո Միխայլովիչ»,– գրել է Մուրադյանը։
Նշենք, որ Հայրապետ Գալստյանը 1960 թվականին ավարտել է ԵՊԲՀ–ն։ 2002-2014 թվականներին ղեկավարել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, միաժամանակ եղել կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը:
Երկար տարիներ հմուտ մասնագետը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը: Ղեկավարել է գիտական աշխատանքներ, կատարել հազարավոր վիրահատություններ:
Գալստյանը Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ էր, բժշկագիտության նվիրյալ, որն անուրանալի ավանդ ունի Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում։
Լրահոս
0