https://arm.sputniknews.ru/20241210/nakhagahy-hrahangel-er-durs-hanel-patgamavvornerin-haravajin-kvoreaji-hatuk-uzheri-ghekavar-83803086.html
Նախագահը հրահանգել էր դուրս հանել պատգամավորներին. Հարավային Կորեայի հատուկ ուժերի ղեկավար
Նախագահը հրահանգել էր դուրս հանել պատգամավորներին. Հարավային Կորեայի հատուկ ուժերի ղեկավար
Sputnik Արմենիա
Կվակ Չոն Գինը պատմել է. թե ինչ հրահանգ է ստացել ռազմական դրությունը չեղարկելու քվեարկության օրը։ 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T14:35+0400
2024-12-10T14:35+0400
2024-12-10T14:35+0400
հարավային կորեա
ռազմական դրություն
խորհրդարան
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/03/83616722_0:86:1600:987_1920x0_80_0_0_e6c207a4279d68b94604ec4599883afa.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կորեայի ցամաքային զորքերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Կվակ Չոն Գինը հայտարարել է, որ ռազմական դրության ժամանակ երկրի նախագահ Յուն Սոկ Յոլից հրաման է ստացել կոտրել խորհրդարանի դռներն ու դուրս հանել պատգամավորներին, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել ռազմական դրության վերացման օգտին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը։Նա ավելի վաղ ասել էր, որ պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյոնից հրահանգներ է ստացել՝ կանխել նախագահի սահմանած ռազմական դրության վերացման քվեարկությունը: Կվակ Չոն Գինն ասել է, որ ռազմական դրության ժամանակ երկու անգամ է հեռախոսով խոսել Յուն Սոկ Յոլի հետ, բայց հրաժարվել է հայտնել զրույցների մանրամասները։Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով ռազմական դրություն սահմանեց, որը չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չեն եղել:Դեկտեմբերի 7-ին Կորեայի Հանրապետության խորհրդարանում կայացավ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը: Իմփիչմենտ չհայտարարվեց, քանի որ իշխող կուսակցությունը բոյկոտեց քվեարկությունը։ Դրանից առաջ Յուն Սոկ Յոլը ներողություն էր խնդրել համաքաղաքացիներից և հայտարարել, որ պետական գործերը, ներառյալ իր լիազորությունների ժամկետի հարցը, վստահում է իշխող կուսակցությանն ու կառավարությանը:Հարավային Կորեայի նախագահին արգելել են լքել երկիրը
հարավային կորեա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/03/83616722_71:0:1494:1067_1920x0_80_0_0_9fb97c5a2af2afe2dd79af92ba257dab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային կորեա, ռազմական դրություն, խորհրդարան, պատգամավոր
հարավային կորեա, ռազմական դրություն, խորհրդարան, պատգամավոր
Նախագահը հրահանգել էր դուրս հանել պատգամավորներին. Հարավային Կորեայի հատուկ ուժերի ղեկավար
Կվակ Չոն Գինը պատմել է. թե ինչ հրահանգ է ստացել ռազմական դրությունը չեղարկելու քվեարկության օրը։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կորեայի ցամաքային զորքերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Կվակ Չոն Գինը հայտարարել է, որ ռազմական դրության ժամանակ երկրի նախագահ Յուն Սոկ Յոլից հրաման է ստացել կոտրել խորհրդարանի դռներն ու դուրս հանել պատգամավորներին, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել ռազմական դրության վերացման օգտին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը։
«Նախագահն ինձ զանգեց գաղտնի հեռախոսով: Ասաց, որ քվեարկության համար անհրաժեշտ քվորումը կարծես թե դեռ չկա, և հրամայեց արագ կոտրել դուռը, մտնել ներս և բոլորին դուրս հանել այնտեղից»,- ասել է Կվակ Չոն Գինը:
Նա ավելի վաղ ասել էր, որ պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյոնից հրահանգներ է ստացել՝ կանխել նախագահի սահմանած ռազմական դրության վերացման քվեարկությունը: Կվակ Չոն Գինն ասել է, որ ռազմական դրության ժամանակ երկու անգամ է հեռախոսով խոսել Յուն Սոկ Յոլի հետ, բայց հրաժարվել է հայտնել զրույցների մանրամասները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով
ռազմական դրություն սահմանեց, որը
չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չեն եղել:
Դեկտեմբերի 7-ին Կորեայի Հանրապետության խորհրդարանում կայացավ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը:
Իմփիչմենտ չհայտարարվեց, քանի որ իշխող կուսակցությունը բոյկոտեց քվեարկությունը։ Դրանից առաջ Յուն Սոկ Յոլը ներողություն էր խնդրել համաքաղաքացիներից և հայտարարել, որ պետական գործերը, ներառյալ իր լիազորությունների ժամկետի հարցը, վստահում է իշխող կուսակցությանն ու կառավարությանը: