00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է Սիրիայի նոր իշխանությունը վերաբերվում հայ համայնքին. «Զարթոնքի» խմբագիր

© SputnikՍևակ Հակոբյան
Սևակ Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2024
Սևակ Հակոբյան
Բաժանորդագրվել
Սևակ Հակոբյանի խոսքով` Սիրիայի նոր ղեկավարությունը ցանկանում է իրեն «ռեբրենդինգ» անել, ինչի արդյունքում այս պահին բավական լոյալ վերաբերմունք ունի երկրում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Սիրիահայերի շրջանում զգուշավոր լավատեսություն կա Սիրիայի նոր իշխանության հետ հարաբերությունների առումով, բայց կա նաև ըմբռնում, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի: Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Բեյրութում լույս տեսնող «Զարթոնք» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։

«Սիրիայի նոր առաջնորդներն այժմ ակտիվորեն փորձում են իրենց քաղաքական «ռեբրենդինգն» անել՝ երբեմնի արմատականներից վերածվելով համեմատաբար «լիբերալ» իշխանության։ Նոր իշխանությունները նաև որոշակի կառուցողական դիրքորոշում են ցուցաբերում ազգային և կրոնական փոքրամասնությունների հետ հարաբերություններում»,– ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ Սիրայի նոր իշխանությունների մոտիվացիան միանգամայն հասկանալի է. նրանք ցանկանում են ճանաչում տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների, այդ թվում՝ Արևմտյան երկրների կողմից։
«Թե որքան երկար կշարունակվի Սիրիայում ներկայիս «ազատականացումը», դժվար է ասել։ Մի բան ակնհայտ է` ներկայիս «հալոցքը» չի կարող երկար տևել։ Եվ համապատասխանաբար հայ համայնքը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործի այս բարենպաստ ժամանակահատվածը ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Ես չեմ կարծում, որ Սիրիայի ներքաղաքական խաղաղությունը կարող է երկար տևել»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով Ասադի վարչակարգի տապալման պատճառներին՝ Հակոբյանն ասաց, որ այդ սցենարից հնարավոր կլիներ խուսափել, եթե իշխանությունները սոցիալ–տնտեսական և քաղաքական նվազագույն բարեփոխումներ իրականացնեին: Ըստ նրա` ռուսական ռազմական աջակցության շնորհիվ Ասադը մնաց իշխանության, և նա ժամանակ ուներ վերափոխումներ անելու համար։ Մինչդեռ չօգտվեց այդ հանգամանքից և ի վերջո վճարեց իր իշխանությամբ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:
Լրահոս
0