00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
14:05
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի մասին
18:05
9 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչնչացվել է սիրիական «ցամաք-օդ» հրթիռների 90 %-ից ավելին, ինքնաթիռների 5 էսկադրիլիա. ՑԱԽԱԼ

CC BY 2.0 / Diariocritico de Venezuela / Israel-air force-graduationԻսրայելական F-15 կործանիչ
Իսրայելական F-15 կործանիչ - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2024
Բաժանորդագրվել
Իսրայելի ռազմաօդային ուժերի հարյուրավոր ինքնաթիռներ հարձակվել են սիրիական ավիացիայի տեղակայման վայրերի, ռադարների, զենքի արտադրության գործարանների և այլ ռազմական օբյեկտների վրա:
ԵՐԵՎԱՆ,12 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նոր զեկույց է հրապարակել նախագահ Բաշար Ասադի հեռանալուց հետո Սիրիայի ռազմավարական ներուժի ոչնչացման մասին. ըստ այդմ, ոչնչացվել է «երկիր-օդ» դասի հրթիռների հայտնաբերված պաշարների ավելի քան 90 %-ը և կործանիչ ավիացիայի 5 էսկադրիլիա:
Իսրայելի գործողությունները վատթարացնում են Սիրիայում տիրող իրավիճակը. ՌԴ ԱԳՆ
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ մի քանի շաբաթվա ընթացքում Իսրայելի ռազմական հետախուզությունն (АМАН) իրականացրել է Սիրիայի ներքին իրավիճակի համալիր գնահատում և նախապատրաստել է սիրիական ռազմավարական սպառազինությունների ոչնչացման հարձակման պլան, որն իրագործվելու էր զինված ընդդիմության հաղթանակի դեպքում:
Վերջին օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարյուրավոր ինքնաթիռներ հարձակվել են սիրիական ավիացիայի տեղակայման վայրերի, ռադարների, զենքի արտադրության գործարանների և այլ ռազմական օբյեկտների վրա:
«Հարվածները զգալի վնաս են հասցրել Սիրիայի ՀՕՊ համակարգին՝ ոչնչացնելով հայտնաբերված «երկիր-օդ»դասի ռազմավարական հրթիռների ավելի քան 90 %-ը։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Սիրիայի ռազմաօդային ուժերի բազաներին։ Ավիահարվածներից մեկն ուղղվել է Դամասկոսից հյուսիս գտնվող Т4 օդանավակայանին, որտեղ ոչնչացվել է Սիրիայի ռազմաօդային ուժերի 2 էսկադրիլիա՝ բաղկացած Սու-22 և Սու-24 ինքնաթիռներից: Եվս մեկ թիրախ է դարձել «Բլայ» օդանավակայանը, որտեղ տեղակայվել են կործանիչների էսկադրիլիաներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Իսրայելը հարձակվել է զենքի արտադրության գործարանների և բազմաթիվ պահեստների վրա մասնավորապես Հոմսի շրջանում, որտեղ արտադրվել և պահվել են «Սկադ» հրթիռները:
Լիբանանի ԱԳՆ–ն դատապարտել է Գոլանի բարձունքների սիրիական հատվածի գրավումը Իսրայելի կողմից
Նշենք, որ վերջին օրերին Իսրայելի բանակը գրավել է Գոլանի բարձունքների չեզոք գոտին և դրան հարող մի շարք շրջաններ Սիրիայի հարավում՝ խախտելով ուժերի սահմանազատման մասին 1974թ.սիրիա-իսրայելական համաձայնագրի դրույթները: Բացի այդ, հրեական պետության ռազմաօդային ուժերը զանգվածային հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին:
Լրահոս
0