https://arm.sputniknews.ru/20241212/dardzrel-en-the-kardashians-realiti-shvoun-zurabjany-pashinjani-qaghaqakanutjan-masin-83881894.html
Դարձրել են «The Kardashians» ռեալիթի շոուն․ Զուրաբյանը՝ Փաշինյանի քաղաքականության մասին
Դարձրել են «The Kardashians» ռեալիթի շոուն․ Զուրաբյանը՝ Փաշինյանի քաղաքականության մասին
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը նշում է, որ Հայաստանի վրա կախված է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» օպերացիայի իրականացման վտանգը։ 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T16:01+0400
2024-12-12T16:01+0400
2024-12-12T16:23+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
լևոն զուրաբյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83873188_0:84:1600:984_1920x0_80_0_0_2fa2ae732234f204a76f4c1d4b6b18f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հաշվի չեն առնում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, երկիրն էլ դարձրել են «The Kardashians» ռեալիթի շոուն։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։«Մեզ վրա կախված է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» օպերացիայի իրականացման վտանգը, սպառնալիքը։ Բայց մենք ունենք նույն ոչ ադեկվատ իշխանությունը, որը կարծես չի նկատում` ինչ է կատարվում աշխարհում»,– նշեց Զուրաբյանը։Նրա խոսքով՝ ՀՀ ղեկավարը դարձել է սովորական, վատ որակի մի բլոգեր, ինչ-որ դատարկ տեսարաններ է տեղադրում սոցցանցերում՝ տոլմա են փաթաթում, հեծանիվ են քշում, ֆիլմ են դիտում, ուղղակի հեռուստացույց են նայում, սափրվում են։Նա նաև ընդգծեց, որ ադրբեջանական քարոզչությունն ակտիվ աշխատում է՝ մեղադրելով Հայաստանին սադրանք նախապատրաստելու մեջ, խոսում է Ֆրանսիայի և Հնդկաստանի կողմից երկիրը զինելու մասին։Քաղաքական գործչի համոզմամբ՝ այդպիսով Բաքուն քողարկում է նոր պատերազմի նախապատրաստումը և ստեղծում դրա համար անհրաժեշտ ֆոն։ Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանությանը, ապա Փաշինյանը «սեփականաշնորհել է» խաղաղության թեման և փորձում է բոլոր քաղաքական ընդդիմախոսներին ներկայացնել որպես ռևանշիստներ։Զուրաբյանի խոսքով՝ որոշ ընդդիմադիր ուժեր էլ միայն ամրապնդում են Փաշինյանի դիրքերն այդ հարցում, ինչի պատճառով էլ բողոքի շարժումները ձախողվեցին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83873188_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f97efcca9253a93fab16d19f877dceb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, լևոն զուրաբյան, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, լևոն զուրաբյան, ադրբեջան
Դարձրել են «The Kardashians» ռեալիթի շոուն․ Զուրաբյանը՝ Փաշինյանի քաղաքականության մասին
16:01 12.12.2024 (Թարմացված է: 16:23 12.12.2024) Քաղաքական գործիչը նշում է, որ Հայաստանի վրա կախված է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» օպերացիայի իրականացման վտանգը։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հաշվի չեն առնում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, երկիրն էլ դարձրել են «The Kardashians» ռեալիթի շոուն։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Մեզ վրա կախված է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» օպերացիայի իրականացման վտանգը, սպառնալիքը։ Բայց մենք ունենք նույն ոչ ադեկվատ իշխանությունը, որը կարծես չի նկատում` ինչ է կատարվում աշխարհում»,– նշեց Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ ղեկավարը դարձել է սովորական, վատ որակի մի բլոգեր, ինչ-որ դատարկ տեսարաններ է տեղադրում սոցցանցերում՝ տոլմա են փաթաթում, հեծանիվ են քշում, ֆիլմ են դիտում, ուղղակի հեռուստացույց են նայում, սափրվում են։
«Ամեն ինչ դարձրել են «The Kardashians» ռեալիթի շոուն։ Հենց այդպիսի բլոգեր է դարձել մեր երկրի ղեկավարը, որին չի հետաքրքրում համաշխարհային քաղաքականությունը»,- ասաց Զուրաբյանը։
Նա նաև ընդգծեց, որ ադրբեջանական քարոզչությունն ակտիվ աշխատում է՝ մեղադրելով Հայաստանին սադրանք նախապատրաստելու մեջ, խոսում է Ֆրանսիայի և Հնդկաստանի կողմից երկիրը զինելու մասին։
Քաղաքական գործչի համոզմամբ՝ այդպիսով Բաքուն քողարկում է նոր պատերազմի նախապատրաստումը և ստեղծում դրա համար անհրաժեշտ ֆոն։ Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանությանը, ապա Փաշինյանը «սեփականաշնորհել է» խաղաղության թեման և փորձում է բոլոր քաղաքական ընդդիմախոսներին ներկայացնել որպես ռևանշիստներ։
Զուրաբյանի խոսքով՝ որոշ ընդդիմադիր ուժեր էլ միայն ամրապնդում են Փաշինյանի դիրքերն այդ հարցում, ինչի պատճառով էլ բողոքի շարժումները ձախողվեցին։