https://arm.sputniknews.ru/20241212/amerikjan-shvok-hasarakutjunn-e-hivand-te-arvoghjapahakan-hamakargy-83883868.html
Ամերիկյան շոկ. հասարակությո՞ւնն է հիվանդ, թե՞ առողջապահական համակարգը
Ամերիկյան շոկ. հասարակությո՞ւնն է հիվանդ, թե՞ առողջապահական համակարգը
Sputnik Արմենիա
Արդեն ավելի քան մեկ շաբաթ է` Ամերիկան չի կարողանում հաղթահարել շոկը։ 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T22:51+0400
2024-12-12T22:51+0400
2024-12-12T22:51+0400
ամն
5 րոպե դուլյանի հետ
հեղինակներ
ապահովագրություն
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/993/06/9930600_0:0:1600:901_1920x0_80_0_0_b428fac9f7473c8db2527be00f29fd12.jpg
Դեկտեմբերի 4-ին Նյու Յորքի կենտրոնում հրաձգային զենքից սպանվեց «UnitedHealthcare» բժշկական ապահովագրական ընկերության երկարամյա ղեկավար Բրայան Թոմսոնը։ Բայց շոկը դրա հետ կապված չէ. դժվար է պատկերացնել, բայց բազմաթիվ ամերիկացիներ ողջունում են սպանությունը և հերոսացնում այդ հանցագործության մեջ կասկածվող 26-ամյա Լուիջի Մանջոնեին, որին ոստիկանները ձերբակալեցին այս շաբաթվա սկզբին Փենսիլվանիայի «Մաքդոնալդսներից» մեկում՝ այնտեղից ստացված ահազանգի շնորհիվ։Ի դեպ, դրանից հետո սոցցանցերում հեգնական զգուշացումներ հայտնվեցին. «Հերոսնե՛ր, էլ չգնա՛ք «Մաքդոնալդս». այնտեղ ձեզ մատնում են»։Առաջին հայացքից այս ամենը շատ դժվար է հասկանալ։ Ամերիկյան թերթերից մեկը գրում է. «Հիվանդ հասարակությունում ենք ապրում. մարդուն սպանել են, իսկ մենք ցնծում ենք»։ Իսկապես դեռ մինչև կասկածյալին ձերբակալելը շատերը խոստովանում էին, որ եթե ոչ ուրախություն, ապա գոնե բավարարվածություն են զգացել՝ տեղեկանալով ապահովագրական ընկերության ղեկավարին սպանելու մասին։Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը բացատրում է՝ նման արձագանքի պատճառն այն է, որ բազմաթիվ ամերիկացիներ ծայրահեղ դժգոհություն, եթե չասենք՝ ցասում և ատելություն են արտահայտում բժշկական ապահովագրական ընկերությունների և ընդհանրապես առողջապահական համակարգի գործունեության առնչությամբ։ Կտրուկ ավելանում են մարդկանց բուժման ծախսերը և այդ ծախսերը փոխհատուցելու մերժումները, բայց միաժամանակ աճում ու աճում են ապահովագրական ընկերությունների եկամուտները։ Կոնկրետ այն ընկերությունը, որը գլխավորում էր սպանված Թոմսոնը, մտնում է «UnitedHealth Group» կոնսորցիումի մեջ, որը « Fortune» հանդեսի այս տարվա ցուցակում 8-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի 500 առաջատար ընկերությունների շարքում՝ եկամտի ծավալներով հավասարվելով հանրահայտ «Apple»-ին։ Ինչ վերաբերում է Թոմսոնին, ապա նրա անձնական եկամուտն անցած տարի կազմել է ավելի քան 10 միլիոն դոլար, այսինքն՝ ամսական գրեթե 1 միլիոն։Համատարած ընտրությունների տարի. ամեն ինչ վերջնականապես փչացրեց ՌումինիանՄասնագետները պատահական չեն համարում, որ, ըստ որոշ աղբյուրների, հանցագործն իր կրակած փամփուշտների պարկուճների վրա երեք անգամ գրել էր անգլերեն «D» տառը, իսկ թե ինչ է դա նշանակում, հրաշալի գիտեն բոլոր ամերիկացիները, որոնք բժշկական ապահովության և առողջապահական համակարգի գործունեությունը բնորոշում են այդ տառով սկսվող երեք բառերով՝ «Delay! Deny! Defend !», այսինքն՝ «Ձգձգի՛ր, մերժի՛ր, պաշտպանվի՛ր»։ Երևի հասկանում եք՝ որքան հնարավոր է, ձգձգի՛ր բժշկական օգնության համար հիվանդի վարձի փոխհատուցումը, մինչև վերջ մերժի՛ր նրա հիմնավորված պահանջները և դատարանում ամեն կերպ պաշտպանի՛ր քո գործելաոճի իրավացիությունը։ Մի խոսքով, ամեն ինչ արա հիվանդից առավելագույն գումարը պոկելու, իսկ փոխհատուցումը նվազագույնի հասցնելու համար։ Ցավոք, շատ ծանոթ երևույթ է։Նոր տարում՝ նոր վարչապետ, բայց ոչ թե Հայաստանում, այլ ՖրանսիայումԻ դեպ, քանի առիթ կա, մի կարևոր հանգամանքի էլ անդրադառնամ։ Ամեն անգամ տարեվերջին, երբ հաստատվում է հաջորդ տարվա պետբյուջեն, հայաստանցի պաշտոնյաները հպարտությամբ հայտարարում են՝ առողջապահական ծախսերն աննախադեպ աճել են և այլն։ Շրջանցենք այդ «աննախադեպի» թեման. վերջին տարիներին մեր իշխանություններն այնքան են արժեզրկել այդ բառը, որ ժողովուրդն արդեն չի էլ ընկալում այն։ Խոսքն այլ բանի մասին է։ ԱՄՆ-ի կառավարությունը առողջապահության համար անհամեմատ ավելի մեծ ծախսեր է նախատեսում բյուջեում, քան եվրոպացիները, բայց դա ամենևին չի նշանակում, որ առողջապահական ծառայություններն Ամերիկայում ավելի մատչելի են, իսկ դրանց որակը՝ ավելի բարձր։ Լրիվ հակառակը։ Ինչպես նշում են վերլուծաբանները, ամերիկացիներն ավելի հազվադեպ են այցելում բժիշկներին, ավելի երկար են սպասում, որ մասնագետն իրենց ընդունի, և ավելի շուտ են դուրս գրվում հիվանդանոցներից, քան մյուս զարգացած պետությունների բնակիչները։Կարող եք հակադարձել՝ այո՛, մեզ մոտ էլ ո՛չ բժշկական ծառայությունների մանչելիությունն է էապես բարձրանում, ո՛չ էլ դրանց որակը, բայց ուր որ է կսկսի գործել համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգը, և ամեն ինչ կտրուկ կբարելավվի։ Ավա՜ղ, ամերիկյան փորձն այլ բան է վկայում։ Մասնագետները նշում են՝ նույնիսկ ապահովագրական համակարգը բոլոր խնդիրները չի լուծում, և ամերիկացիները ստիպված են իրենց գրպանից լրացուցիչ մուծումներ անել թանկարժեք ծառայությունների և դեղերի համար, նաև ամեն անգամ երկարատև վիճաբանությունների մեջ մտնել ապահովագրական ընկերությունների հետ, որոնք այս կամ այն պատճառով հրաժարվում են փոխհատուցել այն, ինչը պարտավոր են փոխհատուցել։Մնում է համաձայնել այն ամերիկացու հետ, որն ասել է. «Նայում եմ բժշկական ծառայությունների գներին ու մտածում՝ երկու ելք ունեմ` կա՛մ ընդհանրապես հրաժարվել բուժումից, կա՛մ պարտք վերցնել ու ամբողջ կյանքի ընթացքում մտածել, թե ինչպես եմ փակելու այդ պարտքը։ Չեմ կարողանում կողմնորոշվել՝ առաջին ելքն է ճի՞շտ, թե՞ երկրորդը»։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/993/06/9930600_172:0:1600:1071_1920x0_80_0_0_c23c9cfad260d33b1e541cfdcde4b20d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
ամն, 5 րոպե դուլյանի հետ, հեղինակներ, ապահովագրություն, սպանություն
ամն, 5 րոպե դուլյանի հետ, հեղինակներ, ապահովագրություն, սպանություն
Ամերիկյան շոկ. հասարակությո՞ւնն է հիվանդ, թե՞ առողջապահական համակարգը
Արդեն ավելի քան մեկ շաբաթ է` Ամերիկան չի կարողանում հաղթահարել շոկը։
Դեկտեմբերի 4-ին Նյու Յորքի կենտրոնում հրաձգային զենքից սպանվեց «UnitedHealthcare» բժշկական ապահովագրական ընկերության երկարամյա ղեկավար Բրայան Թոմսոնը։ Բայց շոկը դրա հետ կապված չէ. դժվար է պատկերացնել, բայց բազմաթիվ ամերիկացիներ ողջունում են սպանությունը և հերոսացնում այդ հանցագործության մեջ կասկածվող 26-ամյա Լուիջի Մանջոնեին, որին ոստիկանները ձերբակալեցին այս շաբաթվա սկզբին Փենսիլվանիայի «Մաքդոնալդսներից» մեկում՝ այնտեղից ստացված ահազանգի շնորհիվ։
Ի դեպ, դրանից հետո սոցցանցերում հեգնական զգուշացումներ հայտնվեցին. «Հերոսնե՛ր, էլ չգնա՛ք «Մաքդոնալդս». այնտեղ ձեզ մատնում են»։
Առաջին հայացքից այս ամենը շատ դժվար է հասկանալ։ Ամերիկյան թերթերից մեկը գրում է. «Հիվանդ հասարակությունում ենք ապրում. մարդուն սպանել են, իսկ մենք ցնծում ենք»։ Իսկապես դեռ մինչև կասկածյալին ձերբակալելը շատերը խոստովանում էին, որ եթե ոչ ուրախություն, ապա գոնե բավարարվածություն են զգացել՝ տեղեկանալով ապահովագրական ընկերության ղեկավարին սպանելու մասին։
Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը բացատրում է՝ նման արձագանքի պատճառն այն է, որ բազմաթիվ ամերիկացիներ ծայրահեղ դժգոհություն, եթե չասենք՝ ցասում և ատելություն են արտահայտում բժշկական ապահովագրական ընկերությունների և ընդհանրապես առողջապահական համակարգի գործունեության առնչությամբ։ Կտրուկ ավելանում են մարդկանց բուժման ծախսերը և այդ ծախսերը փոխհատուցելու մերժումները, բայց միաժամանակ աճում ու աճում են ապահովագրական ընկերությունների եկամուտները։ Կոնկրետ այն ընկերությունը, որը գլխավորում էր սպանված Թոմսոնը, մտնում է «UnitedHealth Group» կոնսորցիումի մեջ, որը « Fortune» հանդեսի այս տարվա ցուցակում 8-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի 500 առաջատար ընկերությունների շարքում՝ եկամտի ծավալներով հավասարվելով հանրահայտ «Apple»-ին։ Ինչ վերաբերում է Թոմսոնին, ապա նրա անձնական եկամուտն անցած տարի կազմել է ավելի քան 10 միլիոն դոլար, այսինքն՝ ամսական գրեթե 1 միլիոն։
«Շարքային քաղաքացին տրամաբանական հարց կտար՝ այս ի՞նչ է կատարվում մեր երկրում, եթե մարդիկ անթաքույց ուրախանում են, որ սառնասրտորեն սպանվել է արհեստավարժ ղեկավարը և ընտանիքի պարկեշտ հայրը,- գրում է մեկնաբան Ջիա Տոլենտոնոն և պատասխանում, – բանն այն է, որ ամերիկացիների մեծ մասի համար «UnitedHealth»-ի նման ընկերությունները ավելի շուտ խորհրդանշում են ոչ թե բժշկական օգնության մատչելիությունը, այլ այդ օգնության անհասանելիությունը»։
Մասնագետները պատահական չեն համարում, որ, ըստ որոշ աղբյուրների, հանցագործն իր կրակած փամփուշտների պարկուճների վրա երեք անգամ գրել էր անգլերեն «D» տառը, իսկ թե ինչ է դա նշանակում, հրաշալի գիտեն բոլոր ամերիկացիները, որոնք բժշկական ապահովության և առողջապահական համակարգի գործունեությունը բնորոշում են այդ տառով սկսվող երեք բառերով՝ «Delay! Deny! Defend !», այսինքն՝ «Ձգձգի՛ր, մերժի՛ր, պաշտպանվի՛ր»։ Երևի հասկանում եք՝ որքան հնարավոր է, ձգձգի՛ր բժշկական օգնության համար հիվանդի վարձի փոխհատուցումը, մինչև վերջ մերժի՛ր նրա հիմնավորված պահանջները և դատարանում ամեն կերպ պաշտպանի՛ր քո գործելաոճի իրավացիությունը։ Մի խոսքով, ամեն ինչ արա հիվանդից առավելագույն գումարը պոկելու, իսկ փոխհատուցումը նվազագույնի հասցնելու համար։ Ցավոք, շատ ծանոթ երևույթ է։
Ի դեպ, քանի առիթ կա, մի կարևոր հանգամանքի էլ անդրադառնամ։ Ամեն անգամ տարեվերջին, երբ հաստատվում է հաջորդ տարվա պետբյուջեն, հայաստանցի պաշտոնյաները հպարտությամբ հայտարարում են՝ առողջապահական ծախսերն աննախադեպ աճել են և այլն։ Շրջանցենք այդ «աննախադեպի» թեման. վերջին տարիներին մեր իշխանություններն այնքան են արժեզրկել այդ բառը, որ ժողովուրդն արդեն չի էլ ընկալում այն։ Խոսքն այլ բանի մասին է։ ԱՄՆ-ի կառավարությունը առողջապահության համար անհամեմատ ավելի մեծ ծախսեր է նախատեսում բյուջեում, քան եվրոպացիները, բայց դա ամենևին չի նշանակում, որ առողջապահական ծառայություններն Ամերիկայում ավելի մատչելի են, իսկ դրանց որակը՝ ավելի բարձր։ Լրիվ հակառակը։ Ինչպես նշում են վերլուծաբանները, ամերիկացիներն ավելի հազվադեպ են այցելում բժիշկներին, ավելի երկար են սպասում, որ մասնագետն իրենց ընդունի, և ավելի շուտ են դուրս գրվում հիվանդանոցներից, քան մյուս զարգացած պետությունների բնակիչները։
Կարող եք հակադարձել՝ այո՛, մեզ մոտ էլ ո՛չ բժշկական ծառայությունների մանչելիությունն է էապես բարձրանում, ո՛չ էլ դրանց որակը, բայց ուր որ է կսկսի գործել համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգը, և ամեն ինչ կտրուկ կբարելավվի։ Ավա՜ղ, ամերիկյան փորձն այլ բան է վկայում։ Մասնագետները նշում են՝ նույնիսկ ապահովագրական համակարգը բոլոր խնդիրները չի լուծում, և ամերիկացիները ստիպված են իրենց գրպանից լրացուցիչ մուծումներ անել թանկարժեք ծառայությունների և դեղերի համար, նաև ամեն անգամ երկարատև վիճաբանությունների մեջ մտնել ապահովագրական ընկերությունների հետ, որոնք այս կամ այն պատճառով հրաժարվում են փոխհատուցել այն, ինչը պարտավոր են փոխհատուցել։
«Commonwealth Fund» հետազոտական կենտրոնի տվյալներով` ապահովագրված ամերիկացիների գրեթե կեսը՝ 45 տոկոսը, հիվանդանոցներից հաշիվներ է ստացել այն ծառայությունների համար, որոնք, նրանց համոզմամբ, պետք է փոխհատուցեին ապահովագրական ընկերությունները։
Մնում է համաձայնել այն ամերիկացու հետ, որն ասել է. «Նայում եմ բժշկական ծառայությունների գներին ու մտածում՝ երկու ելք ունեմ` կա՛մ ընդհանրապես հրաժարվել բուժումից, կա՛մ պարտք վերցնել ու ամբողջ կյանքի ընթացքում մտածել, թե ինչպես եմ փակելու այդ պարտքը։ Չեմ կարողանում կողմնորոշվել՝ առաջին ելքն է ճի՞շտ, թե՞ երկրորդը»։