00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր է միայն որպես ներքաղաքական օրակարգի մաս․ Մարկեդոնով

Բաժանորդագրվել
Մարկեդոնովի խոսքով՝ եթե Ֆրանսիայի համար Հայաստանը ընկալվում է որպես ներքին քաղաքականության մաս, ապա Ռուսաստանի համար կայունության կարևոր գործոն է։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարդեկոնովը վստահ է՝ պետք չէ գերագնահատել այս կամ այն գործողությունների և ժեստերի նշանակությունը, որոնք Ֆրանսիան անում է Հայաստանի նկատմամբ։ Նա այս մասին ասել է` պատասխանելով Երևանի՝ դեպի Արևմուտք, մասնավորապես Փարիզ «թեքվելու» հարցին։
Քաղաքագետի խոսքով՝ հենց Ֆրանսիան է շատերի մոտ ասոցացվում որպես Արևմուտքում Հայաստանի շահերի «հաղորդիչ»։ Ըստ նրա՝ պետք է իրավիճակը դիտարկել առանց հույզերի, ավելի ռացիոնալ։ Մարկեդոնովը նշել է` Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր է որպես ներքաղաքական օրակարգի մաս՝ հաշվի առնելով հայկական մեծ համայնքի առկայությունը, որն ամենամեծն է Արևմտյան Եվրոպայում։
«Հաշվի առնելով այն, որ Ֆրանսիայում շատ սուր թեմա է Արևելքը, ցանկացած քաղաքական գործիչ, որն այսպես թե այնպես «սիրախաղ է» անում քրիստոնյա փոքրիկ Հայաստանի հետ, հենվում է ֆրանսիական վաղեմի ավանդույթի վրա։ Ֆրանսիան Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքն ունի, և նման քաղաքական գործիչները միշտ որոշակի ձայներ են հավաքում»,- ասել է Մարկեդոնովը։
Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայերեն գրառումները՝ քաղաքագետը չի բացառել, որ Ֆրանսիան Ռուսաստանից լավէ փափուկ ուժ կիրառում:
«Մենք սիրում ենք հանդես գալ ուսանողին նախատող մանկավարժի դիրքում: Հավանաբար պետք է բարի խոսքեր ասել, բայց այդ բարի խոսքերը իրական գործողությունների չեն վերածվում», - նշել է Մարկեդոնովը։
Մարկեդոնովն ընդգծել է, որ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև խնդիրներ կան Միջերկրական ծովում, Լիբիայում և Սիրիայում:
«ՀՀ–ն Ֆրանսիայի համար զուտ ճնշման լծակ է Թուրքիայի հետ հակամարտությունում։ Որ այստեղ կրակեն, Փարիզում կամ Տուլոնում շատ բան չի փոխվի, իսկ ռուսական Կովկասում անկայունությունը կարող է փոփոխությունների հանգեցնել։ Մենք տարբեր ընկալումներ ունենք. Ֆրանսիայի համար դա փազլ է. դուր չեկավ՝ կհեռացան։ Մենք այստեղից հեռանալ չենք կարող»,-ասել է փորձագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանին ֆրանսիական սպառազինություն, մասնավորապես CAESAR մատակարարելու հարցին, ապա քաղաքագետը նշել է` դա չի նշանակում, որ ռևանշ տեղի կունենա Ղարաբաղում. իհարկե, ինչ-որ փոխհատուցող, հոգեբանական բաներ արվում են, բայց չպետք է գերագնահատել դրանց նշանակությունը։
Հիշեցնենք` հունիսի 18-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ի իր էջում հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը CAESAR հաուբիցներ ձեռք բերելու պայմանագիր են ստորագրել։ Լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ խոսքը 36 հրետանային կայանքի մասին է։
Լրահոս
0