00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փախստականների մեջ կարող են հայեր էլ լինել. Ավստրիայի նախկին արտգործնախարարը` Սիրիայի մասին

© Photo : Getty Images / Sefa KaracanԿարին Քնայսլ
Կարին Քնայսլ - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2024
Բաժանորդագրվել
Ավստրիայի նախկին արտգործնախարարը իրականությունից դուրս է անվանել եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները սիրիացի ներգաղթյալների հայրենադարձության մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Միլիոնավոր մարդիկ փախչելու են Սիրիայից մարդկանց որսի, սովի և ահաբեկման պատճառով. ԵՄ երկրները դրան չեն դիմանա։ Նման կարծիքի է Ավստրիայի նախկին արտգործնախարար, Ռուսաստանի հիմնախնդիրների աշխարհաքաղաքական դիտարանի (Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի G.O.R.K.I կենտրոն) ղեկավար Կարին Քնայսլը։
«Հիմա միլիոնավոր մարդիկ կփախչեն Սիրիայից մարդկանց որսի, սովի և ահաբեկչության պատճառով: Նրանցից շատերը իսկական քաղաքական փախստականներ կդառնան: Դրանք են սիրիացի պետ​​ծառայողները, ուսուցիչները, քրիստոնյաները, լինեն նրանք ուղղափառ, մարոնիներ, թե հայ: Իսմայիլիներ, ալավիներ և բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց նկատմամբ հաշվեհարդար տեսնեն Դամասկոսի փողոցներում»,- գրել է նա իրTelegram–ալիքում:
Քնայսլի կարծիքով` այնպիսի երկրներ, ինչպիսին Ավստրիան է, պատրաստ չեն լինի անխուսափելի փորձանքին, որը վրա կհասնի Արևմտյան Ասիայից Արևմտյան Եվրոպա:
«Այս անգամ Եվրոպան վտանգված է դառը պտուղներ քաղել «չափավոր ապստամբներին» զինելու իր ներդրումների համար»,- նշել է Ավստրիայի նախկին արտգործնախարարը։
Նա նաև իրականությունից դուրս է անվանել արևմտյան մամուլի հրապարակումներն ու եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները սիրիացիների հայրենադարձության մասին:

«Պարզ հարց. ի՞նչ օդանավերով, Սիրիայի ո՞ր օդանավակայաններ։ Երկիրն ամեն օր ռմբակոծվում է Իսրայելի կողմից և խեղդվում անօրինականության մեջ», - ավելացրել է նա:

Քնայսլը հիշեցրել է 2015 թվականի իր հայտարարություններն այն մասին, որ Եվրոպան չի կարողանա հաղթահարել անօրինական միգրացիայի հոսքը, ինչպես նաև նախազգուշացումները բռնության և սեռական հանցագործությունների աճի մասին:
Նա նաև նշել է, որ այն ժամանակ այդ հայտարարությունների պատճառով իր հետ չեն կնքվել դասավանդման մի շարք պայմանագրեր, արգելվել է ելույթ ունենալ պետական ​​հեռուստաալիքով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համեն, Դերաան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։
Սիրիայի կառավարության ղեկավար Ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց:
Սիրիական ընդդիմությունն արդեն հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը` Մուհամեդ ալ-Բաշիր։ Նախկինում նա գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը», որը ստեղծվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքը վերահսկող հակակառավարական իսլամիստական խմբավորումների կողմից:
Լրահոս
0