https://arm.sputniknews.ru/20241211/hanun-ynkervoj-hakvob-aslanjany-1-amsvov-kasecnum-e-qp-khmbakcutjann-ir-masnakcutjuny-83832214.html
Հանուն ընկերոջ. Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է ՔՊ խմբակցությանն իր մասնակցությունը
Հանուն ընկերոջ. Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է ՔՊ խմբակցությանն իր մասնակցությունը
Sputnik Արմենիա
ՔՊ պատգամավորը նշել է, թե որ դեպքում կդադարեցնի իր համագործակցությունը համանուն խմբակցության հետ։ 11.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-11T13:51+0400
2024-12-11T13:51+0400
2024-12-11T14:00+0400
հովիկ աղազարյան
հակոբ ասլանյան
պատգամավոր
ընկեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48178189_0:83:1600:983_1920x0_80_0_0_e33ec43d870afb42be276446f049d70d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Այս մասին նաասել է Factor TV–ի եթերում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովիկ Աղազարյանը չէր ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը, որից հետո քննիչն առգրավել էր Աղզարյանի հեռախոսը և դրա պարունակությունը ներկայացրել Փաշինյանին։ Վարչապետը հայտարարել էր, թե պատգամավորի բջջայինի մեջայնպիսի տեղեկություններ են եղել, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։Հակոբ Ասլանյանը նշել է, որ հանգամանքների բերումով դեկտեմբերի 3–ին ծանոթացել է Աղազարյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությանը։Ասլանյանը նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 7–ին Հովիկ Աղազարյանի, նրա որդիների և իր մասնակցությամբ հանդիպում է եղել իրենց թիմի բարձրաստիճան մի պաշտոնյայի` իրավական համակարգի ներկայացուցչի հետ։ Այդ ժամանակ Աղազարյանը խնդրել է, որ իր որդիներին ցույց տան այն նամակագրությունը, որը ներկայացվել է ՔՊ խմբակցությանը, և եթե այնտեղ որդիներն արտառոց բան գտնեն, ապա մանդատը վայր կդնի։ Որդիներն ասել են, որ ոչ մի տարօրինակ բան չտեսան բջջայինի պարունակության մեջ։«Այդ իսկ պատճառով ես մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը ՔՊ խմբակցությանը և դիմում եմ մեր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին` ձևավորել խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Աղազարյանը կտա պարզաբանումներ։ Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ` փոխելու Աղազարյանի մասին ձևավորված կարծիքս, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,– հայտարարեց Ասլանյանը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Դեկտեմբերի 10–ին Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։Հավելենք, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48178189_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8536918ead3058f5127e512f67361d4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովիկ աղազարյան, հակոբ ասլանյան, պատգամավոր, ընկեր
հովիկ աղազարյան, հակոբ ասլանյան, պատգամավոր, ընկեր
Հանուն ընկերոջ. Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է ՔՊ խմբակցությանն իր մասնակցությունը
13:51 11.12.2024 (Թարմացված է: 14:00 11.12.2024) ՔՊ պատգամավորը նշել է, թե որ դեպքում կդադարեցնի իր համագործակցությունը համանուն խմբակցության հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Այս մասին նաասել է
Factor TV–ի եթերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովիկ Աղազարյանը չէր ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը, որից հետո քննիչն առգրավել էր Աղզարյանի հեռախոսը և դրա պարունակությունը ներկայացրել Փաշինյանին։ Վարչապետը հայտարարել էր, թե պատգամավորի բջջայինի մեջայնպիսի տեղեկություններ են եղել, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Հակոբ Ասլանյանը նշել է, որ հանգամանքների բերումով դեկտեմբերի 3–ին ծանոթացել է Աղազարյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությանը։
«Ցանկացած այլդեպքում ես դա չէի անի, սակայն քանի որ հարցը վերաբերում է իմ ընկերոջը, ես ստիպված էի դա անել իմ ներքին համոզմունքն ամրապնդելու համար։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես այնտեղ չգտա մի բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»,– հայտարարել է նա։
Ասլանյանը նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 7–ին Հովիկ Աղազարյանի, նրա որդիների և իր մասնակցությամբ հանդիպում է եղել իրենց թիմի բարձրաստիճան մի պաշտոնյայի` իրավական համակարգի ներկայացուցչի հետ։ Այդ ժամանակ Աղազարյանը խնդրել է, որ իր որդիներին ցույց տան այն նամակագրությունը, որը ներկայացվել է ՔՊ խմբակցությանը, և եթե այնտեղ որդիներն արտառոց բան գտնեն, ապա մանդատը վայր կդնի։ Որդիներն ասել են, որ ոչ մի տարօրինակ բան չտեսան բջջայինի պարունակության մեջ։
«Այդ իսկ պատճառով ես մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը ՔՊ խմբակցությանը և դիմում եմ մեր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին` ձևավորել խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Աղազարյանը կտա պարզաբանումներ։ Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ` փոխելու Աղազարյանի մասին ձևավորված կարծիքս, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,– հայտարարեց Ասլանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ
նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Դեկտեմբերի 10–ին Աղազարյանի փաստաբանը
դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Հավելենք, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։