https://arm.sputniknews.ru/20241210/ashkharhum-covid-19-ic-7-mln-mah-e-grancvel-bajc-irakan-tvery-3-angam-bardzr-en-ahk-83813611.html
Աշխարհում COVID-19-ից 7 մլն մահ է գրանցվել, բայց իրական թվերը 3 անգամ բարձր են․ ԱՀԿ
Աշխարհում COVID-19-ից 7 մլն մահ է գրանցվել, բայց իրական թվերը 3 անգամ բարձր են․ ԱՀԿ
Sputnik Արմենիա
2024 թվականի հուլիսի 21-ի տվյալներով՝ գրանցվել է ավելի քան 775 միլիոն հաստատված դեպք և ավելի քան 7 միլիոն մահ։ 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T21:07+0400
2024-12-10T21:07+0400
2024-12-10T21:08+0400
կորոնավիրուսը աշխարհում
կորոնավիրուս
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38180563_0:120:1601:1020_1920x0_80_0_0_7585e9e77f6fba7ffe9e3cfc71896118.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ COVID-19-ից մահացածների իրական թիվը զգալիորեն գերազանցում է պաշտոնական տվյալները:2024 թվականի հուլիսի 21-ի տվյալներով՝ գրանցվել է ավելի քան 775 միլիոն հաստատված դեպք և ավելի քան 7 միլիոն մահ։ԱՀԿ-ն նախկինում արդեն խոսել է մահացության մասին գրանցված և իրական տվյալների միջև զգալի անհամապատասխանության մասին՝ դա կապելով մի շարք երկրներում անբավարար հաշվետվողականության և բժշկական վիճակագրության լիարժեք հասանելիության բացակայության հետ:COVID-19 համավարակը, որն սկսվել է 2019 թվականին, առողջապահական համակարգերում և համաշխարհային տնտեսությունում աննախադեպ ճգնաժամ է առաջացրել։ Չնայած պատվաստանյութերի ներդրմանը և զանգվածային պատվաստումներին, վիրուսը շարունակում է շրջանառվել՝ առաջացնելով հիվանդությունների նոր ալիքներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38180563_0:0:1519:1139_1920x0_80_0_0_3d730bb4e7662983fceedb1f0318be24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուս, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), մահ
կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուս, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), մահ
Աշխարհում COVID-19-ից 7 մլն մահ է գրանցվել, բայց իրական թվերը 3 անգամ բարձր են․ ԱՀԿ
21:07 10.12.2024 (Թարմացված է: 21:08 10.12.2024) 2024 թվականի հուլիսի 21-ի տվյալներով՝ գրանցվել է ավելի քան 775 միլիոն հաստատված դեպք և ավելի քան 7 միլիոն մահ։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ COVID-19-ից մահացածների իրական թիվը զգալիորեն գերազանցում է պաշտոնական տվյալները:
«Պաշտոնական տվյալներով՝ աշխարհում COVID-19-ից մահացածների թիվը գերազանցել է 7 միլիոնը, սակայն մենք կարծում ենք, որ փաստացի ցուցանիշները կարող են եռակի բարձր լինել», - նշել է Գեբրեյեսուսն այսօր կայացած ճեպազրույցում:
2024 թվականի հուլիսի 21-ի տվյալներով՝ գրանցվել է ավելի քան 775 միլիոն հաստատված դեպք և ավելի քան 7 միլիոն մահ։
ԱՀԿ-ն նախկինում արդեն խոսել է մահացության մասին գրանցված և իրական տվյալների միջև զգալի անհամապատասխանության մասին՝ դա կապելով մի շարք երկրներում անբավարար հաշվետվողականության և բժշկական վիճակագրության լիարժեք հասանելիության բացակայության հետ:
COVID-19 համավարակը, որն սկսվել է 2019 թվականին, առողջապահական համակարգերում և համաշխարհային տնտեսությունում աննախադեպ ճգնաժամ է առաջացրել։ Չնայած պատվաստանյութերի ներդրմանը և զանգվածային պատվաստումներին, վիրուսը շարունակում է շրջանառվել՝ առաջացնելով հիվանդությունների նոր ալիքներ: