https://arm.sputniknews.ru/20241209/hmut-varpetner-en-futbvoli-veterannery-rd-um-handes-ekvogh-haj-futbvolistneri-masin-83782314.html
Հմուտ վարպետներ են. ֆուտբոլի վետերանները` ՌԴ-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասին
Հմուտ վարպետներ են. ֆուտբոլի վետերանները` ՌԴ-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասին
Sputnik Արմենիա
Ալեքսանդր Միրզոյանը և Ռինատ Դասաևը խոսել են Էդուարդ Սպերցյանի, Նաիր Տիկնիզյանի, Էդգար Սևիկյանի և Իվու Ուգուչուկվուի մասին։ 09.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-09T19:28+0400
2024-12-09T19:28+0400
2024-12-09T19:28+0400
նաիր տիկնիզյան
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
ռուսաստան
էդուարդ սպերցյան
ուգոչուկվու իվու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/13/61399778_0:167:1600:1067_1920x0_80_0_0_1ef918d4a873a1a261b13711261cca26.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները տարեց տարի «աճում» են։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում նման կարծիք հայտնեց Երևանի «Արարատի» և Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ, ներկայում Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ և ՌՖՄ գործադիր կոմիտեի անդամ Ալեքսանդր Միրզոյանը` պատասխանելով Էդուարդ Սպերցյանի, Նաիր Տիկնիզյանի, Էդգար Սևիկյանի և Իվու Ուգուչուկվուի` եվրոպական ակումբներում հանդես գալու մասին հարցին։Նշեց, որ ֆուտբոլիստն այլ ակումբ պետք է տեղափոխվի որպես առաջատար, լիդեր, որպեսզի կարողանա ադապտացվի ու հոգեկերտվածքով հարմարվի եվրոպական թիմերին։Մոսկվայի «Սպարտակի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին դարպասապահ Ռինատ Դասաևը ևս համարում է, որ նշված ֆուտբոլիստներն իրենց թիմերում բավականին լավ են հանդես գալիս։Նշենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի վետերանները Երևանում այսօր Հայաստանի վետերան ֆուտբոլիստների հետ խաղադաշտ են դուրս եկել` հանդիպումը նվիրելով վաղամեռիկ հայ ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղազաբօղլյանի հիշատակին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/13/61399778_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ec8cdde1044a0e05ea13214b4a4bd991.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նաիր տիկնիզյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ռուսաստան, էդուարդ սպերցյան, ուգոչուկվու իվու
նաիր տիկնիզյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ռուսաստան, էդուարդ սպերցյան, ուգոչուկվու իվու
Հմուտ վարպետներ են. ֆուտբոլի վետերանները` ՌԴ-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասին
Ալեքսանդր Միրզոյանը և Ռինատ Դասաևը խոսել են Էդուարդ Սպերցյանի, Նաիր Տիկնիզյանի, Էդգար Սևիկյանի և Իվու Ուգուչուկվուի մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները տարեց տարի «աճում» են։
Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում նման կարծիք հայտնեց Երևանի «Արարատի» և Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ, ներկայում Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ և ՌՖՄ գործադիր կոմիտեի անդամ Ալեքսանդր Միրզոյանը` պատասխանելով Էդուարդ Սպերցյանի, Նաիր Տիկնիզյանի, Էդգար Սևիկյանի և Իվու Ուգուչուկվուի` եվրոպական ակումբներում հանդես գալու մասին հարցին։
«Նշած բոլոր ֆուտբոլիստներն էլ արդեն բավականին հմուտ վարպետներ են և, իմ կարծիքով, ապագայում կարող են հաջողությունների հասնել։ Պարզապես այս պահին, ինձ թվում է, որ նրանք դեռևս չեն հասել իրենց ֆուտբոլային հասունության գագաթնակետին։ Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայամուս բավականին բարձր մակարդակ ունի։ Իմ կարծիքով` մեկ կամ երկու տարի այստեղ խաղալուց հետո, նոր պետք է մտածեն արտասահման տեղափոխվելու մասին»,–ասաց նա։
Նշեց, որ ֆուտբոլիստն այլ ակումբ պետք է տեղափոխվի որպես առաջատար, լիդեր, որպեսզի կարողանա ադապտացվի ու հոգեկերտվածքով հարմարվի եվրոպական թիմերին։
Մոսկվայի «Սպարտակի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին դարպասապահ Ռինատ Դասաևը ևս համարում է, որ նշված ֆուտբոլիստներն իրենց թիմերում բավականին լավ են հանդես գալիս։
«Բայց ինձ թվում է, որ դեռևս վաղ է արտասահման մեկնելը, կամ ավելի ճիշտ եվրոպական թիմում խաղալը։ Վառ օրինակն էլ ունենք՝ Արսեն Զախարյանը։ Գնաց Իսպանիա, բայց դեռևս լիովին չի ադապտացվել։ Ճիշտ է, վնասվածք ստացավ, բայց միևնույնն է` եթե պետք է գնաս ու նստես պահեստայինների նստարանին, դա ու՞մ է պետք։ Արդյոք Սպերցյանը, Տիկնիզյանը պատրաստ են խաղալ Եվրոպայում։ Իրենք պետք է հասկանան դա ու գնահատեն իրենց ուժերն ու հնարավորությունները»,–ասաց նա։
Նշենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի վետերանները Երևանում այսօր Հայաստանի վետերան ֆուտբոլիստների հետ
խաղադաշտ են դուրս եկել` հանդիպումը նվիրելով վաղամեռիկ հայ ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղազաբօղլյանի հիշատակին։