00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովը, Արաղչին և Ֆիդանը Սիրիայի իշխանությանն ու ընդդիմությանը երկխոսության կոչ են արել

© Getty Images / Murat Gok/Anadolu via Getty ImagesԼավրովի, Արաղչիի և Ֆիդանի հանդիպումը
Լավրովի, Արաղչիի և Ֆիդանի հանդիպումը  - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2024
Բաժանորդագրվել
Հանդիպման մասնակիցները վերահաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը:
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը Դոհայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով կոչ են արել անհապաղ դադարեցնել բռնությունները և երկխոսություն ծավալել Սիրիայի իշխանությունների և օրինական ընդդիմության միջև:
Լավրովը հանդիպումից հետո նշել է, որ «Աստանայի ձևաչափի» նախարարները կողմերին երկխոսության կոչ են արել և հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը:
«Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:
Ռուս նախարարը հրաժարվել է կանխատեսումներ անել Սիրիայում իրադարձությունների զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ ՌԴ-ն փորձում է հնարավոր ամեն ինչ անել ահաբեկիչներին հակազդելու համար:
Նա անթույլատրելի է համարել արգելված «Թահրիր աշ Շամ»-ի ահաբեկիչների օգտագործումը աշխարհաքաղաքական նպատակներով, ինչպես հիմա տեղի է ունենում Սիրիայում:
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները Դոհայում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Ռուսական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» արգելված ահաբեկչական խմբավորման զինյալներին տարբերել չափավոր ընդդիմադիրներից:
«Թուրքիայի և Իրանի հետ համատեղ քայլեր կձեռնարկենք, որպեսզի համոզվենք, որ Սիրիայում ապաէսկալացիայի կոչը լսելի է»,-ասել է Լավրովը:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին դրական է գնահատել եռակողմ ձևաչափով հանդիպումը:
«Մենք քննարկեցինք Սիրիայի վերաբերյալ ընթացիկ և շատ կարևոր հարցեր, և բոլոր մասնակիցները միաձայն համաձայնեցին, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է հարգվեն»,-ասել է նա:
Արաղչին նշել է, որ Սիրիայի կառավարության հետ խորհրդակցություններ կանցկացվեն այդ հարցի շուրջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Ասադին խորհուրդ են տվել հեռանալ Սիրիայից. ԶԼՄ
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
Լրահոս
0