https://arm.sputniknews.ru/20241207/turqiaji-ev-irani-artgvortsnakhararnery-dvohajum-qnnarkel-en-siriajum-tirvogh-iravitshaky-83730985.html
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները Դոհայում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները Դոհայում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Նախարարները հանդիպել են Կատարի մայրաքաղաքում տեղի ունեցող համաժողովի շրջանակներում։ 07.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-07T15:42+0400
2024-12-07T15:42+0400
2024-12-07T15:42+0400
սիրիա
հաքան ֆիդան
աբբաս արաղչի
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/13/82029188_0:24:640:384_1920x0_80_0_0_1fb1b1b5c90b4bffcf3a4cd61d5d1d82.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր Դոհայում բանակցություններ է վարել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։Նշվում է, որ նախարարները հանդիպել են Կատարի մայրաքաղաքում` Դոհայի համաժողովի շրջանակներում:Նախարարները քննարկել են նաև թեմաներ, որոնք առանցքային կլինեն Աստանայի գործընթացի շուրջ Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի արտաքին գործերի նախարարների` այսօր նախատեսվող հանդիպման ընթացքում:Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Ասադին խորհուրդ են տվել հեռանալ Սիրիայից. ԶԼՄԴեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
սիրիա
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/13/82029188_0:0:568:426_1920x0_80_0_0_778fdbc7c1e78f7e7c8b5d87ab3c78be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հաքան ֆիդան, աբբաս արաղչի, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն
սիրիա, հաքան ֆիդան, աբբաս արաղչի, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները Դոհայում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Նախարարները հանդիպել են Կատարի մայրաքաղաքում տեղի ունեցող համաժողովի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր Դոհայում բանակցություններ է վարել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։
Նշվում է, որ նախարարները հանդիպել են Կատարի մայրաքաղաքում` Դոհայի համաժողովի շրջանակներում:
«Ֆիդանն ու Արաղչին մանրամասն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Հանդիպումը կառուցողական և համապարփակ է եղել»,-հայտնել է աղբյուրը։
Նախարարները քննարկել են նաև թեմաներ, որոնք առանցքային կլինեն Աստանայի գործընթացի շուրջ Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի արտաքին գործերի նախարարների` այսօր նախատեսվող հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: