https://arm.sputniknews.ru/20241207/ahabekichnery-mtel-en-hnagujn-palmira-qaghaq-83740713.html
Ահաբեկիչները մտել են հնագույն Պալմիրա քաղաք
Ահաբեկիչները մտել են հնագույն Պալմիրա քաղաք
Sputnik Արմենիա
Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում զինված գրոհայինները նկարահանում են իրականացնում Պալմիրայի միջնաբերդի բարձունքից։ 07.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-07T21:00+0400
2024-12-07T21:00+0400
2024-12-07T21:00+0400
տեսանյութեր
տեսանյութ
սիրիա
գրոհային
քուրդ
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/07/83739351_0:0:1280:720_1920x0_80_0_0_3c39841cc2eb168d5376b9837762aa01.jpg
Սիրիական բանակը Պալմիրայի վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները որևէ կերպ չի մեկնաբանում։ Ահաբեկիչների զինված ջոկատներն այսօր Հոմս նահանգի արևելքում գտնվող Պալմիրա քաղաք են մտել։ Սա երրորդ անգամն է 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց ճգնաժամը Սիրիայում, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում զինված գրոհայինները նկարահանում են իրականացնում Պալմիրայի միջնաբերդի բարձունքից և կադրից դուրս հայտարարում, թե իբր մտել են քաղաք:Սիրիական բանակի հրամանատարությունը Պալմիրայի վերաբերյալ որևէ հայտարարություն չի հրապարակել, որը կարող էր հաստատել կամ հերքել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի աղբյուրների տեղեկությունը:Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Դոհայում կայացել են «Աստանայի եռյակի» բանակցությունները, որոնց արդյունքում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Սիրիայի իշխանություններին և օրինական ընդդիմությանը երկխոսության կոչ են արել, ինչպես նաև հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը:Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Ասադին խորհուրդ են տվել հեռանալ Սիրիայից. ԶԼՄԴեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Террористы вошли в древний город Пальмира
Sputnik Արմենիա
Террористы вошли в древний город Пальмира
2024-12-07T21:00+0400
true
PT0M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/07/83739351_229:0:1189:720_1920x0_80_0_0_367ff5b18044756fb188a63e58eda5a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, սիրիա, գրոհային, քուրդ, ընդդիմություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, սիրիա, գրոհային, քուրդ, ընդդիմություն, видео
Ահաբեկիչները մտել են հնագույն Պալմիրա քաղաք
Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում զինված գրոհայինները նկարահանում են իրականացնում Պալմիրայի միջնաբերդի բարձունքից։
Սիրիական բանակը Պալմիրայի վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները որևէ կերպ չի մեկնաբանում։ Ահաբեկիչների զինված ջոկատներն այսօր Հոմս նահանգի արևելքում գտնվող Պալմիրա քաղաք են մտել։ Սա երրորդ անգամն է 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց ճգնաժամը Սիրիայում, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
««Սիրիայի ազատ բանակի» ջոկատները, որոնց աջակցում է ԱՄՆ- ն, կառավարական ուժերի հետ բախումներից հետո գրավել են պատմական Պալմիրա քաղաքը Հոմս նահանգի արևելքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում զինված գրոհայինները նկարահանում են իրականացնում Պալմիրայի միջնաբերդի բարձունքից և կադրից դուրս հայտարարում, թե իբր մտել են քաղաք:
Սիրիական բանակի հրամանատարությունը Պալմիրայի վերաբերյալ որևէ հայտարարություն չի հրապարակել, որը կարող էր հաստատել կամ հերքել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի աղբյուրների տեղեկությունը:
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Դոհայում կայացել են
«Աստանայի եռյակի» բանակցությունները, որոնց արդյունքում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Սիրիայի իշխանություններին և օրինական ընդդիմությանը երկխոսության կոչ են արել, ինչպես նաև հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: