Սյունյաց երբեմնի թագավորանիստ Բաղաբերդ ամրոցը կվերականգնվի
© Photo : provided by Service for Protection of Historical Environment and Historical-Cultural Museum-ReservesԲաղաբերդ ամրոց
Բաղաբերդ ամրոց
© Photo : provided by Service for Protection of Historical Environment and Historical-Cultural Museum-Reserves
Բաժանորդագրվել
Միջնադարյան Բաղաբերդ ամրոցը, որտեղ առաջին անգամ պեղումներ են անցկացվում, ժամանակին եղել է Սյունյաց թագավորության մայրաքաղաքը։ Ըստ տեղեկությունների՝ ամրոցի պարսպապատերի տակ է Անդովկ Սյունին պարտության մատնել պարսից Շապուհ արքայի զորքերին։
Արդեն երկրորդ շաբաթն է՝ պեղումներ են ընթանում Սյունիքի մարզի հռչակավոր Բաղաբերդ ամրոցում։ Այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել՝ հիմնականում 13-14-րդ դդ․ թվագրվող՝ ջնարակապատ հախճապակե թասերի բեկորներ, ամբողջական կարաս, սափոր, մետաղյա գտածոներ և այլն։
«Շատ հետաքրքիր էր, որ այս գտածոները հայտնաբերվել են պատմահնագիտական մի շերտում, որտեղ տեսանելի են նաև հրդեհի հետևանքները։ Այսինքն՝ մենք ամենայն հավանականությամբ հիմա ուսումնասիրում ենք այն շերտը, որը ցույց է տալիս ամրոցի անկման շրջանը՝ 14-րդ դարը, խոսքը թերևս Լենկթեմուրի 1380-ականների վերջի արշավանքի մասին է, երբ ամրոցը հրդեհվել է, ավերվել ու վերջնականապես լքվել»,- պատմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախմբի ղեկավար, պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանը։
Արշավախումբն արդեն պեղումներ է իրականացրել ստորին բերդի մուտքի դիմաց և մուտքի ներքին հատվածում, հյուսիսային բոլորաձև աշտարակում։ Պեղվել է շուրջ 70 քմ տարածք և մինչև 1․2 մ հողաշերտ։ Պեղումների արդյունքում ի հայտ են եկել մշակված ժայռերի վրա կանգնեցված պարսպապատի հիմքերը, մուտքից ներս գտնվող թեքահարթակի կրասվաղած հատակը, իսկ աշտարակում՝ մեծ հրդեհի հետևանքով առաջացած շերտը։ Մուտքի մոտ կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մոնումենտալ կառույցի քանդակազարդ քարեր։
© Photo : provided by Service for Protection of Historical Environment and Historical-Cultural Museum-Reserves
Պեղումներ
1/6

2/6

Գտածո
3/6

4/6

5/6

Պարսպապատ
6/6

Պեղումների նպատակը ոչ միայն հնագիտական ուսումնասիրություններն են, այլև վերականգնման նախագծի մշակումը, ուստի զուգահեռ իրականացվել են չափագրական նախնական աշխատանքներ։
«Նախատեսվում է մասնակի վերականգնում իրականացնել, որովհետև ամբողջական տեսքը հայտնի չէ, նյութեր չկան»,- նշում է վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանը։
Ամրակայվելու և մասնակի վերականգնվելու են ամրոցի պարիսպներն ու ներքին շինությունները, աշտարակները, ճեմուղիները։
Ի՞նչ է հայտնի Բաղաբերդի մասին
Ըստ ավանդության՝ Բաղաբերդը կառուցել է Բաղակը՝ Հայկի թոռ և Գեղամի որդի Սիսակ նահապետի զարմից։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է, որ 4-րդ դարում Սյունիքի նշանավոր նախարար Անդովկ Սյունին Բաղաբերդի պարիսպների տակ պարտության է մատնել Պարսից Շապուհ արքայի զորագնդերին։
Ամրոցի ծաղկման շրջանը սկսվում է 987 թ․ Սյունիքի թագավորության հռչակումից հետո, երբ այն դառնում է թագավորության գլխավոր հենակետ-ամրոցն ու դարպասը, իսկ 1103 թ․ Կապան մայրաքաղաքի ավերումից հետո՝ Սյունիքի թագավորության թագավորանիստ մայրաքաղաքը։
«1170 թ․ թագավորությունը կործանվում է, և սա վերջին անառիկ հենակետն էր։ Բաղաբերդի գրավումով էլ կործանվում է Սյունիքի թագավորությունը։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանից հետո էլ այստեղ թեպետ ոչ նախկին հզորությամբ, բայց կյանքը շարունակվել է»,- ներկայացնում է Ավետիս Գրիգորյանը։
1211 թ․ Զաքարյանները ազատագրում են Սյունիքը, և այստեղ սկսում են իշխել Օրբելյան իշխանները։ Բաղաբերդը շարունակում է նրանց համար ծառայել որպես անառիկ հենակետ մինչև Լենկթեմուրի կողմից գրավումը։