00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
20:12
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս և ովքե՞ր են վերականգնում պեղումների ժամանակ գտնված հազարամյա իրերը

© Sputnik / Aram NersesyanՄանագետը վերականգնում է կավե սափորը
Մանագետը վերականգնում է կավե սափորը - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2024
Մանագետը վերականգնում է կավե սափորը
Բաժանորդագրվել
Գտածոյի վերականգնումը կարող է ոչ թե օրերի, այլ տարիների հարց լինել։ Sputnik Արմենիան պատմում է պեղված իրերին երկրորդ կյանք տվող մարդկանց մասին։
Հարյուրավոր փշուրները, բեկորները միացվում են, և վերականգնվում է հազարամյա անոթի տեսքը․ սա Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ռեստավրացիոն լաբորատորիայում իրականացվող բազմաթիվ աշխատանքներից մեկն է։
© Sputnik / Aram NersesyanՊեղումների արդյունքում գտնված կավե բեկորներ, որոնք դեռ պետք է մաքրվեն, լվացվեն, հետո սկսվի վերականգնումը
Экспонаты раскопок в хранилище научно-исследовательского центра историко-культурного наследия - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2024
Պեղումների արդյունքում գտնված կավե բեկորներ, որոնք դեռ պետք է մաքրվեն, լվացվեն, հետո սկսվի վերականգնումը
Մասնագետները տարբեր պեղումնավայրերից բերված գտածոներին կյանք են վերադարձնում։ Սա համբերություն և երևակայություն պահանջող աշխատանք է. գտածոյի վերականգնման համար կարող են անգամ տարիներ պահանջվել։
© Sputnik / Aram NersesyanՊատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ռեստավրացիոն լաբորատորիա
Экспонаты раскопок в хранилище научно-исследовательского центра историко-культурного наследия - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2024
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ռեստավրացիոն լաբորատորիա
Վերականգնման լաբորատորիայի վարիչ Ելենա Աթոյանցն այստեղ է 1989 թվականից։ Ժամանակին նրա մտքով չէր էլ անցնում, որ մի օր հազարամյա իրեր վերականգնող մասնագետ կդառնա։ Երկար տարիներ աշխատել է մալուխի գործարանում որպես մետաղի տեխնոլոգ։ Երկիրն իրար խառնվեց, աշխատատեղերը կրճատվեցին, ծանոթներից մեկը տիկին Ելենային առաջարկեց ուժերը փորձել ռեստավրացիոն լաբորատորիայում, որպես քիմիկոս աշխատել մետաղյա գտածոների հետ։ Ու ստացվեց․ հիմա տիկին Ելենան Հայաստանի լավագույն ռեստավրատոր վարպետներից է։
© Sputnik / Aram NersesyanԵլենա Աթոյանց
Заведующая реставрационной лабораторией научно-исследовательского центра историко-культурного наследия Елена Атоянц - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2024
Ելենա Աթոյանց
«Մինչև այսօր հիշում եմ 90-ականներին վերականգնած մի դաշույն, դա մետաղի հետ իմ առաջին գործն էր։ Դաշույնը ցանցով պատյան ուներ, ցանցը չկար, նստած սոսնձով հյուսում էի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Ելենա Աթոյանցն ու ավելացնում՝ վերականգնումը շատ ստեղծագործական աշխատանք է, ուստի նաև տրամադրվածությունն է կարևոր։
Չբացահայտված Սյունիք. եկեղեցի՝ Նոյյան տապանի տեսքով
Վերականգնման գործընթացը նաև տարբեր փուլերից բաղկացած մանրակրկիտ աշխատանք է։ Մի պեղաշրջանում գտնված իրերը կարող են լրացվել հաջորդ կամ նախորդ պեղաշրջանում գտնվածներով։ 2021 թվականից կենտրոնը Ճապոնիայից թանկարժեք սարքավորումներ նվեր ստացավ, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ ռեստավրացիոն գործընթացն ավելի արագ և արդյունավետ իրականացնել։ Այստեղ բերված նմուշները ուսումնասիրվում են, թվայնացվում, ամբողջացվում և դրանից հետո փոխանցվում հայաստանյան թանգարաններ։ Միայն 2023-ին 114 ամբողջացված իր է թանգարան հանձնվել, 6500 գտածո մշակվել։ Թեպետ սա Հայաստանի միակ ռեստավրացիոն լաբորատորիան չէ, բայց տեխնիկական հագեցվածության շնորհիվ նաև այլ կառույցներից են այստեղ որոշ գտածոներ ուղարկվում։
1/6

Տարբեր պեղումնավայրերից գտնված և վերականգնված նմուշները

«Մենք առաքելություն ունենք` ռեստավրացիան մեկ այլ մակարդակի բարձրացնել, ոչ միայն վերականգնում իրականացնել, այլև ուսումնասիրել։ Այստեղ երբեք չես ձանձրանում»,- ասում է կենտրոնի ղեկավար Խաչիկ Հարությունյանը։ Աշխատանքի ծավալներն այնքան շատ են, որ անգամ արձակուրդում գտնվողների կարելի է հանդիպել աշխատավայրում (նրանց ուշքն ու միտքը վերականգնվող իրի հետ է եղել, որոշել են գալ ու ամբողջացնել)։
© Sputnik / Aram NersesyanԽաչիկ Հարությունյան
Руководитель научно-исследовательского центра историко-культурного наследия Хачик Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2024
Խաչիկ Հարությունյան
«Այս գործը սիրելու համար մի քիչ խենթ պետք է լինել»,- ասում է ավագ վերականգնող Լիանա Ժամագործյանը, որն արդեն 22 տարի է՝ այստեղ է։ Վերականգնող վարպետ լինելու համար պետք է նաև լավ հիշողություն ունենալ։ Նայում ես բեկորին, փորձում հիշել, թե որտեղ ես նմանօրինակ բեկոր տեսել, պրպտում մտքում, մեկ էլ գտնում։
«Հիմա անհամբեր սպասում եմ, որ ձեռքի տակ եղած աշխատանքն արագ ավարտեմ, անցնեմ մեկ այլ գործի։ Ուշքն ու միտքս այն մյուս անոթի հետ է»,- ասում է տիկին Լիանան։
© Sputnik / Aram NersesyanԼիանա Ժամագործյան
Старший реставратор научно-исследовательского центра историко-культурного наследия Лиана Жамагорцян за работой - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2024
Լիանա Ժամագործյան
Մեր նկարահանումների ժամանակ Կարմիր բլուրից հայտնաբերված կավե անոթներ էին վերականգնվում։ Պեղված 252 դամբարանից այնքան նյութ է հայտնաբերվել, որ թեպետ պեղումները 2016-ին են ավարտվել, բայց կենտրոնի ֆոնդերը լի են Կարմիր բլուրի նյութերով։
«Այնքան մեծ ծավալի հետ գործ ունենք, որ եթե միայն այդտեղից գտնվածները վերականգնենք, այլ բանի համար ժամանակ չի մնա։ Դրա համար նաև առաջնահերթություններ ենք սահմանում»,- ասում է Խաչիկ Հարությունյանը։
1/9

Տարբեր պեղումնավայրերից գտնված և վերականգնված նմուշներ

Որտե՞ղ են ռեստավրատոր մասնագետներ պատրաստվում

Այսօր կրթական առանձին նման ծրագիր չկա, դրա համար էլ կենտրոնում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ են աշխատում։ Վերապատրաստման, մասնագիտական տարբեր դասընթացների միջոցով ձեռք են բերվում աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ։ Մշտապես փորձի փոխանակում է իրականացվում, արտերկրից մասնագետներ են ժամանում, համաժողովներ անցկացվում։ Ամեն տարի նաև ամառային դպրոցներ են կազմակերպվում, լավագույններին աշխատանքի են ընդունում կենտրոնում։
Մի 100 տարվա գործ կա․ Հայաստանում հերթով վերականգնվում են կարևոր պատմական հուշարձանները
Նշենք, որ կենտրոնը զբաղվում է նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրմամբ և հանրահռչակմամբ, ՀՀ պատմամշակութային անշարժ հուշարձանների և հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների պետական հաշվառմամբ, պատմամշակութային վտանգված և վերականգնվող հուշարձանների պեղումներ կատարում, ինչպես նաև հուշարձանների վերականգնման նախագծեր պատրաստում։
Ագարակ հնավայրը - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024
Հազարամյակների առեղծվածը՝ Հայաստանում․ Ագարակի նմանը չկա, բայց զբոսաշրջիկներ էլ գրեթե չկան
Լրահոս
0