https://arm.sputniknews.ru/20241206/hajastani-het-shat-ban-e-kapum-indz-sankt-peterburgi-marzpety-arzhanacel-e-hae-pargevi-83699458.html
«Հայաստանի հետ շատ բան է կապում ինձ». Սանկտ Պետերբուրգի մարզպետը արժանացել է ՀԱԵ պարգևի
«Հայաստանի հետ շատ բան է կապում ինձ». Սանկտ Պետերբուրգի մարզպետը արժանացել է ՀԱԵ պարգևի
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսն իր ուղերձում ռուս բարձրաստիճան պաշտոնյային երախտագիտություն է հայտնել ՌԴ–ի հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի և նրան... 06.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-06T12:11+0400
2024-12-06T12:11+0400
2024-12-06T12:25+0400
սանկտ պետերբուրգ
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան
ալեքսանդր բեգլով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/06/83698002_0:210:960:750_1920x0_80_0_0_a551d1054a8ad243d7d98a1186f81c95.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Բեգլովը պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու պատվավոր պարգևով՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով։ Պարգևը նրան հանձնել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։Գարեգին Բ–ն նորօրհնյալ մյուռոնը բաշխել է Հայ առաքելական եկեղեցու թեմերինՊարգևատրման պապական կոնդակը ստորագրել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, որը երախտագիտություն է հայտնել մարզպետին Ռուսաստանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած բարեհաճ վերաբերմունքի և նրան ցուցաբերվող աջակցության համար։Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր հերթին նշել է, որ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը լիովին համամիտ է Բեգլովի գործունեության հայրապետական բարձր գնահատականի հետ։Նա շնորհակալություն է հայտնել ՀԱԵ-ի նկատմամբ ցուցաբերած հարգալից վերաբերմունքի և հոգատարության համար։ Նրա աջակցությամբ է ստեղծվել Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանը, որը կոչված է ծառայելու նոր սերնդի հոգևոր կրթությանը և դրանով իսկ նպաստելու ՌԴ–ում հոգևոր և մշակութային միասնությանը:Հայ առաքելական և ռուս ուղղափառ եկեղեցիները պետք է բարեկամական հարաբերություններ պահպանեն․ԱջապահյանԲեգլովն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը, քանի որ իրեն շատ բան է կապում Հայաստանի հետ։Սանկտ Պետերբուրգի մարզպետը հայերին քրիստոնեության առումով մեծ եղբայրներ է համարում՝ հաշվի առնելով, որ նրանք աշխարհում առաջինը 301 թվականին ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ 405 թվականին Հայ եկեղեցու սրբերը ստեղծեցին այբուբենը։Մարզպետը նաև նշել է հայերի ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ և կոչ արել խնամքով պահպանել այդ ժառանգությունը։Քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դերը. Թաթոյան
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/06/83698002_0:120:960:840_1920x0_80_0_0_008c9ba54d5af5366dbd89481c118d3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սանկտ պետերբուրգ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, ալեքսանդր բեգլով
սանկտ պետերբուրգ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, ալեքսանդր բեգլով
«Հայաստանի հետ շատ բան է կապում ինձ». Սանկտ Պետերբուրգի մարզպետը արժանացել է ՀԱԵ պարգևի
12:11 06.12.2024 (Թարմացված է: 12:25 06.12.2024) Ամենայն հայոց կաթողիկոսն իր ուղերձում ռուս բարձրաստիճան պաշտոնյային երախտագիտություն է հայտնել ՌԴ–ի հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի և նրան ցուցաբերված աջակցության համար։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Բեգլովը պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու պատվավոր պարգևով՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով։ Պարգևը նրան հանձնել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։
Պարգևատրման պապական կոնդակը ստորագրել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, որը երախտագիտություն է հայտնել մարզպետին Ռուսաստանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած բարեհաճ վերաբերմունքի և նրան ցուցաբերվող աջակցության համար։
«Դուք մշտապես ձեր սերն ու հարգանքն եք ցուցաբերում մեր ժողովրդի և հայկական եկեղեցու նկատմամբ՝ աջակցելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի, մասնավորապես Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա եկեղեցու և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի գործունեությանը` կարևոր ներդրում ունենալով մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում։ Մենք երախտագիտությամբ ենք հիշում նաև ձեր օգնությունը հայ ժողովրդին 1988 թվականին Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների հաղթահարման գործում»,- ասվում է հայրապետական ուղերձում։
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր հերթին նշել է, որ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը լիովին համամիտ է Բեգլովի գործունեության հայրապետական բարձր գնահատականի հետ։
Նա շնորհակալություն է հայտնել ՀԱԵ-ի նկատմամբ ցուցաբերած հարգալից վերաբերմունքի և հոգատարության համար։ Նրա աջակցությամբ է ստեղծվել Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանը, որը կոչված է ծառայելու նոր սերնդի հոգևոր կրթությանը և դրանով իսկ նպաստելու ՌԴ–ում հոգևոր և մշակութային միասնությանը:
Բեգլովն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը, քանի որ իրեն շատ բան է կապում Հայաստանի հետ։
«Դեռ Սպիտակից ու Լենինականից առաջ (նկատի ունի1988-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, - խմբ.) բազմաթիվ հայ ընկերներ ունեի։ Նույնիսկ մի փոքր հայերեն եմ սովորել։ Երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Հայաստանում անցկացրած ժամանակի ընթացքում կարողացա ավելի լավ ճանաչել Հայաստանի մշակույթն ու նրա ժողովրդին: Բազմիցս եղել եմ Էջմիածնում, այցելել հին հայկական վանքեր ու եկեղեցիներ»,- ասել է նա։
Սանկտ Պետերբուրգի մարզպետը հայերին քրիստոնեության առումով մեծ եղբայրներ է համարում՝ հաշվի առնելով, որ նրանք աշխարհում առաջինը 301 թվականին ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ 405 թվականին Հայ եկեղեցու սրբերը ստեղծեցին այբուբենը։
Մարզպետը նաև նշել է հայերի ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ և կոչ արել խնամքով պահպանել այդ ժառանգությունը։