https://arm.sputniknews.ru/20241206/83694369.html
Փաշինյանը ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամներին վերաբերվում է որպես ստրուկների.Հակոբյան
Փաշինյանը ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամներին վերաբերվում է որպես ստրուկների.Հակոբյան
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանի` խմբակցությունից դուրս գալու պատճառը, ըստ խմբակցության ներկայացուցիչների, այն էր, որ Նազարյանը... 06.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-06T09:05+0400
2024-12-06T09:05+0400
2024-12-06T09:22+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/06/83694237_0:3:1036:586_1920x0_80_0_0_2f1b6c512f498b5b4566367a3cb10369.jpg
Փաշինյանը ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամներին վերաբերվում է որպես ստրուկների.Հակոբյան
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանի` խմբակցությունից դուրս գալու պատճառը, ըստ խմբակցության ներկայացուցիչների, այն էր, որ Նազարյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա։
Բացի այդ, Նազարյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի պարտության միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ, թե ով է մեղավորը, Նազարյանը խոստացել է ասել ավելի ուշ։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր Նազարյանին դուրս գալ խմբակցությունից՝ իր իսկ որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Գեղամ Նազարյանն էլ համաձայնել էր։
Ի տարբերություն ընդդիմադիր խմբակցության նախկին պատգամավորի, «Քաղպայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեպքում ոչինչ այդքան հարթ չստացվեց։ Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ խնդրեց, որ Աղազարյանը հրաժարվի մանդատից, սակայն մերժվեց, այնուհետև կուսակիցներն ու խմբակցության անդամները Աղազարյանին մեղադրեցին ներկուսակցական ու պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքի մեջ։
Պարզվեց, որ նախաքննական մարմնի մոտ գտնվող Աղազարյանի հեռախոսի պարունակությունը հայտնվել է վարչապետի սեղանին։ Արդյունքում Աղազարյանը հեռացվեց թե կուսակցությունից, թե խմբակցությունից, ու չի բացառվում, որ զրկվի մանդատից։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում զուգահեռներ է անցկացրել ընդդիմությունից և իշխող խմբակցությունից պատգամավորներին հեռացնելու ձևերի ու եղանակների միջև։
«Նիկոլ Փաշինյանն, իր ոճի համաձայն, Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին վերաբերվում է որպես ստրուկների։ Փաշինյանի համար անակնկալ էր, որ կգտնվի մեկը, ով չի կատարի իր խնդրանքը կամ պահանջը».-փաստում է Հակոբյանը։
«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանի` խմբակցությունից դուրս գալու պատճառը, ըստ խմբակցության ներկայացուցիչների, այն էր, որ Նազարյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա։Բացի այդ, Նազարյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի պարտության միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ, թե ով է մեղավորը, Նազարյանը խոստացել է ասել ավելի ուշ։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր Նազարյանին դուրս գալ խմբակցությունից՝ իր իսկ որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Գեղամ Նազարյանն էլ համաձայնել էր։Ի տարբերություն ընդդիմադիր խմբակցության նախկին պատգամավորի, «Քաղպայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեպքում ոչինչ այդքան հարթ չստացվեց։ Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ խնդրեց, որ Աղազարյանը հրաժարվի մանդատից, սակայն մերժվեց, այնուհետև կուսակիցներն ու խմբակցության անդամները Աղազարյանին մեղադրեցին ներկուսակցական ու պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքի մեջ։Պարզվեց, որ նախաքննական մարմնի մոտ գտնվող Աղազարյանի հեռախոսի պարունակությունը հայտնվել է վարչապետի սեղանին։ Արդյունքում Աղազարյանը հեռացվեց թե կուսակցությունից, թե խմբակցությունից, ու չի բացառվում, որ զրկվի մանդատից։Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում զուգահեռներ է անցկացրել ընդդիմությունից և իշխող խմբակցությունից պատգամավորներին հեռացնելու ձևերի ու եղանակների միջև։«Նիկոլ Փաշինյանն, իր ոճի համաձայն, Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին վերաբերվում է որպես ստրուկների։ Փաշինյանի համար անակնկալ էր, որ կգտնվի մեկը, ով չի կատարի իր խնդրանքը կամ պահանջը».-փաստում է Հակոբյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/06/83694237_126:0:910:588_1920x0_80_0_0_3aad998cd21827726ff2268635d24686.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио