https://arm.sputniknews.ru/20241205/haskaca-dimacs-agent-e-aghazarjany-namaknervov-tshnshumneri-ev-varchapeti-dem-hanelu-masin-83668369.html
«Հասկացա՝ դիմացս ագենտ է»․ Աղազարյանը՝ նամակներով ճնշումների և վարչապետի դեմ հանելու մասին
«Հասկացա՝ դիմացս ագենտ է»․ Աղազարյանը՝ նամակներով ճնշումների և վարչապետի դեմ հանելու մասին
Sputnik Արմենիա
Հովիկ Աղազարյանը նեղսրտում է, որ վարչապետին ցույց չեն տվել իր այն նամակները, որտեղ ինքը կոշտ է արձագանքել երկրի ղեկավարի դեմ դուրս գալու ճնշումներին։ 05.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-05T13:24+0400
2024-12-05T13:24+0400
2024-12-05T13:45+0400
հովիկ աղազարյան
նամակ
նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1667/26/16672610_0:0:1600:901_1920x0_80_0_0_4ce0f3f07595e372bab92f77e5485c3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնում է, որ տարբեր անձինք նամակագրություններով իր դեմ ճնշումներ են գործադրել։ Այս մասին Աղազարյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։Նշենք՝ դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղզարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսն ուսումնասիրելուց հետո բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետի մոտ, չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։Հարցին, թե ում կողմից են եղել ճնշումները՝ պատգամավորը կոշտ արձագանքեց․ «ի՞նչ կարևոր է, սև շան կողմից են եղել»։Աղազարյանը նեղսրտած է, որ իր այդ բովանդակությամբ նամակները վարչապետին ցույց չեն տվել, որպեսզի վերջինն էլ գովաբանի իրեն։«Թող գան և նայեն, տեսնեն, որ Հովիկ Աղազարյանը հասկացել է՝ իր դիմաց ագենտ է ու մաման լացացրել է»,- նշեց պատգամավորը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ կուսակցությունից՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Հաջորդ օրն ԱԺ նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև խմբակցությունից։ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ավելի ուշ Աղազարյանին մեղադրեց պետական անվտանգությանը վերաբերող, ինչպես նաև վարչության նիստերից ու ներքին քննարկումներից տեղեկություններ արտահոսք անելու մեջ։ Աղազարյանն այդ մեղադրանքները չի ընդունում և վստահեցնում է՝ ինքը երբեք չի դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու համար, ու դա կարող է ապացուցել, քանի որ ամեն ինչ արվում է գրավոր ու արձանագրվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1667/26/16672610_171:0:1595:1068_1920x0_80_0_0_b7a8f93438a9a510cd3c8a7c2501835d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովիկ աղազարյան, նամակ, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
հովիկ աղազարյան, նամակ, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հասկացա՝ դիմացս ագենտ է»․ Աղազարյանը՝ նամակներով ճնշումների և վարչապետի դեմ հանելու մասին
13:24 05.12.2024 (Թարմացված է: 13:45 05.12.2024) Հովիկ Աղազարյանը նեղսրտում է, որ վարչապետին ցույց չեն տվել իր այն նամակները, որտեղ ինքը կոշտ է արձագանքել երկրի ղեկավարի դեմ դուրս գալու ճնշումներին։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնում է, որ տարբեր անձինք նամակագրություններով իր դեմ ճնշումներ են գործադրել։ Այս մասին Աղազարյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Նշենք՝ դեկտեմբերի 4-ին
Հովիկ Աղզարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում
քննիչի մոտ գտնվող իր հեռախոսն ուսումնասիրելուց հետո բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետի մոտ, չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
«Թող գան, նայեն իմ այն նամակագրությունները, որտեղ ինձ վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի պատերազմից հետո (նկատի ունի 44-օրյա պատերազմը, – խմբ․) դուրս գամ թիմից, հետո էլ վարչապետի դեմ։ Թող նայեն, թե ես ինչ պատասխաններ եմ տվել»,- նշեց Աղազարյանը։
Հարցին, թե ում կողմից են եղել ճնշումները՝ պատգամավորը կոշտ արձագանքեց․ «ի՞նչ կարևոր է, սև շան կողմից են եղել»։
Աղազարյանը նեղսրտած է, որ իր այդ բովանդակությամբ նամակները վարչապետին ցույց չեն տվել, որպեսզի վերջինն էլ գովաբանի իրեն։
«Թող գան և նայեն, տեսնեն, որ Հովիկ Աղազարյանը հասկացել է՝ իր դիմաց ագենտ է ու մաման լացացրել է»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ կուսակցությունից՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Հաջորդ օրն ԱԺ նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև խմբակցությունից։
ՔՊ խմբակցության ղեկավար
Հայկ Կոնջորյանը ավելի ուշ Աղազարյանին մեղադրեց պետական անվտանգությանը վերաբերող, ինչպես նաև վարչության նիստերից ու ներքին քննարկումներից տեղեկություններ արտահոսք անելու մեջ։
Աղազարյանն այդ մեղադրանքները չի ընդունում և վստահեցնում է՝ ինքը երբեք չի դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու համար, ու դա կարող է ապացուցել, քանի որ ամեն ինչ արվում է գրավոր ու արձանագրվում է։