00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մոլոտովի կոկտեյլներ», պիրոտեխնիկա. Վրաստանի ՆԳՆ-ն խուզարկություններ է անցկացրել

Բաժանորդագրվել
Քննչական գործողություններ են իրականացվել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Վրաստանի շրջաններում։
Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում և երկրում անկարգությունների ընթացքում ձերբակալված քաղաքացիների տներում՝ առգրավելով մեծ քանակությամբ պիրոտեխնիկա, «Մոլոտովի կոկտեյլներ» և այլ իրեղեն ապացույցներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեն։
Ոստիկանությունը դեկտեմբերի 4-ի առավոտյան սկսել է քննչական գործողություններ իրականացնել «Ջիութեբի» շարժման, «Դրոա» և «Գիրչի» կուսակցությունների, ինչպես նաև նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպության գրասենյակներում: Քննչական գործողություններ են իրականացվել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Վրաստանի շրջաններում։
«Խուզարկությունների ժամանակ գրասենյակներում և ձերբակալվածների տներում առգրավել են սաղավարտներ, հակագազեր, մեծ քանակությամբ պիրոտեխնիկա, համակարգչային տեխնիկա, «Մոլոտովի կոկտեյլներ», ներկեր, տարբեր հեղուկներ, որոնց համար նշանակվել են փորձաքննություններ»,-ասել է Կուպատաձեն:
Նրա խոսքով՝ երեկոյի դրությամբ անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է յոթ մարդ։
Պաշտոնյան նշել է, որ հանցավոր խմբերի ագրեսիվ և ապակառուցողական գործողությունների հետևանքով տուժել է ավելի քան 150 ոստիկան, ցույցերի մասնակից և ԶԼՄ-ների ներկայացուցիչ, վնասվել են քաղաքային ենթակառուցվածքները:
Զուգահեռաբար շարունակվում է մեկ այլ՝ բողոքի ակցիաների ընթացքում հանցագործություններ կատարելու գործի քննությունը, այդ գործով արդեն վեց մարդ է ձերբակալվել:
Ընդդիմության հետ բանակցություններ չեն լինի. Վրաստանի վարչապետ
Հիշեցնենք, որ Վրաստանում ակցիաները սկսվել են նոյեմբերի 28-ին իշխանությունների այն հայտարարությունից հետո, թե ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը հանվում է օրակարգից մինչև 2028 թվականը: Ամեն երեկո Վրաստանի խորհրդարանի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվում, բողոքի ակցիաները վերաճում են անկարգությունների։ Ցուցարարները ուժայինների վրա քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» են շպրտում, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառում:
Լրահոս
0