00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմության հետ բանակցություններ չեն լինի. Վրաստանի վարչապետ

© Photo : press office of the Government of GeorgiaՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կոբախիձեի խոսքով՝ իշխանությունները պատրաստ են ընդդիմախոսների հետ ցանկացած հանրային քննարկման։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի իշխանությունները բացառում են ընդդիմության հետ բանակցությունները, քանի դեռ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Գրուզիան։
Վրաստանում չի հանդարտվում բողոքի ալիքը, որն առաջացել է իշխանությունների այն որոշումից հետո, որ մինչև 2028 թվականը օրակարգից հանում են ԵՄ–ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը, քանի որ այդ հարցն օգտագործվում է որպես շանտաժի գործիք։ Ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները պահանջում են երկրում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, իսկ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծված են որակում։
«Ոչ մի բանակցություն։ Հիշում ենք 2021 թվականի բանակցությունները, պարտադրված բանակցությունները, այնուհետև մեզ ստիպեցին դուրս գալ սահմանադրական շրջանակներից։ Իհարկե այսօր ընդդիմությունը նման ռեսուրսներ չունի», - հայտարարել է Կոբախիձեն:
Ընդդիմությունը բոյկոտեց խորհրդարանի աշխատանքը, այդ թվում՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, պնդելով, որ կեղծիքներ են եղել։ Բոյկոտը դադարեցվեց իշխանությունների հետ 2021 թվականի ապրիլի 19-ին ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ համաձայնագիր կնքելուց մի քանի ամիս անց։
Այդ համաձայնագիրը, ինչպես հայտարարեցին իշխանությունները, ուներ երեք նպատակ՝ ընդդիմությանը դատարանի վրա ազդելու հնարավորություն տալ, ապահովել ընդդիմության վերահսկողությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Վարչապետի խոսքով` այս անգամ Վրաստանի իշխանությունները համաձայն են միայն հանրային քննարկումների գնալ ընդդիմախոսների հետ։
«Ինչպես տեսանք, որոշակի մարդկանց կողմից հետաքրքրություն կա։ Եվ առաջիկայում` օրերս, պատրաստ ենք նրանց հետ հանրային քննարկման ձևաչափով հանդիպել»,- ասել է Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով` ի տարբերություն քննարկումների, բանակցությունների համար այսօր որևէ հիմք չկա։
Որոշ քաղաքական գործիչներ արդեն արձագանքել են հանրային քննարկում սկսելու վարչապետի առաջարկին։ Նրանց թվում են ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդներից Յագո Խվիչիան, Վրաստանի նախկին արտգործնախարար և նախկին փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն և պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Թինաթին Խիդաշելին։
Առաջատար ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, ինչպես նաև նրանց աջակցող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հասարակական կազմակերպությունները պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Ըստ նրանց՝ իշխանությունները կեղծել են հոկտեմբերի 26-ի ընտրությունները, այնուհետև հայտարարել ԵՄ-ին ինտեգրումը կասեցնելու մասին, իսկ հիմա դաժան հաշվեհարդար են տեսնում այլախոհների հետ։
Իշխանություններն էլ իրենց հերթին ասում են, որ բողոքի ակցիաներին ներգրավված են արմատական ​​ընդդիմության կողմից արտաքին ֆինանսավորմամբ պատրաստված մարդկանց ագրեսիվ խմբեր, որոնք սադրանքներ են կազմակերպում իրավիճակը ապակայունացնելու և պետական հեղաշրջման հող ստեղծելու համար։ Այնուամենայնիվ, ըստ իշխանությունների, Մայդանի նրանք չեն հասնի։
«Ներքին գործերի նախարարությունը, չնայած ցուցարարների կողմից բազմաթիվ վիրավորանքներին և ոստիկանների վրա հարձակումներին, այս օրերին ամերիկյան և եվրոպական չափանիշներից լավ է կառավարել գործընթացները»,–, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Միևնույն ժամանակ նա ափսոսանք է հայտնել ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների առանձին դեպքերի վերաբերյալ և նշել, որ այդ ամենը կհետաքննվի։
Վրաստանի խորհրդարանում երեկվա բողոքի ակցիայի ժամանակ վնասվել է 48 աշխատասենյակ
Լրահոս
0