https://arm.sputniknews.ru/20241204/erek-uzum-ei-andzamb-iren-kheghdei-alen-simvonjany-hvovik-aghazarjani-masin-83644982.html
Երեկ ուզում էի` անձամբ իրեն խեղդեի. Ալեն Սիմոնյանը` Հովիկ Աղազարյանի մասին
Երեկ ուզում էի` անձամբ իրեն խեղդեի. Ալեն Սիմոնյանը` Հովիկ Աղազարյանի մասին
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահն ասաց` չի ուզում մանրամասների մեջ մտնել, բայց որքան հասկանում է, Հովիկ Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ովքեր իրեն դիմել... 04.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-04T16:07+0400
2024-12-04T16:07+0400
2024-12-04T16:09+0400
տեսանյութեր
տեսանյութ
հովիկ աղազարյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/04/83644513_0:0:1281:720_1920x0_80_0_0_d6d2163064b633d63dfbb082aa2f234c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ երեկ տեղեկանալով, թե ինչ արտահոսք է արել ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը, ցանկություն է ունեցել նրան խեղդել։Նշենք, որ դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից։Ալեն Սիմոնյանն ասաց, որ վարչապետը հաճախ է հանդիպել խմբակցության հետ, իր միջազգային հանդիպումների, հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումներից մանրամասներ ներկայացրել, իսկ երեկ իրենք պարզել են՝ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որ դուրս են եկել Աղազարյանից ու հայտնվել մամուլում։ԱԺ նախագահն ասաց, թե չի ուզում մանրամասների մեջ մտնել, բայց, որքան հասկանում է, Հովիկ Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ովքեր իրեն դիմել են։Սիմոնյանն ընդգծեց, որ Աղազարյանը չի զղջացել իր արածների համար։«Ընդհակառակը, ավելի ագրեսիվ էր, ավելի հակառակվում էր իմ մոտ, և ոչ միայն, տպավորություն էր ադեկվատության հետ կապված»,- նշեց Սիմոնյանը։Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։ Նրա խոսքով՝ Աղազարյանի կողմից արտահոսք արված տեղեկությունը գաղտնագրված է և օրենքով սահմանված կարգով գաղտնիության թույլտվություն ունեցող պաշտոնյաներն ու պատգամավորներն իրավունք չունեն դա հրապարակել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Ուզում էի անձամբ Հովիկ Աղազարյանին խեղդեի». Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
«Ուզում էի անձամբ Հովիկ Աղազարյանին խեղդեի». Ալեն Սիմոնյան
2024-12-04T16:07+0400
true
PT0M36S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/04/83644513_130:0:1090:720_1920x0_80_0_0_40b15f5564d3ff6609aae8cae4c250d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, հովիկ աղազարյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ալեն սիմոնյան, видео
տեսանյութեր, տեսանյութ, հովիկ աղազարյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ալեն սիմոնյան, видео
Երեկ ուզում էի` անձամբ իրեն խեղդեի. Ալեն Սիմոնյանը` Հովիկ Աղազարյանի մասին
16:07 04.12.2024 (Թարմացված է: 16:09 04.12.2024) ԱԺ նախագահն ասաց` չի ուզում մանրամասների մեջ մտնել, բայց որքան հասկանում է, Հովիկ Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ովքեր իրեն դիմել են։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ երեկ տեղեկանալով, թե ինչ արտահոսք է արել ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը, ցանկություն է ունեցել նրան խեղդել։
Նշենք, որ դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստի ժամանակ
հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ վարչապետը հաճախ է հանդիպել խմբակցության հետ, իր միջազգային հանդիպումների, հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումներից մանրամասներ ներկայացրել, իսկ երեկ իրենք պարզել են՝ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որ դուրս են եկել Աղազարյանից ու հայտնվել մամուլում։
«Ես շոկի մեջ էի։ Անկեղծ եմ ասում՝ մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց երեկ ես ուզում էի` անձամբ իրեն խեղդեի»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ասաց, թե չի ուզում մանրամասների մեջ մտնել, բայց, որքան հասկանում է, Հովիկ Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ովքեր իրեն դիմել են։
Սիմոնյանն ընդգծեց, որ Աղազարյանը չի զղջացել իր արածների համար։
«Ընդհակառակը, ավելի ագրեսիվ էր, ավելի հակառակվում էր իմ մոտ, և ոչ միայն, տպավորություն էր ադեկվատության հետ կապված»,- նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար
Հայկ Կոնջորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։ Նրա խոսքով՝ Աղազարյանի կողմից արտահոսք արված տեղեկությունը գաղտնագրված է և օրենքով սահմանված կարգով գաղտնիության թույլտվություն ունեցող պաշտոնյաներն ու պատգամավորներն իրավունք չունեն դա հրապարակել։