00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրեական վարույթի թիրախում Աղազարյանի որդին է․ նրա մեքենաներն արգելանքի տակ են. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur YesayantsՀովիկ Աղազարյանը ԱԺ–ում
Հովիկ Աղազարյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Հովիկ Աղազարյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրավապահները կասկածներ ունեն, որ նա կապեր է օգտագործել, ապօրինություններ արել, դրա համար գործի քննությունը դեռ շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի որդու մեքենաները քրեական վարույթի շրջանակում ՔԿ-ն արգելանքի տակ է վերցրել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ թեպետ նախաձեռնված քրեական վարույթով այլ անձ ևս անցնում է, բայց քրգործն, այսպես ասած, մնացել է Աղազարյանի որդու ուսերին։
Դեռևս 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊԸ-ների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել էր, որ Տ.Հ.-ն, լինելով նշված ՍՊ—ները փաստացի ղեկավարող անձ և սեփականատեր, նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար՝ համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ անձանց հետ իր ընկերության անունով, վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու և ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ։ Պայմանը եղել է այն, որ վերադարձի ենթակա ԱԱՀ-ի հիսուն տոկոս գումարը մնալու է իրեն, իսկ մյուս հիսուն տոկոսը տրվելու է ֆիզանձանց:
Թերթը գրում է, որ Տ.Հ.-ն Տիգրան Հովհաննիսյանն է, որն անցել է վարույթով, սակայն գործը կարճվել է, իսկ թիրախում մնացել է Հովիկ Աղազարյանի որդին։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տիգրան Հովհաննիսյանը պատմել է, թե քրեական գործն ինչ փուլում է։ Նա ասել է, որ 2023 թվականին կալանավորվել էր, իրեն մեղադրանք էր ներկայացվել խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար: Սակայն 2024 թ. հունիսին քրեական հետապնդումը դադարեցվել է։
«Նախաքննական մարմինը գտել էր, որ իմ արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, այսինքն՝ հարուցված քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել էր, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել»,- պատմել է Հովհաննիսյանը թերթին։
Նա նաև ասել է, որ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող հարյուրավոր կազմակերպություններ կան, որոնց հետ կապված բազմաթիվ քրեական գործեր կան: Հովիկ Աղազարյանի որդին նույնպես զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ, բայց իր հետ ո՛չ առնչություն է ունեցել, ո՛չ համագործակցել է, և նրա հետ կապված քրեական գործը, որքանով որ ինքը տեղյակ է, դեռ քննության փուլում է:
Իրավապահները կասկածներ ունեն, որ նա կապեր է օգտագործել, ապօրինություններ արել, դրա համար գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ ավտոմեքենաներն էլ արգելանքի տակ են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։ Այս հարցն ավելի զայրացրեց ՔՊ–ական պատգամավորին։
Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 486–րդ հոդվածի առաջին մասով (երկու դրվագ):
Ես բացառում եմ «զանգովի» արդարադատությունը մեր իշխանության օրոք․ Հովհաննիսյան
Լրահոս
0