https://arm.sputniknews.ru/20241203/2024in-qani-elektramvobil-e-nerkrvel-hajastan-peky-tvjalner-e-nerkajacrel-83589547.html
2024–ին քանի՞ էլեկտրամոբիլ է ներկրվել Հայաստան. ՊԵԿ–ը տվյալներ է ներկայացրել
2024–ին քանի՞ էլեկտրամոբիլ է ներկրվել Հայաստան. ՊԵԿ–ը տվյալներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Հայաստան ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր թվի 1/3–ը էլեկտրամոբիլներ են։ 03.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-03T09:05+0400
2024-12-03T09:05+0400
2024-12-03T15:58+0400
հայաստան
ավտոմեքենա
էլեկտրամոբիլ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ներկրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56839648_0:84:1601:984_1920x0_80_0_0_5574030b8c10e54548f15248743c6cf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. 2024 թվականին Հայաստան է ներկրվել էլեկտրական շարժիչով 9 248 ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։Նշվում է, որ ըստ ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի` հունվարի 1-ից նոյեմբերի 26–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել (հայտարարագրվել) 29 763 հատ մարդատար տրանսպորտային միջոց։Հիշեցնենք` վերջին տարիներին Հայաստանում զգալի ավելացել է էլեկտրական ավտոմեքենաների թիվը։ Դրան մեծապես նպաստել է ԵԱՏՄ-ից էլեկտրական ավտոմեքենաների անմաքս ներմուծման քվոտաների հատկացումը։ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվեց 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար սահմանվեց 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։ Ու թեև ամբողջ տարվա ընթացքում այդ քվոտայից սպառվեց միայն 2680–ը, հաջորդ տարվա համար Հայաստանին տրամադրվեց 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չսպառվեց (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ)։ Իսկ ահա 2024 թվականին սկսեցին ավելի շատ էլեկտրամոբիլներ ներկրել (նաև այն պատճառով, որ հանրապետությունում ընդլայնվեց լիցքավորման ցանցը), և հոկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ այս տարի այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել, քանի որ 8000 քվոտան սպառվել է։Հաջորդ տարի Հայաստանին կհատկացվի ևս 8000 քվոտա։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին 13-ին հայտարարեց, որ 2025 թվականին էլեկտրամոբիլների համար նախատեսված քվոտաները կբաժանվեն հետևյալ տրամաբանությամբ` 5000 քվոտա քաղաքացիներին, 3000–ը` դիլերներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56839648_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f132e96917855ac5c033a04cd914198c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավտոմեքենա, էլեկտրամոբիլ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ներկրում
հայաստան, ավտոմեքենա, էլեկտրամոբիլ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ներկրում
2024–ին քանի՞ էլեկտրամոբիլ է ներկրվել Հայաստան. ՊԵԿ–ը տվյալներ է ներկայացրել
09:05 03.12.2024 (Թարմացված է: 15:58 03.12.2024) Հայաստան ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր թվի 1/3–ը էլեկտրամոբիլներ են։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. 2024 թվականին Հայաստան է ներկրվել էլեկտրական շարժիչով 9 248 ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` պատասխանելով
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Նշվում է, որ ըստ ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի` հունվարի 1-ից նոյեմբերի 26–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել (հայտարարագրվել) 29 763 հատ մարդատար տրանսպորտային միջոց։
«Ներմուծվել են հիմնականում CHEVROLET, VOLT, TESLA, HONDA, VOLKSWAGEN, BYD մակնիշների ավտոմեքենաներ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` վերջին տարիներին Հայաստանում զգալի ավելացել է էլեկտրական ավտոմեքենաների թիվը։ Դրան մեծապես նպաստել է ԵԱՏՄ-ից էլեկտրական ավտոմեքենաների անմաքս ներմուծման քվոտաների հատկացումը։
ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվեց 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար սահմանվեց 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։ Ու թեև ամբողջ տարվա ընթացքում այդ քվոտայից սպառվեց միայն 2680–ը, հաջորդ տարվա համար Հայաստանին տրամադրվեց 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չսպառվեց (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ)։ Իսկ ահա 2024 թվականին սկսեցին ավելի շատ էլեկտրամոբիլներ ներկրել (նաև այն պատճառով, որ հանրապետությունում ընդլայնվեց լիցքավորման ցանցը), և հոկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ այս տարի
այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել, քանի որ 8000 քվոտան սպառվել է։
Հաջորդ տարի Հայաստանին կհատկացվի ևս 8000 քվոտա։
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին 13-ին հայտարարեց, որ 2025 թվականին էլեկտրամոբիլների համար նախատեսված քվոտաները կբաժանվեն հետևյալ տրամաբանությամբ` 5000 քվոտա քաղաքացիներին, 3000–ը` դիլերներին։