00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
35 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
31 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե՛ ծախսերը, թե՛ եկամուտները թերակատարվել են. տնտեսագետը` 2024-ի ՀՀ բյուջեի կատարման մասին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2024
Բաժանորդագրվել
Տնտեսագետն ահազանգում է, որ պետական բյուջեով այս տարի նախատեսված բազմաթիվ ծրագրեր ուղղակի չեն կատարվել։ Մինչդեռ իշխանությունները վստահեցնում են, որ մտահոգիչ ցուցանիշներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. 2024 թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի տվյալների համաձայն թե՛ ծախսերը, թե՛ եկամուտները թերակատարվել են։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Լույս» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների խմբի ղեկավար Սոնա Ղարիբյանը։
Տնտեսագետը դա պայմանավորում է գործող իշխանությունների կառավարման ցածր մակարդակով։ Ըստ նրա` հաշվի չի առնվել ՀՀ տնտեսության վրա ռուս–ուկրաինական հակամարտության, ըստ էության, դրական, բարենպաստ ազդեցությունը։ Խոսքը հիմնականում վերարտահանման մասին է, որն աստիճանաբար նվազում է։
«Երբ ակնհայտ է արդեն, որ վերարտահանումը նվազում է, իշխանությունները պետք է մեր տնտեսությունը զարգացնեն` հենվելով սեփական պոտենցիալի վրա։ Այս դեպքում պետությունը պետք է տնտեսությանն օգնության ձեռք մեկնի` իրականացնելով արդյունավետ միջոցառումներ։ Այս պահին նման միջոցառումներ ընդհանրապես տեսանելի չեն»,– ասաց Ղարիբյանը։
Նրա ներկայացրած տվյալների հիման վրա` այս տարվա 9 ամիսների տվյալներով` հարկային եկամուտները թերակատարվել են 7.8 տոկոսով կամ 150 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ԱԱՀ ցածր մուտքերով։
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա դրանք թերակատարվել են 13 տոկոսով կամ 290 մլրդ դրամով։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարումը ավելի քան 3.2 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի թերակատարման ցուցանիշը։
Տնտեսագետը նշեց, որ թերակատարումների բարձր մակարդակ կա նաև գերատեսչություններում։ Օրինակ` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի նախարարություններում ու քաղաքաշինության կոմիտեում կա 69 տոկոսի հասնող, բյուջեով նախատեսված ծրագրերի թերակատարում։
Որքա՞ն կաճեն ՀՀ պետական պարտքն ու բյուջեի դեֆիցիտը․ ֆինանսների նախարարի պատասխանը
«9 ամսվա համար պլանավորված էր 171 պետական ծրագրի իրականացում։ Դրանց մեջ դրամական առումով ամենամեծ թերակատարումն արձանագրվել է կրթության ոլորտում` հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում ծրագրի գծով։ Դա այն «300 դպրոց և 500 մանկապարտեզի» կառուցում ու հիմնանորոգում ծրագիրն է։ Ճշտված պլանով նախատեսված էր, որ պետք է 9 ամսում 46.9 մլրդ դրամի ծրագիր իրականացվեր, մինչդեռ այսօրվա կատարողականը 6.1 անգամ պակաս է` ընդամենն իրականացվել է 7.7 մլրդ դրամի ծախս։ Այս դեպքում ինչպե՞ս կասկածի տակ չդնենք այս ծրագրի իրականացումը»,– ընդգծեց Ղարիբյանը։
Նա խիստ մտահոգիչ է համարում այն, որ բյուջեով նախատեսված որոշ ծրագրեր ընդհանրապես չեն կատարվել։ Օրինակ` ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման ծրագիրն ընդհանրապես չի կատարվել, իսկ թվային փոխակերպման գործընթացի իրականացման ծրագրի ընդամենը 2.6 տոկոսն է իրականացվել։
Որքան էլ որ փորձագետներն ահազանգեն թերակատարումների մասին, պետական այրերը վստահեցնում են, որ ամեն ինչ կառավարելի է։
«Չեմ կիսում այդ վատատեսական տեսակետները»,– բյուջեի չկատարման մասին տնտեսագետների մտավախություններին Sputnik Արմենիայի հետ զրույցում արձագանքեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Նրա խոսքով` այս պահին դեռ ամփոփվում են այս տարվա նոյեմբերի արդյունքները, իսկ դեկտեմբերը, սովորաբար, տնտեսապես ավելի բարձր ակտիվություն դրսևորող ամիս է` կապված տոնական և նախատոնական շրջանի հետ։
«Հույս ունենք, որ մինչև տարեվերջ հարկային հավաքագրումների մակարդակը կարող է բարձրանալ։ Այս հարցին, սակայն, կարելի է անդրադառնալ միայն տարին ամփոփելուց հետո»,– նշեց Պողոսյանը։
Ընթացիկ ցուցանիշների առումով իրավիճակը նա, ընդհանուր առմամբ, հանդարտ ու կառավարելի գնահատեց։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ 2024 թ. 9 ամիսների տվյալներով ՀՀ–ում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրլ 767 մլն դրամ, որը 112.7 մլրդ դրամով կամ 6.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հիշեցնենք նաև, որ 2025թ–ին նախատեսվում է պետական բյուջե մուտքագրել 2 տրլն 873 մլրդ դրամ։ Նախատեսվում է ծախսել 3 տրլն 482 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով կհատկացվի 2 տրլն 749 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով` 733 մլրդ դրամ։
Լրահոս
0