00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքա՞ն կաճեն ՀՀ պետական պարտքն ու բյուջեի դեֆիցիտը․ ֆինանսների նախարարի պատասխանը

© Sputnik / Aram NersesyanՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ–ում
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆինանսների նախարարությունը պարտքը վճարելու համար նախատեսված գումարը «ավելցուկով» է հետ դնում՝ համարելով, որ նույնիսկ եթե դոլարը թանկանա, պետությունը պետք է պատրաստ լինի վճարել և՛ արտասահմանյան վարկերի, և՛ արտարժութային պարտատոմսերի համար։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Կառավարության պարտքը 2025 թվականին, ՀՀ ֆինանսների նախարարության հաշվարկով, կաճի մոտ 900 մլրդ դրամով, իսկ բյուջեի դեֆիցիտը՝ ընդամենը 600 մլրդ դրամով, ինչը տարակուսանք է առաջացնում։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ի պատասխան ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ պատճառներից մեկը դրամի հաշվարկային փոխարժեքն է դոլարի նկատմամբ: Ֆինանսների նախարարությունը 2025 թվականի արդյունքներով կառավարության պարտքի կանխատեսում է անում բյուջեի վրա դրա բեռը գնահատելու համար։ Բայց դրա համար պարտքի արտարժույթով արտահայտված մասը պետք է վերահաշվարկել հայկական դրամով (քանի որ բյուջեն միայն դրամով է հաշվարկվում)։ Այստեղ ֆինանսների նախարարությունը հիմք է ընդունում ոչ թե ներկայիս փոխարժեքը (1 դոլարի դիմաց 387-388 դրամ), այլ 420-430 դրամ փոխարժեքը՝ համարելով, որ եթե նույնիսկ դոլարն այդքան թանկանա, պետությունը պետք է պատրաստ լինի կատարել և՛ արտասահմանյան վարկերի, և՛ արտարժութային պարտատոմսերի վճարումները։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականին նախատեսվում է ներգրավել 1 մլրդ 247,2 մլն դոլարի արտասահմանյան վարկեր, իսկ մարել՝ 290,6 մլրդ դրամի կամ մոտ 750 մլն դոլարի վարկ (ներառյալ թե՛ մայր գումարը, թե՛ տոկոսները)։
Բացի այդ, հաջորդ տարի նախատեսվում է մարել պետական արժութային պարտատոմսերի (եվրաբոնդերի) թողարկումը. ի սկզբանե դրանք թողարկվել են 500 մլն դոլարի չափով, որից մարելու մնացել է 313,2 մլն դոլարը: Մարումը կկատարվի նույն ծավալով (500 մլն դոլար) նոր թողարկումից հետո։
Ընդհանուր առմամբ, կառավարության պարտքի կանխատեսվող ծավալը 2025 թվականի վերջին, 2024 թվականի վերջի համեմատ, 5 տրլն 037 մլրդ դրամից կաճի մինչև 5 տրլն 914 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարության հաշվարկային փոխարժեքով, որի մասին խոսվեց վերևում, պարտքի ծավալը կկազմի 13 մլրդ 972 մլն դոլար, իսկ ՀՆԱ-ի հետ հարաբերությամբ պարտքը կաճի՝ 49,8 տոկոսից հասնելով 53,5 տոկոսի։ Պարտքերի (վարկերի և պարտատոմսերի) տոկոսների մարումների ծավալը կկազմի 394,1 մլրդ դրամ կամ ներկայիս փոխարժեքով` 1 մլրդ 15 մլն դոլար։
Լրահոս
0