https://arm.sputniknews.ru/20241202/karen-sarukhanjann-inqnarajadrvel-e-vorpes-gjumru-qaghaqapeti-zhp-83569294.html
Կարեն Սարուխանյանն ինքնառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի ԺՊ
Կարեն Սարուխանյանն ինքնառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի ԺՊ
Sputnik Արմենիա
Ինքնառաջադրվելու վերջնաժամկետը լրանում է այսօր, թեկնածուների ցանկը ՔՊ-ն հրապարակելու է վաղը։ 02.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-02T11:06+0400
2024-12-02T11:06+0400
2024-12-02T11:14+0400
կարեն սարուխանյան
գյումրի
քաղաքապետ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
նիկոլ փաշինյան
ժամանակավոր պաշտոնակատար
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/28/16822880_0:0:1600:901_1920x0_80_0_0_2715a3a38ca541eaa0aef950c13a6924.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։«Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը՝ այսօր որոշել և ինքնառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է Սարուխանյանը։Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։Թմրամոլ չեմ. Կարեն Սարուխանյանը հրապարակել է թմրանյութի թեստի արդյունքներըՆոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում ընտրվելու համար միակ տարբերակն ինքնառաջադրումն է։ Հետաքրքրված թեկնածուները պետք է ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ ուղարկեին info@civilcontract.am էլեկտրոնային հասցեին։Պարտադիր պայման է, որ թեկնածուները ոչ միայն առնվազն վերջին 6 ամսում հաշվառված լինեն Գյումրիում, այլև լինեն ՔՊ անդամ, աջակից կամ համակիր։ Այդ մասին թեկնածուները պետք է նշեն իրենց մոտիվացիոն նամակում։Ինքնառաջադրման ժամկետը լրանում է այսօր կեսօրին՝ 12։00-ին։ ՔՊ-ն կհրապարկի թեկնածուների ցանկը դեկտեմբերի 3-ի երեկոյան։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/28/16822880_147:0:1571:1068_1920x0_80_0_0_68386965e78ecbe48968ded885008bdd.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարեն սարուխանյան, գյումրի, քաղաքապետ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, ժամանակավոր պաշտոնակատար
կարեն սարուխանյան, գյումրի, քաղաքապետ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, ժամանակավոր պաշտոնակատար
Կարեն Սարուխանյանն ինքնառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի ԺՊ
11:06 02.12.2024 (Թարմացված է: 11:14 02.12.2024) Ինքնառաջադրվելու վերջնաժամկետը լրանում է այսօր, թեկնածուների ցանկը ՔՊ-ն հրապարակելու է վաղը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը՝ այսօր որոշել և ինքնառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է Սարուխանյանը։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։
Նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում ընտրվելու համար միակ տարբերակն ինքնառաջադրումն է։ Հետաքրքրված թեկնածուները պետք է ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ ուղարկեին info@civilcontract.am էլեկտրոնային հասցեին։
Պարտադիր պայման է, որ թեկնածուները ոչ միայն առնվազն վերջին 6 ամսում հաշվառված լինեն Գյումրիում, այլև լինեն ՔՊ անդամ, աջակից կամ համակիր։ Այդ մասին թեկնածուները պետք է նշեն իրենց մոտիվացիոն նամակում։
Ինքնառաջադրման ժամկետը լրանում է այսօր կեսօրին՝ 12։00-ին։ ՔՊ-ն կհրապարկի թեկնածուների ցանկը դեկտեմբերի 3-ի երեկոյան։