https://arm.sputniknews.ru/20241201/inchu-e-hh-glkhavvor-hjupatvosy-lqel-halepy-agn-n-parzabanum-e-83552711.html
Ինչու է ՀՀ գլխավոր հյուպատոսը լքել Հալեպը․ ԱԳՆ-ն պարզաբանում է
Ինչու է ՀՀ գլխավոր հյուպատոսը լքել Հալեպը․ ԱԳՆ-ն պարզաբանում է
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպում գլխավոր հյուպատոսի բացակայության հետ կապված իրավիճակը սիրիական զինված ուժերի և քաղաքը փաստացի... 01.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-01T10:40+0400
2024-12-01T10:40+0400
2024-12-01T16:53+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հալեպ
սիրիա
սիրիահայ
բախումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491379_0:41:1600:941_1920x0_80_0_0_8e773479057c12304b95d0028f1a58c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպում գլխավոր հյուպատոսի բացակայության հետ կապված իրավիճակը սիրիական զինված ուժերի և քաղաքը փաստացի գրաված արմատական խմբավորումների միջև հակամարտության սրման պայմաններում:Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ տեղեկացրել էր, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը դեռ երեկ շտապ տարհանվել են։Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի* զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա, ինչը հանգեցրել է կատաղի բախումների: Սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին, ինչպես նաև կենդանի ուժին:Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը մինչ այդ շտապ տարհանվել են։* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։
հալեպ
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491379_70:0:1494:1068_1920x0_80_0_0_1c3f7b982f221dfc0a19c8a970017d24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն), հալեպ, սիրիա, սիրիահայ, բախումներ
արտաքին գործերի նախարարություն (ագն), հալեպ, սիրիա, սիրիահայ, բախումներ
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպում գլխավոր հյուպատոսի բացակայության հետ կապված իրավիճակը սիրիական զինված ուժերի և քաղաքը փաստացի գրաված արմատական խմբավորումների միջև հակամարտության սրման պայմաններում:
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը
մեզ հետ զրույցում ավելի վաղ տեղեկացրել էր, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը դեռ երեկ շտապ տարհանվել են։
Նախարարությունից այս կապակցությամբ հստակեցրել են, որ դիվանագետ Արա Ավետիսյանը նոյեմբերի 26-ին մեկնել է Դամասկոս՝ Սիրիայի ԱԳՆ-ից լիազորագրեր ստանալու համար, սակայն իրավիճակի կտրուկ սրման պատճառով չի կարողացել վերադառնալ Հալեպ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի* զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա, ինչը հանգեցրել է կատաղի բախումների: Սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին, ինչպես նաև կենդանի ուժին:
Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու
Հայկական մարդասիրական առաքելությունը մինչ այդ շտապ տարհանվել են։
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։