00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպի մեծ մասը գրավված է, հայերի շրջանում զոհեր չկան․ Զարմիկ Պողիկյան

© Getty Images / Anas Alkharboutli/picture alliance via Getty ImagesՍիրիա
Սիրիա - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2024
Սիրիա
Բաժանորդագրվել
«Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը հայտնեց, որ առանձին մարդիկ լքում են քաղաքը, բայց ընդհանուր տարհանում չկա։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
«Գիշերն անորոշության մեջ է անցել։ Բախումների ձայներ էին լսվում։ Ցերեկն արդեն պարզ էր, որ ընդդիմադիրները գրեթե ամբողջությամբ քաղաքի մեջ են, բանակի ներկայություն չենք տեսնում։ Առավոտյան արդեն բախումների ձայներ չկային»,- ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ հայկական թաղամասերում զոհեր կամ վիրավորներ չկան։ Բոլորը սպասողական վիճակում են։
«Մենք կոչ ենք արել բնակարաններից դուրս չգալ»,- նշեց Պողիկյանը։
Գրոհայինները փակել են նաև Հալեպ-Դամասկոս մայրուղին, որովհետև այն ևս գրավված է, հենց այդ ճանապարհով էլ նրանք քաղաք են մտել։ Պողիկյանի խոսքով՝ Հալեպից հնարավոր է մեկ այլ ճանապարհով դուրս գալ, առանձին մարդիկ կան, որ լքում են քաղաքը, ճանապարհին լուրջ խցանում է, բայց ընդհանուր տարհանում չի հայտարարվել։
Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը դեռ երեկ շտապ տարհանվել են։
Հիշեցնենք` թուրքամետ արմատական ​​խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» * ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։
Սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկիչների շտաբներին. ԶԼՄ
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։
Լրահոս
0