https://arm.sputniknews.ru/20241201/garegin-erkrvordy-herakhvosazrujc-e-unecel-damaskvosi-hajvoc-temi-arajnvordi-het-83555083.html
Գարեգին Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդի հետ
Գարեգին Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդի հետ
Sputnik Արմենիա
Հեռախոսազրույցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը։ 01.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-01T13:34+0400
2024-12-01T13:34+0400
2024-12-01T16:53+0400
արամ առաջին կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հալեպ
սիրիա
սիրիահայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74933793_0:0:1600:901_1920x0_80_0_0_6eeaa462a2310d220a0b74406242a3ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ և քննարկել Սիրիայում վերջին օրերին տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Հեռախոսազրույցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը։Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի* զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա, ինչը հանգեցրել է կատաղի բախումների: Սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին, ինչպես նաև կենդանի ուժին:Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը մինչ այդ շտապ տարհանվել են։* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։
հալեպ
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74933793_0:0:1448:1085_1920x0_80_0_0_b33d6ec529d0d37337fc2a85045c5f73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ առաջին կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հալեպ, սիրիա, սիրիահայ
արամ առաջին կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հալեպ, սիրիա, սիրիահայ
Գարեգին Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդի հետ
13:34 01.12.2024 (Թարմացված է: 16:53 01.12.2024) Հեռախոսազրույցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ և քննարկել Սիրիայում վերջին օրերին տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Հեռախոսազրույցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Ա կաթողիկոսը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին ու մշտապես կապի մեջ է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի* զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա, ինչը հանգեցրել է կատաղի բախումների: Սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին, ինչպես նաև կենդանի ուժին:
Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու
Հայկական մարդասիրական առաքելությունը մինչ այդ շտապ տարհանվել են։
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։