00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը աշխատանքը շարունակում է Դամասկոսից. ԱԳՆ–ն` Սիրիայի մասին

© Sputnik / Andranik GhazaryanЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2024
Բաժանորդագրվել
Իրավիճակի հետագա զարգացումներով պայմանավորված՝ ԱԳ նախարարությունը կկայացնի համապատասխան որոշումներ:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտգործնախարարությունից։
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ տեղեկացրել էր, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը դեռ երեկ շտապ տարհանվել են։
«ՀՀ ԱԳՆ-ն իրադարձությունների զարգացմանը հետևում է Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով։ Ինչպես տեղեկացրել էինք, այս պահին ևս կարող ենք հայտնել, որ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ևս աշխատանքը շարունակում է Դամասկոսից»,– հայտնեցին ԱԳՆ–ից։
Իրավիճակի հետագա զարգացումներով պայմանավորված՝ ԱԳ նախարարությունը կկայացնի համապատասխան որոշումներ:
Հիշեցնենք` թուրքամետ արմատական ​​խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» * ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։
Սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկիչների շտաբներին. ԶԼՄ
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։
Լրահոս
0