00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միասին բարձրացնում են, միասին իջեցնում. տնտեսագետը` բենզինի էժանացման պատճառների մասին

© Sputnik / Aram NersesyanԲենզալցակայան
Բենզալցակայան - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2024
Բաժանորդագրվել
Սուրեն Պարսյանը հիշեցնում է, որ վառելիքի շուկայում վարույթ սկսելու մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտարարել է դեռ ամիսներ առաջ, բայց դրա արդյունքի մասին առ այսօր որևէ հրապարակում չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Բենզինի գնի համաձայնեցված փոփոխությունը վկայում է, որ տնտեսվարողները համաձայնեցված գնային քաղաքականություն են վարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
«Հաշվի առնելով, որ մենք ունենք օլիգոպոլ շուկա, այսինքն` մի քանի տնտեսվարող սուբյեկտների ձեռքում գտնվող շուկա, նրանք սովորաբար միասնական գնային քաղաքականություն են վարում. միասնաբար գները բարձրացնում են, միասնաբար՝ իջեցնում։ Երբ որ պետք է լինում, որ, օրինակ, իրենք շուկան պահպանեն կամ թույլ չտան այլ տնտեսվարողներ մուտք գործեն շուկա, նրանք կարող են նաև միաժամանակ իջեցնել գները»,– ասել է տնտեսագետը։
Օրերս բենզինի գինը հայաստանյան բոլոր բենզալցակայաններում միանգամից, մեկ օրվա մեջ նվազեց։ Ռեգուլյար տեսակի 1 լիտրի արժեքը 500 դրամից հասավ 480 դրամի, և այժմ համատարած վաճառվում է 480-490 դրամով։
Դիզվառելիքը թանկացել է, անկանխիկ վճարում չկա. նախարարները զրուցում են, վարորդները` տուժում
Բենզինի հայաստանյան շուկայի վրա, ըստ Պարսյանի, դրական ազդեցություն է ունեցել նաև դրամի վերջին ամիսների արժևորումը։ Բայց, ինչպես մասնագետն է նկատում, այս դեպքում շուկայի արձագանքը ուշացած է, քանի որ ներկա պահին փոխարժեքը դարձյալ բարձրացման միտումներ է դրսևորում։
Սուրեն Պարսյանը միաժամանակ չի հերքում, որ այս պահին գնանկման որոշակի միտումներ կան նաև համաշխարհային շուկայում։ Նավթի շուկայում կայունություն է նկատվում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակում ի հայտ եկած որոշակի ուղերձներով, օրինակ, իսրայելա-լիբանյան հրադադարի արդյունքում սպասվող կայունացմամբ։
«Սա իր դրական ազդեցությունն է ունենում նավթի համաշխարհային շուկայի վրա, և գները որոշակի չափով նվազում են։ Իսկ, օրինակ, գազի գինը վերջին շրջանում, հակառակը, բարձրացել է։ Այստեղ հակառակ տենդենց ունենք»,– նշում է տնտեսագետը։
Մյուս կողմից թե՛ բենզինի, ու թե՛ հատկապես դիզելային վառելիքի գների նվազումը, մասնագետը պայմանավորում է նաև սեզոյնային գործոնով։ Ձմռանը վառելիքի նկատմամբ պահանջարկը նվազում է` պայմանավորված շինարարական, գյուղատնտեսական աշխատանքների դադարով կամ կրճատմամբ։ Եվ, քանի որ բարձր գինը ևս կարող է պահանջարկի կրճատման պատճառ դառնալ, տնտեսվարողները գինը նվազեցնելով՝ փորձում են եթե ոչ ավելացնել, ապա գոնե պահպանել պահանջարկի ներկա մակարդակը։
Ինչ վերաբերում է բենզինի շուկայում հակամրցակցային համաձայնությունների մասին մասնագետների ու հանրության շրջանում առկա կասկածներին, Պարսյանը արձանագրում է, որ հակամրցակցային համաձայնությունները, որպես կանոն, շատ դժվար է բացահայտելը։ Տնտեսագետը հիշեցնում է, որ վառելիքի շուկայում վարույթ սկսելու մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հայտարարել է դեռ ամիսներ առաջ, բայց դրա արդյունքի մասին առ այսօր որևէ հրապարակում չի արվել։
«Ըստ նախնական տեղեկատվության՝ կար գների չհիմնավորված բարձրացում կամ պահպանում, և հանձնաժողովը վարույթ էր սկսել այս ուղղությամբ։ Բայց այդ վարույթի մասին, ցավոք, առ այսօր որևէ արդյունք, որևէ հայտարարություն չունենք, թե ինչի հանգեցին։ Առհասարակ շատ դժվար է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելը, դրա համար բավական մեծ ջանք է պետք, աշխատանք է պետք, նաև համարձակություն է պետք։ Ցավոք, այս հանձնաժողովն այդ առումով աչքի չի ընկնում և հիմնականում փորձում է ընթացիկ խնդիրներով զբաղվել, ավելի շատ փորձում է իմիտացիա անել, քան բուն խնդիրներով զբաղվել»,– փաստում է նա` միաժամանակ չբացառելով, որ գների վերջին նվազումը հենց այս վարույթի հետևանք է` որպես իշնախության ու տնտեսվարողների միջև բանավոր պայմանավորվածության օրինակ։
Եվ հիշյալ վարույթի մասին լռությունը, նրա դիտարկմամբ, կարող է հենց այդ մասին վկայել։
Լրահոս
0