00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիզվառելիքը թանկացել է, անկանխիկ վճարում չկա. նախարարները զրուցում են, վարորդները` տուժում

© Sputnik«Ագարակ» անցակետ
«Ագարակ» անցակետ - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2024
«Ագարակ» անցակետ
Բաժանորդագրվել
Մինչ Հայաստանի ու Իրանի արտգործնախարարները քննարկում են դիզվառելիքի գնի հետ կապված խնդիրը, բեռնատարների վարորդները շարունակում են կորուստներ կրել նաև հարկային մարմնում փաստաթղթային ձևակերպումների անհնարինության պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանյան բեռնատարների վարորդների դժգոհությունը կապված է ոչ միայն վառելիքի թանկացման, այլև Իրանում գործող որոշ «աբսուրդ» կարգավորումների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Սպայկա» ընկերության կարգավարական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը` մեկնաբանելով վերջերս հայ–իրանական սահմանին ծագած խնդիրը։
Sputnik Արմենիան նոյեմբերի 17-ին գրել էր, որ հայկական բեռնատարների վարորդները փակել են դեպի «Ագարակ» անցակետ տանող ճանապարհը։ Գործող կանոնների համաձայն՝ հայկական բեռնատարները Իրան են մտնում դատարկ բաքերով, որոնք վերադարձին պետք է լիցքավորված լինեն։ Այս կարգավորումը գործել է տարիներ շարունակ, բայց վերջին ժամանակաշրջանում մաքսատանը վառելիքի գինը կտրուկ բարձրացել է, ինչն էլ առաջացրել է հայաստանյան բեռնափոխադրողների դժգոհությունը։
«Իրանական կողմը ստիպում է, որ իր տարածքից դուրս գալիս մեքենայի բաքերն ամբողջովին լիցքավորվեն, ինչը, իմ կարծիքով, աբսուրդ է։ Այսինքն` ստիպում են, որ մենք գնենք իրենց դիզելային վառելիքը, ամբողջ բաքը լիցքավորենք, հակառակ դեպքում վարորդի նկատմամբ մեծ տուգանք է կիրառվում` գրեթե այդ վառելիքի արժեքի չափով»,– Sputnik Արմենիային ասաց բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը` հավելելով, որ խնդիրը նոր չէ, և իրենք բազմիցս դրա վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնել են, բայց ոչինչ չի փոխվել։ Իսկ դիզվառելիքի թանկացումից հետո իրավիճակն ավելի է վատացել։
Աղդայանը նշեց, որ Իրանի տարածքում դիզելային վառելիքը տարբեր արժեք ունի, օրինակ` Թեհրան մուտք գործելիս բեռնատարի վարորդը ճանապարհավճար է մուծում, որի մեջ նաև կիլոմետրաժին համաչափ դիզվառելիք է ներառվում` 1 բեռնատարի հաշվով շուրջ 300 լիտր։ Սահմանին (Նորդուզում) վառելիքն ավելի թանկ է, և վարորդը ստիպված պետք է այդտեղից դիզվառելիք գնի, որպեսզի ավտոմեքենան 100 տոկոս լիցքավորված հասցնի մաքսակետ։
Մեր զրուցակցի նշած կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ Իրանում վառելիքն անկանխիկ գնել հնարավոր չէ։ Հայաստանցի վարորդները ստիպված են կանխիկ վճարել։ Սա էլ իր հերթին Հայաստանի հարկային մարմնում է խնդիր առաջացնում, քանի որ հարկայինում կանխիկ վճարումը որպես տրանսպորտային ծախս չեն հաշվում։
«Այնտեղ հնարավոր չէ փոխանցումով ձեռք բերել, իսկ լիցքավորման կայանում վճարումը քարտով է արվում։ Մենք գումարը կանխիկ տալիս ենք բրոքերին, բրոքերը իր քարտով մեր փոխարեն վճարում է, դիզելը լիցքավորում են։ Կամ պետք է որևէ իրանցու քարտով վճարում անենք, գումարը առձեռն տանք իրեն։ Արդյունքում որևէ փաստաթուղթ չենք ունենում, որ հարկայինում ցույց տանք` որպես ճանապարհային ծախս։ Ու այստեղ մենք նաև հարկային դաշտում ենք խնդիր ունենում»,– խնդիրը մանրամասնում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` նոյեմբերի 20-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում հայտնել էր, որ Իրանի ԱԳ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին։ Ընդ որում` դա Հայաստանի և Իրանի արտգործնախարարների արդեն երկրորդ հեռախոսազրույցն էր շաբաթվա ընթացքում։
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ, որտեղից հայտնել էին, որ բեռնափոխադրողների բարձրացրած հարցը քննարկվել է նաև արտգործնախարարների հեռախոսազրույցի ժամանակ։
Մինչ գերատեսչությունները քննարկում են խնդիրը, բեռնափոխադրողները շարունակում են կորուստներ կրել ոչ միայն Իրանում վառելիքի թանկացած գնի ու մաքսատանը վճարած տուգանքների, այլև հարկային մարմնում փաստաթղթային ձևակերպումների անհնարինության պատճառով։
Լրահոս
0