00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են թիրախ դառնալ «Օրեշնիկի» համար. Պուտին

© Sputnik / Кристина Кормилицына / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2024
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
Պուտինն ընդգծել է, որ ՌԴ–ն նաև «Օրեշնիկի» միջոցով կպատասխանի արևմտյան հեռահար հրթիռներով հարձակումներին։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են թիրախ դառնալ «Օրեշնիկով» խոցելու համար։ Այս մասին ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այժմ գլխավոր շտաբը և պաշտպանության նախարարությունը նոր համալիրով խոցելու թիրախներ են ընտրում Ուկրաինայում։
Նա հիշեցրել է, որ Կիևը բազմիցս փորձել է թիրախներ խոցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանն այժմ ունի կիրառման պատրաստ մի քանի «Օրեշնիկ» հրթիռային համակարգեր և ստիպված է փորձարկել դրանք՝ ի պատասխան Բրյանսկի և Կուրսկի մարզերին հասցվող հեռահար հրթիռային հարվածների:
«Մեկ հարվածով «Օրեշնիկ» հրթիռների զանգվածային կիրառման դեպքում դրա հզորությունը համեմատելի կլինի միջուկային զենքի կիրառման հետ»,– ընդգծել է Պուտինը։
«Օրեշնիկ» համակարգի սերիական արտադրությունն արդեն սկսվել է, այս համալիրի անալոգներն աշխարհում դեռ շուտ չեն հայտնվի։
Պուտինը նաև նշել է, որ հաջորդ տարվանից Մոսկվան ևս մեկ քառորդով կընդլայնի նման արկերի արտադրությունը։
«Ինչ վերաբերում է համապատասխան հրթիռային համակարգերի, համապատասխան տեխնիկայի արտադրությանը, ապա Ռուսաստանում այն 10 անգամ շատ է, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրների ընդհանուր արտադրությունը միասին վերցրած»,- ասել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք` նոյեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը հաստատում էր միջուկային զսպման թարմացված սկզբունքները։
Փաստաթղթի հիմնական սկզբունքը հետևյալն է` միջուկային զենքը երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու ծայրահեղ միջոցն է։ Դոկտրինում ընդլայնվել է պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց դեմ իրականացվում է միջուկային զսպում։ Ավելացվել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնք պահանջում են նման գործողությունների չեզոքացում։ Ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կդիտարկվի որպես համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։
Նոյեմբերի 21-ին Պուտինը հայտնեց` ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցներն ավելի վաղ հայտարարել էին, որ թույլ են տալիս հեռահար բարձր ճշգրտության զենք կիրառել, ինչից հետո ամերիկյան և բրիտանական հրթիռները հարձակվեցին Կուրսկի և Բրյանսկի մարզերում գտնվող ռուսական օբյեկտների վրա:Նոյեմբերի 21-ին Ռուսաստանը, ի պատասխան այդ հարձակումների, ռուսական նորագույն «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռները (ոչ միջուկային տարբերակով) առաջին անգամ կիրառեց Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտի՝ Դնեպրի «Յուժմաշ» գործարանի ուղղությամբ։
Լրահոս
0