00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը հաստատել է Ռուսաստանի թարմացված միջուկային դոկտրինը. ի՞նչ է այն ենթադրում

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2024
Բաժանորդագրվել
Նախագահը կարող է միջուկային զենք կիրառել, եթե Ռուսաստանի և Բելառուսի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը վտանգի ենթարկվեն։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը միջուկային զենքը դիտարկում է որպես զսպման միջոց, որի կիրառումը ծայրահեղ և հարկադիր միջոց է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության միջուկային թարմացված դոկտրինում։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
«Ռուսաստանի Դաշնության պետական ​​քաղաքականության հիմունքները միջուկային զսպման ոլորտում» վերնագրով փաստաթուղթը 26 կետ է պարունակում։
Ոչ ոք երաշխիք չի տալիս, որ միջուկային զենք չի կիրառվի. Պուտին
Թարմացված դոկտրինում ասվում է, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել, եթե զանգվածային ոչնչացման զենք կիրառվի իր կամ իր դաշնակիցների դեմ, ինչպես նաև ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ծայրահեղ սպառնալիք ներկայացնող սովորական զենքի օգտագործմամբ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեմ ագրեսիա իրականացնելու դեպքում։
Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ–ի և նրա դաշնակիցների դեմ ոչ միջուկային պետության կողմից միջուկային պետության աջակցությամբ իրականացվող ագրեսիան կդիտարկվի որպես համատեղ հարձակում։
«ՌԴ–ի և (կամ) նրա դաշնակիցների նկատմամբ իրականացվող ագրեսիայից պոտենցիալ թշնամու երաշխավորված զսպումը պետական բարձրագույն առաջնահերթություններից է։ Ագրեսիայի զսպումն ապահովվում է Ռուսաստանի Դաշնության ռազմական ողջ հզորությամբ, այդ թվում` միջուկային զենքով», – ասվում է փաստաթղթում։
Միջուկային զենք կարող է կիրառվել, եթե Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ բալիստիկ հրթիռներ են օգտագործվել, հակառակորդը կիրառել է զանգվածային ոչնչացման զենք, ՌԴ–ի կարևորագույն պետական կամ ռազմական օբյեկտների վրա իրականացվել է հարձակում հակառակորդի կողմից, հավաստի տեղեկություններ են ստացվել օդատիեզերական զանգվածային հարձակման և սահմանը հատելու վերաբերյալ։
Դոկտրինում նշվում է, որ միջուկային զենք կիրառելու մասին որոշումը կայացնում է Ռուսաստանի նախագահը։
Հիմնական ռազմական վտանգների թվում նշվում է նաև պոտենցիալ հակառակորդի կողմից հակահրթիռային պաշտպանության և հակաարբանյակային համակարգերի, ինչպես նաև հարվածային համակարգերի ստեղծումն ու տեղակայումը։ Ռուսաստանը ռազմական վտանգ է համարում նաև իր դեմ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը, որոնց չեզոքացումը կարող է միջուկային զսպում պահանջել։
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում, այդ թվում, եթե հակառակորդը, սովորական զենք օգտագործելով, ծայրահեղ վտանգ է ներկայացնում ինքնիշխանության համար: Կրեմլն ավելի վաղ պարզաբանել էր, որ ռուսական «միջուկային դոկտրինում» փոփոխությունները ազդանշան են արևմտյան երկրներին ու նախազգուշացնում են Ռուսաստանի վրա հարձակման հետևանքների մասին։
Լրահոս
0