00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վառելիքի նոր գներ Իրանի սահմանին. ի՞նչ խնդրի են բախվել հայկական բեռնատարների վարորդները

© Sputnik / StringerАрмянские водители перекрыли движение с Ираном в пункте пропуска Агарак (17 ноября 2024)
Армянские водители перекрыли движение с Ираном в пункте пропуска Агарак (17 ноября 2024) - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2024
Բաժանորդագրվել
Չնայած Իրանում վառելիքի ցածր գնին` արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարորդներին ստիպում են, որ սահմանին բաքերը լիցքավորեն մի քանի անգամ բարձր գնով։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Իրանական մաքսատանը արտասահմանյան համարանիշներով բեռնատարների համար դիզվառելիքի գների կտրուկ բարձրացումը լուրջ խնդիր է դարձել հայ վարորդների համար:
Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր, որ հայկական բեռնատարների վարորդները փակել են դեպի «Ագարակ» անցակետ տանող ճանապարհը։ Գործող կանոնների համաձայն՝ հայկական բեռնատարները Իրան են մտնում դատարկ բաքերով, որոնք վերադարձին պետք է լիցքավորված լինեն։ Բայց վերջին օրերին մաքսատանը վառելիքի գինը կտրուկ բարձրացել է։
Վարորդներից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ եթե Իրանի տարածքում դիզվառելիք են գնում` 20–լիտրանոց տարայի դիմաց վճարելով 2 հազար դրամ, ապա իրանական մաքսատան լցակայանում վերջին օրերին վառելիքի գինը հասել է 9 հազար դրամի (դեռ վերջերս 7500-7800 դրամ էր, իսկ դրանից առաջ՝ ավելի էժան)։ Եվ դա այն դեպքում, երբ բեռնատարի բաքի միջին ծավալը շուրջ 500 լիտր է:
Իրավիճակը ստիպել է, որ հայ վարորդները մի քանի օր անցկացնեն սահմանին՝ ակնկալելով, որ հարցն ինչ–որ լուծում կստանա։ Մեր զրուցակցի խոսքով՝ ինչ-որ պահի սահմանին ավելի քան 100 բեռնատար է կուտակված եղել։
Մեր զրուցակիցը մի քանի օր սպասելուց հետո այս գիշեր մտել է Հայաստան՝ 20–լիտրանոց տարայի համար վճարելով մոտ 8500 դրամ։
Մեկ այլ վարորդ Sputnik Արմենիային հայտնեց, որ վերադարձել է Հայաստան՝ բեռնատարը ստիպված թողնելով իրանական ավտոկայանատեղիում։ Նա սահմանին անցկացրել է 8 օր, բայց մեծ հերթի պատճառով որոշել է տուն վերադառնալ (Սյունիք)։
Տղամարդը նշեց, որ չգիտի սահմանին կուտակված հայկական բեռնատարների թիվը, քանի որ միմյանցից 25 կմ հեռավորության վրա գտնվող երկու կայանատեղի կա: Դրանցից մեկում, ըստ էլեկտրոնային հերթի, նրանից առաջ ավելի քան 430 բեռնատար է եղել (տարբեր երկրների՝ իրանական, վրացական, հայկական պետհամարանիշներով)։
Ընդ որում` սկզբում խնդիր է ծագել նույնիսկ իրանական բեռնատարների վարորդների համար, բայց նրանք ինչ-որ կերպ լուծել են հարցը։ Հիմա խնդիրը վերաբերում է վրացական ու հայկական բեռնատարներին։
Նրա խոսքով՝ եթե բեռնատարը մաքսատուն է մտնում մասնակի լցված բաքերով, ապա տուգանքը կազմում է 8 հազար դրամ յուրաքանչյուր պակասող 20 լիտրի համար: Եթե վարորդները հանում են բաքերը, նրանց կրկին տուգանում են:
«Դեռ 2 տարի առաջ կողմերը պայմանավորվել էին, որ մաքսատանը վառելիքի արժեքը կայուն կլինի՝ 6 հազար դրամ մեկ «կանեստրի» համար։ Հետո գինը բարձրացավ, սկզբում` մինչև 7700-7800, իսկ հիմա՝ մինչև 9300-9700, ընդհուպ մինչև 10 հազար դրամ՝ կախված բեռից», - ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մաքսատան աշխատակիցներին չի բավարարում նույնիսկ բաքի վրա նշված տարողունակության գործարանային տվյալները։
Նշենք, որ սահմանից այս կողմ` Հայաստանում, նրանք նույն վառելիքը կարողանում են գնել 7300–7500 դրամով։
Քանի որ հարցը կապված է իրանական մաքսայինի հետ, դիմեցինք նրանց գործընկերոջը` Հայաստանի պետական եկամուտների կոմիտե, բայց մեզ պատասխանեցին, որ դիզվառելիքի թանկացման վերաբերյալ մեկնաբանություններ չեն կարող տալ։
Հարցում ենք ուղարկել նաև ՀՀ ԱԳՆ։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։
Լրահոս
0