00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սև ցուցակում» հայտնված տնտեսվարողները բանկերին միլիարդներ են պարտք. ԿԲ–ի տվյալները

© SzonaԲանկ
Բանկ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2024
Բաժանորդագրվել
Վարկային պարտավորությունները չկատարած տնտեսվարողների մասին ԱԺ–ում հիշատակել էր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Sputnik Արմենիան դիմել է ԿԲ–ին` նման տնտեսվարողների թվի, վարկային պարտավորությունների ընդհանուր ծավալի մասին տվյալներ ստանալու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարկային ռեգիստրի անբարենպաստ հատվածում հայտնված տնտեսվարողների մասին վիճակագրություն Կենտրոնական բանկը չի վարում։ Այս մասին ԿԲ–ից ասել են ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման։
Վարկային պարտավորությունները չկատարած տնտեսվարողների մասին նոյեմբերի 12-ին ԱԺ–ում հիշատակել էր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` հայտնելով, որ կառավարության հետ քննարկել են որոշակի վարկային պարտավորություններ ունեցող,վարկային ռեգիստրի անբարենպաստ հատվածում հայտնված բարեխիղճ տնտեսվարողներին այդ ծանր իրավիճակից հանելու ծրագիր մշակելու հարցը։
Ուստի ԿԲ–ից որոշակի վիճակագրական տվյալներ էինք խնդրել վարկային ռեգիստրի անբարենպաստ հատվածում հայտնված տնտեսվարողների թվի, նրանց չկատարած վարկային պարտավորությունների ընդհանուր ծավալի մասին։
Ավելի քան 72 մլն դրամ. ՊԵԿ–ը հրապարակել է հուլիս ամսվա հարկային խախտումները
ԿԲ–ից սակայն, հայտնել են, որ ֆինանսատնտեսական ոլորտին վերաբերող այդ տեղեկատվությունը, վիճակագրական ամբողջականության և արժանահավատության սկզբունքներից ելնելով, Կենտրոնական բանկում չի ամփոփվում և չի վարվում:
Փոխարենը ԿԲ–ի «Տեղեկագիր» պարբերականում ամեն ամիս որոշակի ամփոփ տեղեկատվություն է հրապարակվումոչ ստանդարտ և կասկածելի վարկերի ծավալների և դրանց դինամիկայի վերաբերյալ։
ԿԲ կայքում հրապարակված այդ վերլուծության համաձայն` 2024թ–ի սեպտեմբերի վերջի դրությամբ հայաստանյան բանկերում մինչև 6 ամիս չվճարված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 73 մլրդ 305 մլն դրամ, վարկային կազմակերպություններում` 7 մլրդ 215 մլն։ Ընդ որում, նշված ավելի քան 80.5 մլրդ դրամից 32 մլրդ 652 մլն–ը ոչ ստանդարտ վարկերն են, այսինքն` այն վարկերը, որոնց սպասարկման ուշացումները կազմել են մինչև 90 օր։ Մնացած 47 մլրդ 868 մլն դրամը կասկածելի վարկերն են, որոնց ուշացումները 3–6 ամիս են կազմել։
Համեմատության համար նշենք, որ հունվարիսկզբին այս ցուցանիշներն անհամեմատ ավելի բարձր են եղել. ոչ ստանդարտ վարկերը բանկերում ու վարկային կազմակերպություններում միասին հունվարի 1-ի դրությամբ կազմել են 90 մլրդ 611 մլն դրամ, կասկածելի վարկերը` 41 մլրդ 260 մլն։
Ընդհանուր առմամբ` չաշխատող վարկերը հունվարին կազմել են ընդհանուր վարկերի ծավալի 2,37 տոկոսը, սեպտեմբերին` 1,24–ը։
Հատկանշական է, որ հայաստանյան բանկերի չաշխատող ակտիվների ամենամեծ ծավալը` 0.39 տոկոսը, սեպտեմբեր ամսվա տվյալներով բաժին է ընկնում սպառողական վարկերին, 0.09 տոկոսը` հիփոթեքին, և 0.6 տոկոսը` տնտեսության տարբեր ճյուղերին։ Դրանցից չկատարված վարկային պարտավորություններով առաջին տեղում մշակող արդյունաբերությունն է (0,11 տոկոս), կեցության ու հանրային սննդի կազմակերպումը (0,11տոկոս), շինարարությունը (0,10 տոկոս), գյուղատնտեսությունը (0,10 տոկոս), առևտուրը (0,7 տոկոս)։
Բանկերի «սև ցուցակում» հայտնված վարկառուների խնդրին կառավարությունն անդրադարձել էր նաև մեկ տարի առաջ` 2023թ–ի սեպտեմբերին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ում շուրջ 300 000 մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ` հետագայում իրենց ողջ գործունեությունն իրականացնում են ստվերային դաշտում, քանի որ հակառակ դեպքում իրենց եկամուտը կբռնագանձվի։
Փաշինյանը հայտնել էր, որ կառավարությունը խնդրի լուծման մեխանիզմ է փնտրում, և որ հարցը քննարկվում է շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ասել էր, որ նախագծով նախատեսվում է անդրադառնալ 204 000 վարկառուներին, որոնց վարկային պարտավորությունները չեն գերազանցում 1 մլն դրամը։
Լրահոս
0