00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավ տնտեսվարողին վարկային վատ պատմությունից հանելու համար քննարկվում են ծրագրեր. Գալստյան

© Sputnik / Aram NersesyanՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2024
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԿԲ նախագահը նշեց նաև` այն մարդիկ, որոնք փորձելու են նոր վարկային պատմություններ ձևավորել ու վերցնել նոր վարկեր, ապա միգուցե անհրաժեշտություն առաջանա պետական որևէ աջակցության ծրագիր անել նրանց համար։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Այն տնտեսվարողները, որոնք տարբեր ֆորս–մաժորային իրավիճակների պատճառով` պատերազմ, քովիդ, բնական աղետներ, ունեն վարկային վատ պատմություն, սակայն բարեխիղճ են եղել, նրանց համար կենտրոնական բանկը օգնության ծրագրեր է քննարկում։ Այս մասին Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հարցին, որ ՀՀ–ում մարդկանց գերակշիռ մասը վարկերի տակ է` այդ գումարները վերցրել ու վատնել են` քովիդով, պատերազմով պայմանավորված և նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ են անելով։
«Ֆորս–մաժորով պայմանավորված` տարերային աղետներ, հիվանդություններ, մարդիկ զրկվել են իրենց ունեցվածքից։ Այս մարդկանց 2–րդ շանս տրված չէ բիզնեսը վարելու։ Խոսքս, իհարկե, բարեխիղճ տնտեսվարողների ու կոնկրետ գյուղատնտեսության ծրագրերի մասին է։ Պետությունը ինչպե՞ս կարող է նրանց տալ 2–րդ հնարավորություն»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Ի պատասխան Գալստյանն ասաց, որ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ քովիդից հետո, նաև բնական աղետների պատճառով առաջացած ֆորս–մաժորային իրավիճակում միշտ ԿԲ կողմից եղել է օգնության ձեռք` կա՛մ վարկն են ամբողջությամբ ներել, կա՛մ տոկոսներն են ներել։
«Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք փորձելու են նոր վարկային պատմություններ ձևավորել ու վերցնել նոր վարկեր, ապա համակարգված աշխատանք պետք է անել, քանի որ միգուցե անհրաժեշտություն առաջանա պետական որևէ աջակցության ծրագիր ունենալ»,– նշեց ԿԲ նախագահը։
Նա դժվարացավ որևէ կոնկրետ բան ասել, սակայն նշեց, որ ՀՀ կառավարության հետ քննարկել են ու փորձել այնպես անել` եթե տնտեսվարողը բարեխիղճ է, ունի աշխատանք, սակայն ունի նաև որոշակի վարկային պարտավորություններ, որոնք դժվարանում է կատարել, հայտնվել է վարկային ռեգիստրի անբարենպաստ հատվածում, ապա ծրագիր մշակվի, որով հնարավոր կլինի տվյալ տնտեսվարողին իր օրինական աշխատավարձի շնորհիվ դուրս հանել այդ ծանր իրավիճակից։
Վերջում նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս պահին քննարկման փուլում նման ծրագրեր կան։
Լրահոս
0