00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես վատ լուր ունեմ. փորձագետը ԱՄՆ – Հայաստան հարաբերությունների սառեցում է կանխատեսում

© Sputnik / Aram NersesyanПолитолог Артур Хачикян в гостях радио Sputnik
Политолог Артур Хачикян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2024
Բաժանորդագրվել
Արթուր Խաչիկյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ–ն կարող է կտրուկ կրճատել Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը` հատկապես հաշվի առնելով այն, որ Ամերիկայի հայ համայնքը վերջերս կայացած նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ամբողջ աշխարհում հաղթում են ազգային–հայրենասիրական ուժերը, սակայն հայաստանյան ներկայիս իշխանությունները չեն հասկանում աշխարհաքաղաքական գործընթացները և շարունակում են առաջ տանել նեոլիբերալ գաղափարները։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
«Սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց մինչև Նապոլեոն և Տրոցկի, ոչ մեկին երբեք չի հաջողվել ուժային մեթոդներով սերմանել լիբերալ–բոլշևիզմ՝ ստիպելով աշխարհին ապրել պարտադրված կանոններով։ Այն, որ սա սխալ ճանապարհ է, հասկանում է աշխարհի ժողովուրդների մեծ մասը, բայց ոչ Հայաստանի իշխանությունը։ Ե՞րբ էր մեր իշխող ուժը հասկանում համաշխարհային գործընթացները, որ հիմա հասկանա, թե ինչ է կատարվում։ Նա միայն հետևում է հրահանգներին, որոնք ստանում է Թուրքիայից և Արևմուտքից»,– կարծում է փորձագետը։
Նրա խոսքով՝ նեոլիբերալիզմը հանգեցրել է ԱՄՆ տնտեսության փլուզմանը, Նահանգները կորցրել են իրենց ինքնությունը, ձևավորվում է ծայրահեղ ծանր ներգաղթ: Մասնավորապես, ըստ Խաչիկյանի, ԱՄՆ–ում կա այն գիտակցումը, որ դեմոկրատների նախագահական վարչակազմի քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ սխալ էր: Դեմոկրատները համոզված էին, որ չինացիները կարող են դառնալ ամերիկացի, եթե հարստանալու հնարավորություն ունենան: Ըստ քաղաքագետի` նրանց արտաքին քաղաքականությունը, սակայն, ձախողվեց. Չինաստանը ոտքի կանգնեց և դարձավ ամենամեծ սպառնալիքը ԱՄՆ համար։
«Եթե Ռուսաստանը պարտություն կրի (չնայած այդպիսի բան չի լինի), հնարավոր է, որ Չինաստանը հետ կանգնի Թայվանի հետ կապված իր հավակնություններից։ Մյուս կողմից, եթե Ռուսաստանը կարողանա դիմակայել ՆԱՏՕ–ին, Չինաստանը կարող է մի քանի տարվա ընթացքում իր պլանները մշակել և փորձել ուժով վերականգնել վերահսկողությունը Թայվանի նկատմամբ։ Ամեն ինչ կախված է ուկրաինական այս հակամարտությունից: Ինչ վերաբերում է մեզ` եթե ինչ-որ մեծ միջազգային պատերազմ բռնկվի, Թուրքիան ու Ադրբեջանն այն կարող են օգտագործել, որ Սյունիքի հարցը լուծեն, դրանից հետո մենք դառնում ենք անկլավ Թուրքիայի ու Ադրբեջանի մեջտեղում»,– զգուշացրեց Խաչիկյանը։
Նա վստահ է, որ ԱՄՆ–ն հնարավոր է` կտրուկ կրճատի Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը` հատկապես հաշվի առնելով այն, որ ամերիկահայությունն էլ վերջերս կայացած նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին:
Խաչիկյանն այն կարծիքին է, որ մենք հերթական անգամ սխալվել ենք. երկու կողմերի հետ հարաբերություններ պահպանելու փոխարեն, միշտ սխալ ուղի ենք ընտրում, իսկ սա նշանակում է, որ Ամերիկայից աջակցությունը կարող է կտրուկ նվազել։
«Ես ձեզ համար վատ լուրեր ունեմ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից։ Հայաստանի նկատմամբ լուրջ վերաբերմունք չկա։ Երբևէ տեսե՞լ եք, որ երկրի ղեկավարը սոցցանցերում հրապարակի, թե ինչպես է սափրում մորուքը։ Մենք վճարելու ենք դրա համար․ ահա այն մեսիջը, որը Հայաստանը ստացել է Վաշինգտոնից։ ՀՀ վարչապետ Փաշինյանին համարում են գլոբալիստ, մարդ, ով հարաբերություններ է պահպանում պարտված Կամալա Հարիսի հետ»,– ընդգծեց նա:
Քաղաքագետը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է հայտնվել մեկուսացման մեջ, առավել ևս, որ Թրամփի վարչակազմում ընդգրկված են ադրբեջանական լոբբիստները: Մինչդեռ, ըստ նրա, Հայաստանում իրենց` որպես արևմտամետ գործիչների մասին հայտարարում են մարդիկ, որոնք ի վիճակի չեն տարբերել մաստակը շոկոլադե սալիկից։
Խաչիկյանը նշեց` եթե նման մարդիկ իսկապես արևմտամետ լինեին, ինչպես իրենք են հայտարարում, ապա այժմ ԱՄՆ–ում՝ Թրամփի կողքին, կլինեին մեր ներկայացուցիչները, մենք հարաբերություններ կունենայինք Նահանգների հետ։ Մինչդեռ, ըստ նրա, մեր երկիրը ներկայացնում է փողոցից մի մարդ, որը հազիվ է խոսում կոտրված անգլերենով (խոսքը ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի մասին է,–խմբ.)։
Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես գործիք, որից վերջում կարելի է ազատվել. Աբաս Ջումա
Քաղաքագետի համոզմամբ` եթե ՀՀ իշխանությունները հարաբերություններ պահպանեին ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների հետ, մենք կարող էինք ինչ–որ բանի հասնել Թրամփի հետ փոխհարաբերություններում գոնե այն մասով, որպեսզի նա ընդունի` Հայաստանը կարևոր է ԱՄՆ–ի համար։
Լրահոս
0