00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես գործիք, որից վերջում կարելի է ազատվել. Աբաս Ջումա

© SputnikԱբաս Ջումա
Աբաս Ջումա - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2024
Բաժանորդագրվել
Ռուս լրագրողն ու քաղաքագետը կարծում է, որ անդամակցել ՆԱՏՕ-ին և լինել ԲՐԻԿՍ-ում, միանգամայն հնարավոր է և իրատեսական:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ-ը չափազանց արժեքավոր ձևաչափ է, քանի որ այն պետությունների ակումբ է, որոնք հոգնել են ԱՄՆ-ից և այդ հեգեմոնի ճնշումից։ Sputnik Արմենիայի «Մենք» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել մերձավորարևելյան արմատներով ռուսաստանցի լրագրող և քաղաքագետ Աբաս Ջուման։
ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովն անցկացվել է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միավորման կազմում չընդգրկված այլ պետությունների ղեկավարների հետ միասին մասնակցել է ԲՐԻԿՍ+ ձևաչափով լիագումար նիստին:
«Երկրները փորձում են միավորվել։ Ընդ որում, մենք հասկանում ենք, որ ոչ բոլորի մոտ է ստացվում միավորվել` «հեգեմոնի» հետ կապերը խզելով։ Բայց ԲՐԻԿԱ-ը նման բան չի էլ պահանջում: Դա պետությունների միավորում է, որոնք չեն պատրաստվում բացառապես միակողմանի գործել, գնահատում են հաղորդակցությունը, շփումը, առևտրային և քաղաքական փոխկապակցվածությունը, և այս անհանգիստ ժամանակներում ուզում են ամեն դեպքում կապը պահել: Ցավոք, մեր ամերիկացի այսպես կոչված «գործընկերները» ճամբար են ստեղծել, և այդ ճամբարի մեջ մտնողներն ավտոմատ կերպով զրկվում են այդ ճամբարում թշնամի հայտարարված երկրների հետ երկխոսություն կառուցելու հնարավորությունից»,-նշել է Ջուման։
ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը Փաշինյանին պետք էր Ալիևի հետ կոնտակտ ունենալու համար․ Սուրենյանց
Նա նշում է, որ Արևմուտքում «թշնամի» են հայտարարված Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և այն երկրները, որոնք ինչ-որ չափով կախված են նրանցից կամ ձգտում են նրանց կողմը։ Նման երկրները արևմտյան ուժերը փորձում են բառիս բուն իմաստով «քսի տալ» Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի վրա։ Ընդ որում, առաջ է քաշվում այն կեղծ նարատիվը, թե իբր Ռուսաստանն օգտվում է այդ երկրների խոցելիությունից, ուստի անհրաժեշտ է շարժվել դեպի անկախություն։
Ջուման պարզաբանել է, որ խոսելով Ռուսաստանից հետխորհրդային հանրապետությունների` առաջին հերթին Կենտրոնական Ասիայի երկրների և Հայաստանի կախվածության մասին, ինքը նկատի ունի առաջին հերթին փոխադարձ շահն ու աշխարհագրական անհրաժեշտությունը:
«Ավանդաբար ՌԴ շահերի գոտում գտնվող անորոշ երկրների առաջնորդներ կան, որոնք կա՛մ իսկապես հավատացել են այն ամենին, ինչ ասում են Արևմուտքում, կա՛մ ձևացնում են, թե իրենք այդպես են կարծում։ Բայց մենք հո հասկանում ենք, որ նույն Հայաստանը Ռուսաստանից դուրս, Ռուսաստանի դեմ չի կարող գլուխ հանել։ Դա պայմանավորված է աշխարհագրությամբ։ Ճակատագրով է պայմանավորված: Ցանկացած կողմ, որն ասում է, որ դա այդպես չէ, Հայաստանի թշնամին է։ Որովհետև Հայաստանն օգտագործում են որպես մանրադրամ, որպես գործիք։ Որոշակի մանիպուլյացիաներ անելուց հետո այդ գործիքը կարելի է պարզապես դեն նետել: Ցավոք, Հայաստանում ոչ բոլորն են դա հասկանում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Սա, նրա խոսքով, վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների, որոնք կարծում են, թե իբր ՌԴ-ն նպատակ է դրել իրենց զրկել ինքնիշխանությունից, իսկ ազատությունն ու անկախությունը նրանք նույնացնում են եվրաինտեգրման հետ` որպես նպատակ հռչակելով Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմը։
Փորձագետի մոտ սա տարակուսանք է առաջացնում։ Նա մատնացույց է անում անկախության և եվրաինտեգրման միջև ուղիղ կապի բացակայությունը։
«Վրաստանը սկսել է քիչ-քիչ արթնանալ` հասկանալով, որ դա նախ ազատություն չէ, երկրորդ` այնտեղ դժվար թե իրենց որևէ մեկը սպասի։ Ուկրաինայի նման երկրները, օրինակ, մինչև օրս պատրանքներ ունեն, թե իրենց այնտեղ սպասում են և ուրախ են տեսնել։ Եթե որևէ մեկի որևէ տեղ սպասում են, ապա դա ԲՐԻԿՍ-ն է։
Իրանը ԲՐԻԿՍ - ի օգնությամբ արդար համակարգ ստեղծելու հույս ունի. Մասուդ Փեզեշքիան
Եթե խոսում ենք անկախության, ինքնիշխանության, ինքնուրույն որոշումներ կայացնելու մասին` առանց Արևմուտքին, ԱՄՆ-ին կամ նույնիսկ ՌԴ-ին հայացք գցելու անհրաժեշտության, ուրեմն դա ԲՐԻԿՍ-ն է։ Օրինակ, թուրքերին ոչ ոք ականջներից բռնած ՆԱՏՕ-ից դուրս չի քաշում։ ՆԱՏՕ-ի անդամ լինել և լինել ԲՐԻԿՍ-ում, միանգամայն հնարավոր է և իրական է»,-նկատեց Ջուման։

«Զանգեզուրի միջանցքը» խիստ վտանգավոր նախագիծ է

Աբաս Ջուման Sputnik Արմենիային ներկայացրեց նաև Նախիջևանից Սյունիք «միջանցք» ստեղծելու (որը հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք») գաղափարի շուրջ գործընթացների մասին իր տեսլականը։
Ինչպես նշում է Ջուման, «Զանգեզուրի միջանցքին» ամեն կերպ դիմակայում են երկու պետություն` Ռուսաստանն ու Իրանը։ Նրա կարծիքով` սա չափազանց վտանգավոր նախագիծ է։ Ընդ որում, այն վտանգավոր է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև Ադրբեջանի համար։
ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին Իրանի մասնակցությունը նոր հնարավորություններ է բացում. Պուտին
Խոսելով Իրանի դիրքորոշման մասին` նա հիշեցրել է, որ Թեհրանում հստակ նշել են իրենց դիրքորոշումը. այն միանշանակ է`«Զանգեզուրի միջանցք» չի լինի, քանի որ սահմանների ցանկացած փոփոխություն կարմիր գիծ է Իրանի համար` հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի և Իսրայելի սերտ կապերը։
Ինչ վերաբերում է Սյունիքով «միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը, ապա Ջումայի կարծիքով` Թեհրանում պատրաստ չեն հավատալ Իսրայելի հետ ուղղակիորեն համագործակցող երկրների «խաղաղ նախաձեռնություններին», քանի որ այսօր ադրբեջանական նավթը մատակարարվում է Իսրայել:
«Այո՛, թուրքերը ձևացնում են, թե քննադատում են Իսրայելին Պաղեստինի կոտորածի, Լիբանանում գործողությունների համար։ Բայց Թուրքիայի դիրքորոշման մեջ, այնուամենայնիվ, ավելի շատ հայտարարություններ ու խոսքեր են։ Այո՛, այնտեղ որոշակի էմբարգոներ կան, ամեն ինչ հասկանում եմ, բայց, այնուամենայնիվ, կրկնում եմ` ադրբեջանական նավթը նախկինի պես գնում է Իսրայել։ Այսօր էլ իսրայելական տանկերը, որոնք կրակում են անպաշտպան լիբանանցիների, պաղեստինցիներկ վրա, լիցքավորվում են ադրբեջանական վառելիքով։ Եթե նրանք զրկվեն այդ նավթից, այնտեղ ամեն ինչ կանգ կառնի»,-վստահ է ռուս լրագրողը։
Նա նշում է` Ադրբեջանն արդեն Իսրայելին որոշակի դիրքեր է տրամադրել Իրանի հետ սահմանի մոտ գտնվող իր տարածքում։ Իսկ Նախիջևանի հետ «միջանցքով» կապն էլ ավելի է մեծացնում ռազմական բնույթի սպառնալիքն Իրանի համար, և Թեհրանն այն վիճակում չէ, որ հավատա խաղաղ նախաձեռնություններին` առևտրին և այլն, երբ խոսքը սահմանին հաստատված էքզիստենցիալ թշնամու մասին է ։

Բաքվում COP29 կլիմայական համաժողովից հետո պատերազմի հնարավորության մասին

Ջուման հնարավոր է համարում ռազմական էսկալացիան թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որի հույսն այն է, որ համաշխարհային հանրության ուշադրությունը շեղում են գլոբալ մասշտաբի իրադարձությունները` ճգնաժամը Ուկրաինայում, հակամարտությունները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այնպես որ, կարելի է «երկաթը տաք-տաք ծեծել»` լուծելով սեփական հարցերը տարածաշրջանում։
ԲՐԻԿՍ–ի երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԱԿ–ի բարեփոխումներին. հռչակագիր
Մյուս կողմից, նա հղում է անում փորձագետ-կովկասագետների կարծիքին, որոնք վստահ են, որ, ընդհակառակը` զգայուն պահերին և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը հատկապես ուշադիր են հետևում այնպիսի տարածաշրջաններին, ինչպիսին Կովկասն է: Եվ հենց այսօր Ադրբեջանի և Թուրքիայի համար ամենադժվարը կլիներ հերթական էսկալացիան սկսելը և այդպիսով լարվածության նոր օջախ ստեղծելը։
Լրահոս
0